Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<<Երգը բարեկամության կամուրջ է>>

23.11.2012

 

Արդեն երկրորդ անգամն է, ինչ «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության, «Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության, “Русский мир'' հիմնադրամի (ՌԴ) կողմից` ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի Կոմպոզիտորների և երաժշտագետների միության աջակցությամբ կազմակերպվում է <<Երգը բարեկամության կամուրջ է>> ռուսական երգի հանրապետական փառատոնը, որը նվիրվում է  Ռուսաստանի ինքնիշխանության հռչակագրի ընդունման 20-ամյակին:  
Ռուսական երգի հանրապետական 1-ին փառատոնն անցկացվեց 2010 թվականին, որին Շիրակի մարզն ունեցավ փայլուն մասնակցություն:
                 Փառատոնի նպատակն է Հայաստանի դպրոցականներին առավել ակտիվորեն հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակութային և հոգևոր արժեքներին, նպաստել Ռուսաստանի, ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի նկատմամբ նրանց հետաքրքրության բարձրացմանը և դրանով իսկ աջակցել Հայաստանում ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի վարկի բարձրացմանը, Ռուսաստանի`  որպես Հայաստանի ռազմավարական գործընկերոջ նկատմամբ ստեղծված բարենպաստ հասարակական կարծիքի պահպանմանն ու հետագա խորացմանը: 
Փառատոնի մասնակիցներ են համարվում Հայաստանի Հանրապետության դպրոցների աշակերտները` առանց տարիքային սահմանափակման: 
Փառատոնի շրջանակներում սեպտեմբեր ամսից մարզի բոլոր դպրոցներում անցկացվել է ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի օրեր,   ռուսական երգի լավագույն կատարման մրցույթներ տարբեր ժանրերում:
                Առաջին փառատոնի համեմատությամբ ավելացել է թե մասնակից դպրոցների թիվը, թե մասնակիցների հետաքրքրվածությունը և ակտիվությունը ռուսերեն լեզվի, ռուսական մշակույթի նկատմամբ:
Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության  պետական օրհներգներից հետո, առաջին անգամ  Շիրակի մարզում հնչեց <<Երգը բարեկամության կամուրջ է>> ռուսական երգի հանրապետական II փառատոնի  հիմնը՝  Գյումրու Բայրոնի անվան թիվ 20 դպրոցի քառյակի կատարմամբ, հիմնի հեղինակ՝  Ռոբերտ Ամիրխանյանի: 
 Փառատոնի մասնակիցներին ողջույնեցին միջոցառմանը մասնակից ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, Գյումրիում ՌԴ պատվո հյուպատոս Վասիլի Կորչմարը:
 Փառատոնի մասնակիցներին, փառատոնի տարածքային և մարզային  փուլերի ամփոփ տեղեկագիրը ներկայացրեց  <<Երգը բարեկամության կամուրջ է>> ռուսական երգի հանրապետական II փառատոնի Շիրակի մարզային փուլի պատասխանատու Գոռ Մարգարյանը, որը ներկայացնում ենք ստորև: 
Փառատոնի դպրոցական փուլի մասնակիցների թիվը 3000
Փառատոնի մարզային փուլի մասնակիցների թիվը 95
Դպրոցներում ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի օրերի շրջանակներում անցկացված միջոցառումների թիվը
Այդ թվում`
ռուսական պոեզիայի երեկոներ  68
Ցերեկույթներ 43
գրական երաժշտական կոմպոզիցիաներ 63
ռուս նկարիչների գործերի
կրկնօրինակների ցուցահանդեսներ 5
անցկացված բաց դասեր 63
վարպետության դասեր 3
կլոր սեղաններ 19
Վիկտորինաներ 8
այլ միջոցառումներ, որոնք առնչվում են ռուսաց
լեզվին և ռուսական մշակույթին 85
լրացրած հարցաթերթիկների թիվը  510
Ռուսական հայրենասիրական երգ (այդ թվում ռազմական երգեր) 14
Ռուսական ժողովրդական երգ 13
Ռուսական ռոմանս 16
Ռուսական Էստրադային երգ 35
Հայկական երգ ռուսերեն լեզվով 17
Փառատոնի մասնակիցներին  Գյումրու Բայրոնի անվան թիվ 20 դպրոցի երգչախումբի  ողջույնից հետո, փատռատոնի մասնակիցները մեկը մյուսին հաջորդելով, ծավալեցին բավականին թեժ պայքար:  
 Ելնելով աշակերտների բարձր կատարողական մասնակցությունից՝ նախատեսված 5-ի փոխարեն,  հանրապետական փուլի մասնակցության հնարավորություն ստացան 9-ը:
Փառատոնի հանրապետական փուլը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին: 
               
Գյումրու 25         Գրիգորյան Սիրանուշ
 
Գյումրու 9           Զաքարյան Մարիանա
 
Գյումրու 20        Ասատրյան Լուսինե
 
Ձորակապ          Ուռուտյան Նոնա
 
Գյումրու 6          Պողոսյան Արման
 
Ղարիբջանյան    Յայլոյան Հայկուհի
 
Գյումրու 1          Կարապետյան Հովհաննես
 
Իմրոռիթմ վ.      Պետրոսյան Աշխեն
 
Գյումրի 29       Գալոյան Գոհար
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23