Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շահագործման հանձնվեց ,,Արփի Լիճ,, Ազգային պարկի Այցելուների կենտրոնը

19.10.2012

 

 
Հոկտեմբերի 19-ին Շիրակի մարզի Աշոցքի նախկին տարածաշրջանի Ղազանչի գյուղում շահագործման հանձնվեց ՀՀ Բնապահպանության նախարարության ,,Արփի Լիճ,, Ազգային պարկի Այցելուների կենտրոնը: Կենտրոնի բացման արարողությանը մասնակցելու նպատակով տարածաշրջան էին ժամանել ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանի, տարածաշրջանի մի քանի համայնքների ղեկավարների և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ: Կենտրոնի բացման արարողությանը մասնակցել են Գերմանիայի վերակառուցման և զարգացման բանկի տեղական ներկայացուցիչ Զառա Չատինյանը, ԲՀՀ հայաստանյան Մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, Հայաստանի Բնության պետական թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը: Հյուրերը շրջեցին նորակառույց Այցելուների կենտրոնում, Հայաստանի Բնության պետական թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը հյուրերին ներկայացրերց կենտրոնում տեղ գտած հանրապետությունում և մարզում հանդիպող ֆլորայի և ֆաունայի եզակի նմուշները: Նախարարն իր գոհունակությունը հայտնեց նորաբաց կենտրոնի վերաբերյալ և հորդորեց պատասխանատուներին խիստ հետևողական լինելու կառույցի պահպանության և հետագա շահագործման համար: Այցելուների կենտրոնից հյուրերն ուղևորվեցին  ,,Արփի Լիճ,, Ազգային պարկ, ուր տեղի ունեցավ Այցելուների կենտրոնի բացման արարողությունը: Նախարարը և նրան ուղեկցողները շրջեցին կենտրոնի տարածքում, ծանոթացան ենթակառուցվածքներին: Ելույթի խոսքով հանդես եկան Արամ հարությունյանը, Հարություն Արշակյանը, Կարեն Մանվելյանը: Հյուրերը շրջեցին նաև նորակառույց շենքում, տեղում ծանոթացան շենքային պայմաններին: Շրջայցի ավարտին պարոն նախարարը և հյուրերը ծառատունկ իրականացրեցին իրենց հատկացված տարածքներում: Ստորև ներկայացնում ենք տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ:
2005 թ-ի ապրիլի 18-ին ՀՀ Կառավարության և Գերմանիայի Վերակառուցման և զարգացման բանկի միջև ստորագրվել է ֆինանսական պայմանագիր, իսկ 2005թ-ի հոկտեմբերին ՀՀ բնապահպանության, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների և Գերմանիայի վերակառուցման և զարգացման բանկի միջև ստորագրվել է ,,Հայաստանի Ջավախքի բարձրավանդակում պահպանվող տարածքների ստեղծում,,  տարածաշրջանային հատուկ պայմանագիրը: Ծրագրի նպատակն է պահպանել Հայաստանում Շիրակ-Ջավախք բարձրավանդակի՝ Վրաստանի և Թուրքիայի սահմանի երկայնքով գտնվող տարածքների բացառիկ կենսաբազմազանությունը՝ միաժամանակ Շիրակի մարզում նպաստելով համայնքային կայուն զարգացմանը ,,Արփի լիճ,, ազգային պարկի ստեղծման և ազգային պարկի պահպանման գոտում համայնքային զարգացման ծրագրի /14 թիրախային համայնքներ/ իրականացման միջոցով, ինչպես նաև նպաստել անդրսահմանային համագործակցությանը Հայաստանի և Վրաստանի միջև: ՀՀ Կառավարության 2009թ-ի ապրիլի 16-ին ընդունվել է որոշում /թիվ 405-Ն/ ,,Արփի լիճ,, ազգային պարկ ստեղծելու, ,,Արփի լիճ,, ազգային պարկի և ,,Արփի լիճ,, ազգային պարկ պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին: ,,Արփի լիճ,, ազգային պարկի ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվել են ,,Արփի լիճ,, ազգային պարկի ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները՝ կառուցվել և կահավորվել են՝ ազգային պարկի վարչական շենքը, այցելուների կենտրոնը, հյուրատունը, պահակատունը և ավտոտնակները: Իրականացվել են համայնքների զարգացման մի քանի փոքր ծրագրեր՝ ստեղծվել են Բերդաշեն, Սիզավետ և Գառնառիճ հասմայնքների զարգացման և կրթական կենտրոններ: Իրականացվել է ,,Էկո-գյուղ,, գաղափարը՝իրականացվել են Շաղիկ համայնքի գյուղապետարանի շենքի և բնակելի տների ջերմամեկուսացման և նախամուտքերի վերանորոգման աշխատանքները: Հիմնադրվել է Մեծ Սեպասար համայնքի տուրիստական կենտրոնը, որի հիմնանորոգման աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ: Կրասար համայնքին տրամադրվել է գյուղատնտեսական տրակտոր և վագոն-տնակ, որը կծառայի որպես գյուղապետարանի տարածք: Ծրագրի շրջանակներում իրականացվում են ազգային պարկի պահպանման գոտու 12 համայնքների ջրամատակարարման համակարգերի և կառուցվաքների վերակառուցման աշխատանքները: Բերդաշեն, Ծաղկուտ, Արդենիս և Մեծ Սեպասար համայնքներում աշխատանքներն ավարտված են

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:01:48