Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

24.11.2012

 

Նոյեմբերի 24-ին Գյումրիում պաշտոնապես բացվեց Ուկրաինայի պատվավոր հյուպատոսություն, պատվավոր հյուպատոս է նշանակվել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, շուրջ 15 տարի Կիև քաղաքում աշխատանքային գործունեություն ծավալած գործարար, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Սոս Տիգրանի Սահակյանը: Պատվավոր հյուպատոսության հյուպատոսական շրջանն ընդգրկում է Շիրակի, Տավուշի և Կոտայքի մարզերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից պարոն Սոս Սահակյանի հյուպատոսական էկզեկվատուրայի պատճեն ուղարկվել է ՀՀ Տարածքային կառավարման նախարարություն և համապատասխան մարզեր, որոնք ընդգրկված են հյուպատոսության հյուպատոսական շրջան, որտեղ մասնավորապես ասվում է՝
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նսույնով հաստատում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության կողմից 2012թ. Սեպտեմբերի 19-ին տրված 288 թվակիր հյուպատոսական արտոնագրի ստացումը, համաձայն որի
պարոն Սոս Սահակյանը
նշանակվում է Ուկրայինայի պատվավոր հյուպատոս Հայաստանի Հանրապետության Շիրակի, Տավուշի և Կոտայքի մարզերում:
Հյուպատոսարանի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Պետրովիչ Կուշտան, դեսպանատան ներկայացուցիչներ, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, ներկայացուցիչներ Տավուշի և Կոտայքի  մարզերից, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Դեսպան Կուշտան միջոցառման մասնակցիներին ներկայացրեց նորանշանակ պատվո հյուպատոսին: Շնորհավորական ելույթով հանդես եկավ Գյումրու քաղաքապետը, Շիրակի թեմի առաջնոր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ում համար կրկնակի հաճելի էր հյուապոսարանի բացման գործընթացը, քանզի այն բացվեց Սրբ. Յոթվերք եկեղեցու և թեմի առաջնորդի տան անմիջական հարևանությամբ: Շնորհակալական խոսքով հանդես եկավ հյուպատոս Սոս Սահակյանը:
-Ակնկալվում է նոր գործնական կապեր Ուկրաինայի հետ, հավաստեց նորանշանակ հյուպատոսը, օրեր առաջ արդեն տեղի է ունեցել Հայ-Ուկրաինական գործարար ֆորում, որտեղ արդեն իսկ կա պայմանավորվածություն հետագա համագործակցության և նորանոր կապերի հաստատման համար:  
 Տերունական աղոթքից և օրհնանքից, կարմիր ժապավենը կտրելուց հետո հյուրերը մուտք գործեցին Գյումրիում Ուկրաինայի հյուպատոսություն: Սա Գյումրիում երրորդ հյուպատոսարանն էր ԴՌ և Իտալիայից հետո:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44