Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

15.10.2012

 

 
 
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 15-ին մասնակցեց ,,Աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի,, 2-րդ փուլի շրջանակներում Գյումրու Մուշ-2 և Անի թաղամասերում իրականացված բնակարանաների շահագործման արարողությանը: Թաղամասի ժապավենը կտրելու պատիվը տրվեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանին, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին և Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Գյումրեցի մի քանի անօթևանների բնակարանների բալանի և հավաստագիր հանձնեց  ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը: ՀՀ Նախագահին և Կառավարությանն իրականացրած ծրագրի համար, իրենց շնորհակալությունը հայտնեցին Գյումրու քաղաքապետը, բնակիչներ: Սերժ Սարգսյանը և նրան ուղեկցողները շրջեցին թաղամասում, այցելեցին նորակառույց մի քանի բնակարան, տեղում ծանոթանալու կատարված աշխատանքների որակին: Այցելած բոլոր բնակարանների շահառուներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն էին հայտնում հանրապետության Նախագահից բնակարանամուտի կապակցությամբ:  Սերժ Սարգսյանն այցելեց նորակառույց թաղամասի հարևանությամբ արդեն մեկնարկած նոր շին հրապարակ, որտեղ նախատեսվում է կառուցել ևս 430 բնակարան: Երկրորդ փուլի շրջանակներում Գյումրու Մուշ-2 և Անի թաղամասերում շահագոևծման հանձնվեց 1756 բնակարանով 38 բազմաբնակարան շենք՝ 640 հատ մեկ, 528 հատ երկու, 464 հատ երեք և 124 հատ չորս սենյականոց բնակարաններով: Անօթևանների բնակարանային խնդրի իրականացման պետական ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստման համաձայն, որպես պետական-սոցիալական ծրագիր: Ծրագիրը մեկնարկել էր դեռևս 2008 թվականին: Մոտ 85 մլրդ. Դրամ արժողությամբ ծրագիրը նախատեսվում է ավարտել 2013 թվականին: Ծրագրի մեկնարկից ի վեր 3714 անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրները լուծվել են կառուցված բնակարանների հատկացմամբ և ֆինանսական աջակցության տրամադրմամբ իրականացված ԲԳՎ ծրագրի շրջանակում: Հանրապետության Նախագահը և նրան ուղեկցողներն այցելեցին Մուշ-2 թաղամասում շահագործման հանձնաված, 1080 աշակերտի համար նախատեսված հոյակերտ դպրոցի շենք:  Դպրոցի կառուցապատման համար հատկացվել է 3,2 հա տարածք, որտեղ կառուցվել է 8,700 քառ. Մետր ընդհանուր մակերեսով 4 մասնաշենքից բաղկացած 2-3 հարկանի շենք: Շինարարության արժեքը կազմել է 2.05 մլրդ դրամ: 2012թ. սեպտեմբերից Մուշ-2 թաղամասի նորակառույց դպրոցական շենքում գործում է թիվ 23 հիմնական դպրոցը, որտեղ տեղափոխման պահին սովորում էր 280 աշակերտ, այժմ՝ 345, թաղամասի բնակեցումից հետո նախատեսվում է, որ աշակերտների թիվը կհասնի 700-ի: Թաղամասում նախատեսվում է կառուցել նաև նախակրթարան՝ 280 երեխայի համար: Սերժ Սարգսյանը և նրան ուղեկցողները շրջեցին դպրոցում, ծանոթացան դպրոցի հարմարություններին, որը հիրավի էապես տարբերվում է մարզում, ինչ չէ նաև հանրապետությունում գործող շատ դպրոցներից: Աշխատանքի ուսուցման դասրանում աշակերտների պատրաստած թյն ըմպելուց, շախմատի դասարանում պատանի շախմատիստների խաղին հետևելուց հետո, Նախագահ Սարգսյանը մասնակցեց Անի թաղամասում բնակարանամուտի արարողությանը:
 
 
 
 
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:05:31