Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԼԵՀԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ԳՅՈՒՄՐԻ

08.11.2012

 

Հոյեմբերի 8-ին աշխատանքային այցով Շիրակի մարզ էր ժամանել Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: Դեսպանը հանդիպեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին: Շիրակի մարզպետը, ողջունելով դեսպանին, նշեց, որ Լեհաստանի հետ բացի նրանից, որ միջպետական մակարդակով բավական լուրջ համագործակցություն եւ ծրագրեր կան, Շիրակի մարզն ուրախ է, եւ կարեւորում է նաեւ միջմարզային համագործակցությունը, որի հիմքերն արդեն իսկ դրվել են՝ Վելիկոպոլսկայի վոյեվոդության պատվիրակությունը բոլորովին վերջերս էր Շիրակի մարզում, հանդիպումների եւ քննարկումների ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի եւ Վելիկոպոլսկայի վոյեվոդության մարշալեկ Մարեկ Վոզնյակի ստորագրած հանդիպման հուշագրի շրջանակներում: Այն բնականաբար հիմք է հանդիսանալու փոխգործակցության ամրապնդմանը: Շիրակի մարզի պատվիրակությունը եւս պատրաստվում է փոխադարձ այցելության Լեհաստան: Դեսպան Զդիսլավ Ռաչինսկին ուրախությամբ լսելով մարզպետին, նշեց, որ իր համար առանձնակի ուրախալի է Շիրակ այցելությունը, երբ արդեն իսկ ոչ միայն խոսվում է հնարավոր հանդիպումների ու գործակցության մասին, այլ դրանց հիմքերն են գցված:
-Շիրակի մարզն ու Լեհաստանի Վելիկոպոլսկայի վոյեվոդությունը, որ Լեհաստանի ամենամեծ շրջաններից է, նրա տարածքը գրեթե այնքան է, որքան ամբողջ Հայաստանը, համագործակցում են արդեն եւ դա մեզ համար ամենակարեւոր ձեռքբերումներից է, պետք է նշեմ, որ միջմարզային գործակցությունը շատ կարեւոր է երկու երկրների համար:
Մարզպետի հետ հանդիպումից հետո Զդիսլավ Ռաչինսկին այցելեց  Գյումրու ծննդատուն, որը կառուցվել է 1989-90թվականներին Լեհական կառավարության աջակցությամբ: Այցելության նպատակը ծանոթությունն ու հետագա համագործակցության եւ ծրագրերի իրականացման հնարավորությունների քննարկումն էր:
-Այս հիվանդանոցը կառուցել են իմ հայրենակիցները եւ կարծում եմ սա նորմալ է, քանի որ դժվարությունների պահին ձեռք մեկնել եւ աջակցել բարեկամ երկրին յուրաքանչյուր երկրի պարտքն է, առողջապահությունն այն ոլորտն է, որ միշտ աջակցության ու արդիականացաման կարիք ունի, անգամ ամենահարուստ երկրներում անելիքներ կան այս բնագավառում:
-Լեհական կառավարության աջակցությունը հայկական կողմը միշտ գնահատել եւ կարեւորել է, այս ծննդատունը աղետ տեսած քաղաքի համար կարեւորագույն կառույցներից մեկը դարձավ, որ հույս տվեց կորուստ տեսած գյումրեցուն ապրելու արարելու եւ իհարկե զավակներ ծնելու, իր խոսքում նշեց Ծննդատան գործադիր տնօրենի պաշտոնակատար Եղիշե Խաչատրյանը: - Այն ժամանակ ջերմաստիճանն այնքան ցածր էր որ վիրահատություն հազիվ էինք անում:
Լեհաստանի դեսպանն անդրադառնալով հայ- լեհական հարաբերություններին նշեց, որ դրանք հատկապես վերջին տարիներին բավական զարգացում են ապրել: - Ամեն դեպքում իմ աշխատած ժամանակահատվածում հայ-լեհական հարաբերությունները ծաղկում են, կայացել են բոլոր նախանշված հանդիպումները, կա առողջ ու բարեկամական քաղաքական երկխոսություն, ինչ մնում է տնտեսական հարաբերություններին, ապա դրանք փոքր-ինչ կաղում են հիմնավորված խնդիրներով պայմանավորված` երկու երկրների աշխարհագրական դիրքերը, ինչպես նաեւ Հայաստանի մեկուսացվածությունը խոչընդոտում են դրանց զարգացմանը:
Ամեն դեպքում միջմարզային համագործակցությունն ըստ Զդիսլավ Ռաչինսկու կնպաստի տնտեսական հարաբերությունների խորացմանը, այսօրինակ հարցրեը մեկ օրում չեն լուծվում,-նշում է դեսպանն ու ավելացնում ժամանակ է հարկավոր եւ կարծում եմ այդ ժամանակն հօգուտ այս հարաբերությունների է աշխատելու:
Աշխատանքային այցի ավարտին Լեհաստանի դեսպանը հանդիպեց նաեւ Գյումրու նորանշանակ քաղաքապետ սամվել Բալասանյանին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59