Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՅՍՕՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

17.11.2012

 

 
Սիրելի ուսանողներ.
Ընդունեք իմ ամենաջերմ բարեմաղթանքներն ու շնորհավորանքները ՈՒսանողների միջազգային օրվա կապակցությամբ։
 Յուրաքանչյուր մարդու համար ուսանողական տարիներն ամենահետաքրքիր իրադարձություններով հագեցված ժամանակահատված է: Այդ ընթացքում է ձևավորվում մեր ապագա քաղաքացին և որակյալ մասնագետը: Մեր ժողովուրդը միշտ գնահատել ու գնահատում է խորագիտակ բանիմաց մարդու համբավ ունեցող անհատներին, որոնք մեր այսօրվա ուսանողներն են՝ վաղվա պետական գործիչներն ու մտավորականները: Դա խոսում է կրթության հանդեպ մեր ազգի ու պետության ունեցած անսահման սիրո ու վստահության մասին։
Ուսանողների խնդիրները, նրանց ապագան էլ ավելի բարեկեցիկ դարձնելու հարցերը մշտապես գտնվում են մեր կառավարության ուշադրության ներքո, ինչի ապացույցն է պետության նախաձեռնությամբ պարբերաբար կազմակերպվող երիտասարդական հավաքները, տարաբնույթ և բազմաբովանդակ միջոցառումները։  
Կրկին շնորհավորելով Ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ՝ ցանկանում եմ քաջառողջություն, երջանկություն կրթական ու գիտական նոր ձեռքբերումներ ի նպաստ մեր պետության հզորացման ու զարգացման:
                        
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ՝                          Ա. ԳԻԶԻՐՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 22:56:22