Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ

20.11.2012

 

Հարգելի գործատուներ.
2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում միասնական եկամտային հարկը: Դուք այլևս ստիպված չեք լինի առանձին-առանձին հաշվարկել և վճարել 3 տարբեր հարկային վճարներ, որոնք են՝ եկամտահարկը, աշխատողի պարտադիր սոցիալական ապահովագրության վճարը և գործատուի կողմից վճարվող սոցիալական ապահովության վճարը: Այդ երեքի փոխարեն 2013 թվականից կհաշվարկեք և կվճարեք միայն մեկ հարկատեսակ՝ ԵԿԱՄՏԱՅԻՆհարկ:
Ըստ օրենքի, Եկամտային հարկի հաշվետվությունները հարկային մարմին անհրաժեշտ է ներկայացնել ամեն ամիս՝ միայն էլեկտրոնային եղանակով: Եկամտային հարկի թղթային հաշվետվություններ 2013 թվականից չեն ընդունվելու:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն հիմնադրամի նախաձեռնությամբ մարզպետարանին կից կազմակերպվում են Եկամտային հարկի հաշվարկման և էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման կարգի վերաբերյալ անվճար մեկօրյա դասընթացներ՝ վարձու աշխատողներ ունեցող ընկերությունների հաշվապահների և ֆինանսական տնօրենների համար: Անվճար դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են հերթագրվել՝ զանգահարելով 0312 3 20 34, 3 20 35 հեռախոսահամարներով և մասնակցել գործատուների և հաշվապահների համար նախատեսված անվճար դասընթացին: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44