Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԻՏԱԼԱՑԻ ԴՐՈՇԱԿԱԿԻՐՆԵՐԻ ՔԱՅԼԵՐԹԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

15.10.2012

 

Հոկտեմբերի 15-ին ՀՀ-ում Իտալաիայի դեսպանատան նախաձեռնությամբ և ՀՀ Շիրակի մարզպետարանի անմիջական աջակցությամբ, Գյումրու Արվեստների ակադեմիայից մինչև կենտրոնական հրապարակ քայլերթով և պարբերաբար կանգ առնելով, իրենց ցուցադրական ելույթներով հանդես եկան Իտալիայի Տոսկանայի մարզի Արեզզո քաղաքի ,,Flag Waivers,,  ֆոլկլորային խմբի անդամները, շուրջ 30 մասնակից: Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղից դեռևս մի քանի օր առաջ ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան հրավերքով Հայաստան էին ժամանել Իտալիայի Տոսկանայի մարզի Արեզզո քաղաքի ,,Flag Waivers,, դրոշակ թափահարողների ֆոլկլորային խումբը: Խումբը շուրջ մեկ շաբաթ ցուցադրական ելույթներով հանդես եկավ Ծաղկաձորում, Դիլիջանում, Հաղարծնում, Վանաձորում, Սպիտակում ցուցադրելով յուրահատուկ հմտություններ դրոշի  թափահարման եթե կարելի է այդպես որակել, արվեստի ոլորտում: Գյումրեցիներին հաճելի զարմանք պատճառեց, հանկարծ քաղաքի կենտրոնական մասում թմբուկների հարվածների և շեփորների ձայների ներքո հետքարքիր տարազներով մի խումբ մարդկանց, Իտալիայի ողջ մարզերի խորհրդանիշ դրոշներով: Ինքնատիպ, յուրահատուկ և հետաքրքիր քայլերթով միջոցառման մասնակիցներն անցան Ռիժկովի փողոցով,  Վարդանանց հրապարակում շրջան կազմելով հավաքվածներին ցույց տվեցին իրենց արվեստի ողջ գեղեցկությունն ու հետաքրքրությունը: - Մենք Հայաստանում անցած տարի ամռանը եղել ենք, Երևանում ելույթ ենք ունեցել, ասում է խմբի ղեկավար Ջանկառլո Ռոտտան, բայց դա բավական չէր, որ մենք պատկերացում կազմեինք Ձեր մասին, գիտենք, որ մեր երկու ժողովուրդները շատ բանով նման են, այս մի շաբաթվա շփման արդյունքում, համոզվեցինք, որ իրոք դա այդպես է, ինչի համար ես շատ ուրախ եմ: Շուրջ 500 քաղաքներում ելույթներ ենք ունեցել, քաղաքները բոլորն էլ մեկը մյուսից հետաքրքիր ու գրավիչ են, բայց Ձեր երկիրը մի ինչ որ յուրահատկություն ունի, որն իհարկե ես չեմ կարող ասել ինչն է, բայց այն շատ հաճելի է: Ռոտտայի խոսքերի վկայությունը միջոցառմանը մասնակից Գյումրեցիների խմբի ելույթը ծափողջույններով դիմավորելու և անդամների հետ նկարվելու մեծ ցանկությունն էր: Այս ուրախ ու հետաքրքիր միջոցառումը տրամաբանական շարունակություն է վաղուց Գյումրիում մեկնարկած Հայ-Իտալական մշակութային կապերի, որն օրեցօր ավելի խորանում և ամրապնդվում է շնորհիվ Գյումրիում տեղակայված Իտալիայի մշակութային հյուպատոսի Անտոնիո Մոնտալտոյի գործադրած ջանք ու եռանդի շնորհից, ով քավոք բացակայում էր Գյումրիից: Կազմակերպիչները հույս հայտնեցին, որ հաջորդ տարի կրկին կգան, և նոր ծրագրով:  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56