Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՈՒԼՅԱՆՈՎՍԿԻ ՄԱՐԶ

20.10.2012

 

2008թվականից ՌԴ և Շիրակի մարզի միջև կնքված երկկողմ մշակութային համագործակցության շրջանակում, ՌԴ Ուլյանովսկի մարզի ղեկավարության պաշտոնական հրավերով Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչները ս/թ սեպտեմբերի 22-ից 28-ը ՌԴ Ուլյանովսկի մարզում մասնակցեցին  ,,Պլաստովյան աշուն,,  խորագրով ,,Նկարիչների 2-րդ միջազգային համաժողովին:
Շիրակի մարզի պատվիրակությանն ընդունել է ՌԴ ՈՒլյանովսկի մարզի կառավարության ղեկավար Ս. Ի. Մորոզովը, Կարսունի շրջանի ղեկավար Բ. Ա. Չուբարովը: Հանդիպման արդյունքում քննարկվել են 2008թվականից ՌԴ և Շիրակի մարզի միջև կնքված երկկողմ մշակութային համագործակցության հարցեր: Պարոն Մորոզովը տեղեկացրել է ս/թ նոյեմբեր ամսին Հայաստան կատարելիք իր հերթական այցի մտադրության մասին:
Այցելության շրջանակներում Շիրակի մարզի պատվիրակությունը մասնակցել է համաժողովի հանդիսավոր բացման արարողությանը, կլոր սեղան քննարկումների ,,Պլաստովյան ժառանգությունը և տարածաշրջանային խնդիրները արվեստի ոլորտում,, խորագրով, ,,Նկարիչների 1-ին միջազգային համաժողովի,, տեղեկատվական գրքույկի ներկայացմանը, Ուլյանովսկի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգին և տարաբնույթ այլ միջոցառումների:
Այցելություն է եղել Կարսունի շրջանի Ա. Պլաստովի անվան վերանորոգումից հետո նոր վերաբացված մանկական արվեստի դպրոց, որտեղ դպրոցին Հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Գոռ Մարգարյանը Շիրակի մարզպետարանի կողմից նվիրերել է Մինաս Ավետիսյանի նկարազարդ գիրքը:
ՌԴ Ուլյանովսկի մարզի հայկական համայնք կատարած այցելության ժամանակ համայնքին նվիրաբերվել է հայապահպանությանը նպաստող գրքեր, տարբեր ժամանակների Հայաստանի վարչական քարտեզներ, դրոշներ: Համայնքի ղեկավար Ա. Աբրահամյանը առաջարկել է հաջորդ տարի ամռանը Ուլյանովսկի մարզում անցկացնել Հայաստանի մշակույթի օրերը, այդ թվում՝ եկեղեցական ,,Վարդավառ,, տաղավար տոնը՝ Վոլգա գետի ափին, բազմազգ Ուլյանովսկի մյուս համայնքների մասնակցությամբ: Հայ համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելություն եղավ նաև ռուս հայտնի պոետ Գոնչարևի տուն-թանգարան:
Սեպտեմբերի 26-ին պատվիրակությունը հյուրընկալվեց Ուլյանովսկի կառավարություն մասնակցելու Պլաստովյան հիմնադրամի 2-րդ մրցանակաբաշխությանը: Ժյուրիի կազմում եղել է  նաև Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Սեպտեմբրի 27-ին Ա. Պլաստովի անվան թանգարանում բացվել է Սարյան - Պլաստով համատեղ ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին Երևանից բերված Մարտիրոս Սարյանի տաս բնօրինակ ստեղծագործություններ: Ցուցահանդեսին ներկա էր նաև Սարյանի թոռնուհի Ռուզաննա Սարյանը: Շիրակի մարզի ներկայացուցիչների ջանքերի շնորհիվ կազմակերպվեց հայկական համայնքի ազգաբնակչության մասնակցությունը ցուցահանդեսին:
Ցուցահանդեսի ավարտին ՌԴ ՈՒլյանովսկի մարզի կառավարության ղեկավար Ս. Ի. Մորոզովին ՀՀ Շիրակի մարզպետի անունից հանձնվել է Մարտիրոս Սարյանի նկարազարդ գիրքը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:44:51