Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,ՀԱՆՍԵՆԻՙՙ ելույթը Գյումրիում

30.10.2012

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության, ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ Շիրակի մարզպետարանի աջակցությամբ
հոկտեմբերի 28-ին Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում տեղի ունեցավ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժուհայի Հանսեն արվեստի խմբի ելույթը: Խումբը հիմնադրվել է 1993 թվականին: Հանսենի գեղարվեստական խումբը կազմված է ամբողջ երկրով հայտնի քոլեջների և ակադեմիաների արհեստավարժ պարողներից և Չինաստանում մեծ հռչակ վայելող պարուսույցներից: Չնայած հիմնադրման կարճ ժամանակահատվածին, որպես հարավային Չինաստանի պարային խումբ՝ Հանսենի գեղարվեստական խումբը հայտնի է իր յուրօրինակ հարավային ոճի կատարումներով: Ազգային պարի մրցույթներում մշտապես արժանացել են պատվավոր մրցանակների, ճանաչվել հաղթող: Իր եզակիության շնորհիվ Հանսենի գեղարվեստական խումբը հրավիրվել և մասնակցել է արտասահմանյան մի քանի կարևոր փառատոնների: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ 2007 թվականին ելույթներով հանդես է եկել Նեպալում, Հոնկկոնգում, Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում: 2011-12թթ հաղթող է ճանաչվել Սաբահի /Մալայզիա/ միջազգային փառատոնում: Գյումրեցի հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ընդունեց Հանսենի ելույթը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42