Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

16.11.2012

 

Բոլոր ֆինանսական աղբյուրներով մարզում 2012թ. նախատեսված է իրականացնել 24756,5 մլն. դրամի շինարարական աշխատանքներ: Անցած 9 ամիսներին փաստացի կատարվել է 19100,0 մլն. դրամ:
Այդ թվում՝
Հ/Հ
Ծրագրի անվանումը
Նախատեսված գումարը
Մլրդ. դրամ
Կատարված է
Մլրդ. դրամ
1
Բնակարանաշինություն
7,67
3.59
2
Կրթական օբյեկտների շինարարություն
2,71
2.25
3
Առողջապահական օբյեկտների շինարարություն
1,75
1.67
4
Մշակույթի օբյեկտների շինարարություն
0,39
0.30
5
Ճանապարհաշինություն
1,85
1.72
6
Ջրամատակարարում և ոռոգում               
3,36
2.52
7
Գազամատակարարում
0,17
0.14
8
Այլ օբյեկտների շինարարություն               
0,85
0.64
9
Անհատ ձեռներեցների կողմից
6,0
4.5
 
Ընդհամենը
24.8
17.33
Վերոհիշյալ ծրագրերի իրականացման ֆինանսական աղբյուրները՝
   Հ/Հ
Ծրագրի անվանումը
Նախատեսված գումարը
Մլն. դրամ
Կատարված է
Մլն. դրամ
1
ՀՀ պետական բյուջե
12608,8
7987.0
2
Համաշխարհային բանկ
1516,4
1516.4
3
Ասիական զարգացման բանկ
232,8
180.0
4
Եվրոպական զարգացման բանկ
100,9
81.0
5
Գերմանական զարգացման վարկային բանկ (KFW)
3025,6
2250.0
6
Հայաստանի հայ կաթողիկե եկեղեցի
300,0
220.0
7
<<Հայաստան>> համահայկական հիմնադրամ
546,0
518.0
8
Հարավ-Կովկասյան երկաթուղի
150,0
50.0
9
Այլ ֆինանսական աղբյուրներ
(այդ թվում անհատ ձեռներեցներ)
6276,0
4610.0
 
 
 
ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ՝
ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
 
ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին <<Գլենդել Հիլզ>> կազմակերպության կողմից շարունակվել և 2012թ. մայիս ամսին շահագործման են հանձնվել Գյումրի քաղաքի <<Մուշ-2-2>> և <<Անի>> թաղամասերի 1756 բնակարաններով թվով 38 բազմաբնակարան շենքերը և իրականացվել դրանք երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին հատկացումը: Ընթացքի մեջ են Ախուրյան գյուղի 144 բնակարաններով 4 բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքները:
Ավարտին մոտ են Մարալիկ քաղաքի 20-ական բնակարաններով թվով 2 բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքները:
ՀՀ կառավարության 24.05.2012թ. N 711-Ն որոշման շրջանակներում ավարտին մոտ են Գյումրիում 18, Պեմզաշենում 4 և Ախուրյանում 2 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները:
ԿՐԹԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ընթացիկ տարում իրականացվում են 4 նոր դպրոցական շենքերի կառուցման (Գյումրու <<Մուշ-2>> թաղամաս, Ախուրիկ, Արեգնադեմ, Աշոցք, վերջինում նաև մարզադահլիճի  և հանդիսությունների սրահի կառուցում), 5 դպրոցներում հիմնանորոգման (Գուսանագյուղ, Հառիճ, Ձիթհանքով, Մեծ Մանթաշ, Անուշավան), ինչպես նաև Գյումրու ՀՀ ԳԱԱ Ա. Նազարյանի անվան ԵԻՍ-ի շենքի կառուցման աշխատանքները, որոնցից ավարտվել է Ախուրիկ գյուղի, ավարտին մոտ է Գյումրի քաղաքի <<Մուշ-2>> թաղամասի նոր դպրոցական շենքերի կառուցումը:
ՀՀ կառավարության 24.05.2012թ. N 711-Ն որոշմամբ մարզին հատկացված 1320.0 մլն. դրամ գումարի շրջանակներում իրականացվում են Ազատան գյուղի մանկապարտեզի կառուցման (ՀՍՆՀ ծրագրի հետ համաֆինանսավորմամբ), երեք դպրոցներում (Բենիամին, Մեղրաշատ, Ողջի) ջեռուցման համակարգերի անցկացման, Արթիկ քաղաքի երաժշտական դպրոցի վերանորոգման, ինչպես նաև թվով 11 կրթական ոլորտի օբյեկտներում մասնակի վերանորոգման աշխատանքներ:
Այդ շրջանակում ընդգրկված 41 անվանում ծրագրերից արդեն ավարտվել են 32-ում նախատեսված աշխատանքներն, իսկ մյուսներն ընթացքի մեջ են:
 

Հ/Հ
Նախատեսված ծրագրեր
Ավարտված ծրագրեր
1
20 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում (3 համայնքներում)
3
2
14 կրթական օբյեկտների մասնակի վերանորոգում:
9
3
3 մանկապարտեզների կառուցում և հիմնանորոգում:
2
4
4 մշակութային օբյեկտի հիմնանորոգում:
 
3
5
4 համայնքային կենտրոնի վերանորոգում:
4
6
1 առողջապահական օբյեկտի հիմնանորոգում:
1
7
9 ավտոճանապարհների (փողոցների) հիմնանորոգում (486.0 մլն. դրամ):
9
8
1 համայնքի գազաֆիկացում:
-
9
1 համայնքում ջրագծի անցկացում:
1
10
1 համայնքում մշակույթի տան գույքի ձեռք բերում:
 

 
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ավարտվել է Գյումրի քաղաքի առողջապահության նոր հիվանդանոցի կառուցման աշխատանքները:
Ընթացքի մեջ է <<Ավստրիական մանկական հիվանդանոց >> ՓԲԸ-ի մասնաշենքի հիմնանորոգման, իսկ ՀՀ կառավարության 24.05.2012թ. N 711-Ն որոշման շրջանակներում նաև Մարալիկ քաղաքի հիվանդանոցի վերանորոգման աշխատանքները:
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շարունակվում է ՀՀ պետական պատկերասրահի Գյումրու մասնաճյուղի շենքի վերակառուցումը:
ՀՀ կառավարության 24.05.2012թ. թիվ 711-Ն որոշման շրջանակներում ավարտվել են Ամասիայի արվեստի կենտրոնի, Կապսի, Անուշավանի, Ղազանչիի մշակույթի տների մասնակի վերանորոգման, Ձիթհանքով համայնքի մշակույթի տան համար գույքի ձեռքբերման, ընթանում են Վահրամաբերդ գյուղի մշակույթի տան կառուցման աշխատանքները:
ՏՐԱՆՍՊՈՐՏ և ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
Ընթացիկ տարում իրականացվում են Ամասիա-Պաղակն-Զորակերտ, Հ-32, Գյումրի- Կապս-Ամասիա, Հ-275, Հոռոմ-Սարատակ-Լուսակերտ ավտոճանապարհների առանձին հատվածների հիմնանորոգման աշխատանքները:
2012թ. ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ, ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներն իրականացնելու համար մարզին հատկացված 105,2 մլն. դրամից առաջին կիսամյակում իրացվել է 73,558 մլն. դրամ և ապահովվել է մարզի բոլոր ավտոճանապարհների անխափան երթևեկությունը ձմռան ողջ ընթացքում:
ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին ավարտվել են Գյումրի քաղաքի <<Մուշ-2>> նորակառույց թաղամասը Բուլվարային փողոցին միացնող ճանապարհահատվածի կառուցման, իսկ ՀՀ կառավարության 24.05.2012թ. N 711-Ն որոշման շրջանակներում <<Հ-21-Վարդաքար>> ճանապարհի վերանորոգման, ինչպես նաև մարզի 4 համայնքներում թվով 8 ներհամայնքային ճանապարհների վերանորոգման աշխատանքները:
Լիազոր մարմնի հետ համաձայնեցվել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացման ժամանակացույցը և իրականացվել համապատասխան գործընթացներ:
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ՈՌՈԳՈՒՄ
Ընթացքի մեջ են Գերմանական զարգացման վարկային բանկի աջակցությամբ (KFW) (Գյումրի, Մարալիկ, Ախուրյան, Ազատան), իսկ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Արթիկ քաղաքի և տարածաշրջանի թվով 12 համայնքների, նաև Եվրոպական զարգացման բանկի աջակցությամբ Արթիկ քաղաքի ջրամատակարարման համակարգերի բարելավման աշխատանքները:
ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ
ՀՀ կառավարության 24.05.2012թ. թիվ 711-Ն որոշման շրջանակներում իրականացվում է Քեթի համայնքի գազաֆիկացում:
<<ՀայՌուսգազարդի>> կողմից մարզի համայնքներում շարունակվում են գազաբաշխման համակարգերի հիմնանորոգման, գազահաշվիչների, անվտանգության ազդանշանային համակարգերի տեղադրման աշխատանքները:
ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐ
Շարունակվում են Գյումրիի <<Հայորդաց տուն>> շենքի հիմնանորոգման, <<Կաթողիկե եկեղեցու>> կառուցման, <<Երեխաների տուն>> ՊՈԱԿ-ի շենքի, ինչպես նաև ընթացքի մեջ է Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման ծրագրի շրջանակներում տեխնոպարկի շենքի հիմնանորոգման, Արփա լճի ազգային պարկի ստեղծման աշխատանքները:
ՀՀ կառավարության 24.05.2012թ. N 711-Ն որոշման շրջանակներում կատարվում է նաև Մեծ Մանթաշ, Աշոցք, Մեղրաշեն, Տուֆաշեն, Նահապետավան համայնքների համայնքային կենտրոնների վերանորոգման աշխատանքները:
ՄԱՍՆԱՎՈՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
Մասնավոր ներդրումների կողմից մարզում իրականացվում է շուրջ 6,0 մլրդ. դրամ գումարի աշխատանքներ:
Բոլոր  ֆինանսական աղբյուրներով մարզի քաղաքաշինության ոլորտում 2012թ. առաջին ինն ամսում կատարվել է շուրջ 17,18 մլրդ. դրամ գումարի աշխատանքներ:
Կից ներկայացվում է մարզի քաղաքաշինության ոլորտում 2012թ. իրականացվելիք աշխատանքների ամփոփիչ աղյուսակը (հավելված 1), ինչպես նաև կատարվելիք աշխատանքներն ըստ ֆինանսական աղբյուրների (հավելված 2):
ՀՀ Նախագահի 2008թ. հուլիսի 30-ի N-ՆԿ-128-Ա կարգադրությամբ հաստատված ժամանակացույցով նախատեսված 44 անվանում ծրագրերից ավարտվել են 40 ծրագրեր, իսկ 4-ի աշխատանքներն ընթացքի մեջ են:
Կից ներկայացվում է այդ շրջանակներում կատարված աշխատանքների տեղեկատվական աղյուսակը ս/թ սեպտեմբերի 1-ի դրությամբ (հավելված 3)
ԲՆԱԿԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
ՀՀ Շիրակի մարզում առկա են 1883 բազմաբնակարան շենքեր, 30859 բնակարաններով 2282,9 հազ. քառ. մ. ընդհանուր մակերեսով: ՀՀ պետական ռեգիստրի տվյալներով մարզում գրանցված են 28 համատիրություններ, որոնք կառավարում են 926 բազմաբնակարան շենք (ընդհանուր թվի 50,2 %-ը):
2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզում գազաֆիկացումը վերականգնվել ու գազաֆիկացվել են 59090 բնակարաններ, որոնցից 26751-ը՝ բազմաբնակարան շենքերում, իսկ 32339 առանձնատներում: Ըստ տարածաշրջանների պատկերը հետևյալն է՝
 

N
Տարածաշրջանը
Բնակավայրերի թիվը
Ընդ. բաժանորդ
    Այդ թվում
 
ԲԲՇ
Առանձնատուն
1
Գյումրի
1
33195
22125
11070
2
Ախուրյան
33
14862
310
14552
3
Անի
17
2380
711
1669
4
Աշոցք
25
80
-
80
5
Արթիկ
24
8315
3450
4865
6
Ամասիա
19
440
205
235
7
Ընդհամեը
119
59272
26801
32471

 
2012թ. մարզի բնակավայրերում գազաֆիկացվել են 2056 բնակարաններ: 
ՀՀ Շիրակի մարզում բջջային հեռախոսակապի ծառայություններ են մատուցում երեք օպերատորներ՝ <<Արմենտել>>, <<Դ-տելեկոմ>>, <<Օրանժ-Արմենիա>> ՓԲԸ-ները: <<Արմենտել>> ՓԲԸ-ն Շիրակի մարզում տեղեկացված ավտոմատ հեռաղոսակայանների միջոցով մատուցում է նաև ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ: Ֆիքսված հեռախոսակապի պահանջարկը բավարարված է՝ կայանների ընդհանուր ունակությունը կազմում է 40000 հեռախոսահամարներ:
Մարզի համեմատաբար խիտ բնակեցված քաղաքային համայնքներում բնակչությունը հնարավորություն ունի բավարար որակով ընդունել 10 հեռուստածրագրեր իսկ որոշ գյուղական բնակավայրերում 3-5 հեռուստածրագրեր:
 
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23