Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ-ում ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ԳՅՈՒՄՐԻ

01.11.2012

 

Նոյեմբերի 1-ին աշխատանքային այցով Գյումրի այցելեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչը: Դեսպանը հանդիպեց նախ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին, հանդիպման ընթացքում կողմերը կարեւորելով երկու երկրների, մասնավորապես, Անգլիայի որեւէ տարածաշրջանի եւ Շիրակի մարզի միջեւ փոխադարձ համագործակցության խորացումը, անդրադարձան նաեւ մի շարք այլ խնդիրների, այդ թվում Գյումրու թիվ 20 դպրոցի ջեռուցման խնդրի կարգավորմանը, ինչպես նաեւ երիտասարդների կրթական մակարդակի բարձրացման առումով անգլիական կողմի կազպակեպած դասընթացներին ու ծրագրերին:
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպանի հանդիպումը Շիրակի մարզպետի հետ առաջին անգամ էր:
 Քեթրին Ջեյն Լիչը ամուսնու Ջոնաթան Ջեյմս Էյվզնի հետ համատեղ է նշանակվել Հայաստանում Մեծ Բրիտանիայի   դեսպան, նրանք պաշտոնը ստանձնել են 2012 թվականի հունվարից: Դեսպանի պարտականություններն էլ իրականացնում են հերթափոխով յուրաքանչյուր չորս ամիսը մեկ։ Հիմա դեսպանի պարտականությունները Քեթրին Լիչինն են, Շիրակի մարզպետը ողջունելով տիկին դեսպանին, նշեց, որ կարեւոր է համարում իրենց հանդիպումը: Տիկին Լիչը եւս Շիրակի մարզպետին փոխանցեց իր ուրախությունը հանդիպման եւ փոխգործացության մարզային մակարդակով պատրաստակամության համար: Դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հետաքրքրվեց Շիրակի մարզի զարգացման ծրագրերով, առանձնացնելով իր հետաքրքրվածությունը հատկապես անօթեւանության խնդրի կարգավորման մասով: Շիրակի մարզպետը դեսպանին տեղեկացրերց, որ այս խնդրի լուծումը անմիջապես գտնվում է երկրի ղեկավարի հսկողության տակ եւ Նախագահի նախընտրական ծրագրերի կարեւորագույն դրույթներից մեկն է:
Հաջորդ խնդիրը, որին կողմերն անդրադառցան Գյումրու թիվ 20 դպրոցի ջեռուցման համակարգի նորոգման հարցն էր: Դեսպանը տեղեկացրեց,  որ իրենք գիտեն, որ այս խնդրով մտահոգ են նաեւ մարզային իշխանությունները, որ հարցի կապակցությամբ մարզպետն  անձամբ այցելել է դպրոց:
Տիկին դեսպանն իր հերթին ներկայացրեց, -ինչպես գիտեք, բրիտանական կողմն ի դեմս մեզ մի քանի կազմակերպությունների հետ բանակցել է Բայրոնի անվան դպրոցի ջեռուցման համակարգի վերանորոգման խնդիրը լուծելու համար, մի քանի տարբերակներ կան, հիմա քննարկում  ենք, թե ինչպես վարվենք հին համակարգը վերականգնենք, թե նոր ջեռուցման համակարգ կառուցվի:
Քեթրին Լիչը նշեց, որ արդեն հասցրել է  ծանոթանալ, եւ վստահ է, որ Հայաստանում տաղանդավոր երեխաները քիչ չեն, այդ թվում եւ Շիրակի մարզում, ինչը հաստատեց նաեւ Աշոտ Գիզիրյանը, այս նպատակով Բրիտանական դեսպանատունը մի շարք ծրագրեր է իրականացնում,-ասաց դեսպանը: - Երկու կրթաթոշակային ծրագիր կա այժմ, որ դեսպանատունն է իրականացնում, խոսքը մագիստրոսական կրթության մասին է Մեծ Բրիտանիայում, ծրագրի գլխավոր պայմանն այն է, որ երեխաները սովորեն Միացյալ Թագավորությունում, բայց անպայման վերադառնան Հայաստան:
Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետը հաջողություններ մաղթեց հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու զարգացմանն, ինչպես նաեւ նշեց, որ կարեւոր է համարում նաեւ գործընկերային ու փոխգործակցային կապերի հաստատումը մարզային մակարդակով: Մայրաքաղաքից դեպի մարզեր գնալն ամենակարեւոր ուղղություն է,-հաստատեց դեսպան Լիչը: -Կարծում եմ մենք հասկացել ենք արդեն, որ Հայաստանը միայն Երեւանը չէ, եւ իմ այցելությունը Շիրակի մարզ, արդեն իսկ այս մասին է խոսում, որ մենք կարեւորում ենք համագործակցությունը մարզերի հետ բոլոր ոլորտներում:
Տիկին դեսպանը կարեւորեց նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններում վերջերս տեղի ունեցած փոփոխությունները: -Կարծում եմ ցանկացած փոփոխություն շատ կարեւոր է, հատկապես եթե այն կառավարման համակարգում է լինում, ցանկացած ժողովրդավարական փոփոխություն հնարավորություն է տալիս նոր մոտեցումների, նոր ծարգրերի իրականացման:
Հանդիպումն ավարտվեց կրկին հանդիպելու պատրաստակամությամբ ու ցանկությունով:
Լրագրողների հետ հարցազրույցում տիկին դեսպանը նշեց, -ես շատ հետաքրքիր ու կարեւոր հանդիպում ունեցա պարոն մարզպետի հետ, մի շարք հարցեր քննարկեցինք, հանդիպումը կարծում եմ իր արդյունքներն անպայման տալու է, հատկապես ողջունելի է, որ մարզային իշխանություններն այսօրինակ տեղեկացված են մարզային խնդիրներին, նաեւ պատրաստակամ են համագործակցելու:
 
,,ՆԱՏՕ-ի շաբաթ,, միջոցառման շրջանակներում դեսպան Քեթրին Լիչը ներկա գտնվեց նաեւ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում անցկացված հանդիպմանը, որին մասնակցում էին նաեւ ՀՀ արտգործնախարարության Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը, ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը, ՀՀ-ում ՆԱՏՕ-Հայաստան կապերի գծով գլխավոր գերագույն սպա Վիլյամ Լահոն, մի շարք պատասխանատուներ: Ըստ բանախոսների, աշխարհում կան գլոբալ խնդիրներ, որոնք կարող են վտանգ առաջացնել ցանկացած տեղում` միջազգային ահաբեկչություն, քիմիական կենսաբանական զենքերի օգտագործման վտանգ եւ այլն:  Հանդիպման ընթացքում ներկաները կարեւորեցին Անվտանգության ոլորտում Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, որն ըստ նրանց   օգուտ կբերի ՀՀ զինված ուժերին եւ կառավարությանը:
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:04:31