Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Աշխարհի կենտրոնը Գյումրին է…,,

23.11.2012

 

Փոխվել է քո դեմքը որպես
Օրերի դեմքը լուսե, -
Սիրել եմ, սիրում եմ քեզ,
Իմ քաղաք, իմ երգ, իմ սեր:
 
 
Գյումրու Մնձուր անվան թիվ 19 դպրոցում կազմակերպված ,,Աշխարհի կենտրոնը Գյումրին է…,, խորագիրը կրող ցերեկույթը մի հոյակապ միջոցառում էր, որն ավագ սերնդի մասնակիցներին մտովի հետ տարավ դեպի անցյալի պարզ ու խաղաղ մանկություն, շատերն իրոք, թեկուզ խավար, բայց այնքան շատ բան հիշեցին: Գյումրվա գեղեցիկ կոլորիտով՝ ֆայտոն Ալեքով ու Սրբ. Յոթ Վերք եկեղեցով, շուկայով ու արհեստավորների ուրախ եռ ու զեռով միջոցառման գաղափարը դպրոցի տնօրեն, Գյումրու ավագանու միակ կին անդամ Նարինե Մեսրոպյանի մտահղացումն էր, ում կազմակերպած, և 6-րդ դասարանցիների ջանքերով իրականացված  այդ գեղեցիկ միջոցառումը, քառասուն րոպեի ընթացքում անսահման ուրախ ու երջանիկ պահեր պարգևեց մասնակիցներին: Ուսուցաողական ու դաստւարակչական էր միջոցառումն իր բովանդակությամբ, այն հիրավի նոր շունչ հաղորդեց  մատաղ սերնդին, ով վերջին երկու տասնամյակի ընթացքում իր ավանդապահ, արհեստների ու արվեստների քաղաքի մասին, միայն լսել է կամ հեռուստատեսությամբ դիտել անցյալի պատմությունից: Երեխաններն այդ պատմությունն իրենց թոթվանքով վերածեցին հյութեղ իրականության, որը կոչ էր հնի պահպանման ու նորի զարգացման: Միջոցառմանը մասնակից մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանն իր ելույթում շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին, կարևորեց նման միջոցառումների անցկացումը, քանզի դրանք նախևառաջ մատաղ սերնդի համար քարոզում են հայրենասիրության դաստիարակություն, ինչն այսօր խիստ անհրաժեշտություն է, ոչ բարեկամներով շրջապատված լինելու պարագայում: Հիշել, սիրել ու պահպանել հայրենի քաղաքը, սա է կարևոր խորհուրդը նման  միջոցառումների, որոնց ժամանակ շեշտը միաժամանակ դրվում է  հայրենասիրության և հայեցի դաստիարակությանը:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23