Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՌՈՒՍԱԿԱՆ ԳՐՔԻ ՏՈՒՆ

13.10.2012

 

Հոկտեմբերի 12-ին ,,Ռուսաստան և Հայաստան. Միջտարածաշրջանային երկխոսություն 2012,, խորագրով հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ ֆորումի մասնակիցներն այցելեցին Գյումրի, մասնակցելու ՀՀ-ում երրորդ ,,Ռուսական գրքի տան,, բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Գյումրի էին ժամանել, ՌԴ կողմից ՌԴ Նախագահի խորհրդականներ պարոնայք Լեվիտինը, Գլազեվը,  ՌԴ Նախագահի արտասահմանյան երկրների միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Չեռնովը, Ռուսհամագործակցության ղեկավարի տեղակալ Սավելյեվը, ՀՀ-ում Ռուսհամագործակցության ներկայացուցչության ղեկավար Կրիվոպուսկովը, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս պարոն Կորչմարը, ՌԴ տարբեր մարզերից երկրորդ ֆորումի աշխատանքների մասնակից պաշտոնատար այլ անձինք, որոնց ուղեկցում էր  ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կովալենկոն: Հայկական կողմից միջոցառմանը մասնակցում էին Տարածքային կառավարման նախարարի տեղակալ պարոն Տերտերյանը, մշակույթի նախարարի տեղակալ տիկին Սամուէլյանը,մարզպետարանի ներկայացուցիչներ:
Բարձրաստիճան հյուրերին նախ ընդունել է Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, ապա վերջինիս ուղեկցությամբ հյուրերը մասնակցել են միջոցառմանը: Հյուրերին աղ ու հացով դիմավորելուց, շնորհավորական ելույթներից հետո, ժապավենը կտրելու պատիվը տրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանին և պարոն Չեռնովին: Հյուրերը շրջեցին գրքի տանը, ծանոթացան գրքերի տեսականուն: Գրքի տան պատասխանատու ,,Առաջ, Ռուսաստան և Հայաստան,, բարեգործական հիմնադրամի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը հյուրերին ներկայացրեց Գրքի տան հիմնադրման նախապատմությունը, և առաջիկա ծրագրերը: Հյուրերը Գրքի տնից մեկնեցին ,,Պատվո բլուր,, հուշահամալիր, որտեղ մասնակցեցին ծաղկեպսակադրության արարողության, ռուսական եկեղեցում մոմավառության արարողությունից հետո պատվիրակությունը մեկնեց Երևան, որտեղ սպասվում էր ընդունելություն ՌԴ դեսպանատանը:
Հոկտեմբերի 13-ին մայրաքաղաքի ,,Երևան-Էքսպո,, կենտրոնում տեղի ունեցավ ,,Ռուսաստան և Հայաստան. Միջտարածաշրջանային երկխոսություն 2012,, խորագրով հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ ֆորումը: Մինչև ֆորումի աշխատանքների սկսելը, միջոցառման մասնակիցները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ դրեցին Եղեռնի զոհերի հիշատակի կոթողին: Ֆորումի աշխատանքներին մասնակցում էին Ռուսաստանի և Հայաստանի պետական իշխանության կենտրոնական և տարածաշրջանային մարմինները, բիզնես կառույցները, հասարակական կազմակերպությունները, փորձագիտական և գիտական շրջանակները, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Զեկույցներով հանդես եկան ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՌԴ Նախագահի խորհրդական Լեվիտինը, ՌԴ տրանսպորտի նախարար Սոկոլովը, ՀՀ Արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Ռոստովի և Վայոց Ձորի մարզպետները: ՀՀ և ՌԴ Նախագահների ուղերձները ֆորումի մասնակիցներին ընթերցեցին Վիգեն Սարգսյանը և Սեգեյ Գլազեվը: Ելույթ ունեցողներն իրենց ելույթներում հատկապես նշեցին, որ շոշոփելի արդյունքներ կարող են ձեռք բերվել ազատ առևտրի ինստիտուտի ավելի լիարժեք օգտագործման, աշխատուժի և կապիտալների տեղաշարժն ապահովող բարենպաստ պայմանների ստեղծման, փոխադարձ ներդրումների գրավման, միջտարածաշրջանային ոլորտում կոոպերացիոն կապերի զարգացման շնորհիվ: Միջոցառման մասնակիցները համոզված էին, որ Ռուս-հայկական միջտարածաշրջանային երկրորդ ֆորումը կարևոր քայլ հանդիսացավ ՌԴ և ՀՀ միջև հետագա դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղությամբ, նպաստեց ռուսաստանյան և հայաստանյան գործընկերների միջև կապերի ընդլայմանն ու խորացմանը և միջտարածաշրջանային կապերի զարգացմանն ուղղված համակարգված աշխատանքի հիմքերի ամրապնդմանը, ընդգծեց Ռուսաստանի և Հայաստանի միջև ավելի սերտ համագործակցության դրական հեռանկարները Եվրասիական տարածքում ինտեգրվելու գործընթացների հարցում: Ստորագրվեց մի շարք պայմանագրեր և որոշվեց հանձնարարել հայաստանյան և ռուսաստանյան կողմերին ձևավոևել շարունակական սկզբունքով գործող համատեղ խումբ, որը պետք է իրականացնի հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ ֆորումի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերահսկողությունը: Որոշվեց նաև անցկացնել հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ ֆորումը 2013 թվականին:    
           

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:30:48