Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գենդերային հարցերով հերթական նիստը Շիրակի մարզպետարանում

28.11.2012

 

Նոյեմբերի 28-ին Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանի մոտ տեղի ունեցավ, ՀՀ Շիրակի մարզպետի 07.07.2011թ թիվ 63 կարգադրությամբ ստեղծված «Գենդերային հարցերով զբաղվող» Շիրակի մարզային հանձնաժողովի չորրորդ  /ընդլայնված/ նիստը: Նիստին մասնակցում էին հանձնաժողովի 12 անդամ, հրավիրված էին «Արեւամանուկ» ընտանիքի եւ երեխայի հիմնադրամի տնօրեն Արմինե Գմյուր-Կարապետյանը, «Աջակից» ՀԿ-ի նախագահ Հեղինե Մկրտչյանը, թիվ 7 հիմնական դպրոց ՊՈԱԿ –ի տնօրեն Գագիկ Կարապետյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը՝ 
 1. «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծի   ներկայացում
        ա/ Քննարկում
      բ/ Առաջարկությունների ներկայացում
 2. «Ընդդեմ գենդերային բռնության» քարոզարշավի 16 օրյակի շրջանակներում
իրականացվելիք միջոցառումների մասին
 3. Առաջարկություններ
 4. Այլ հարցեր
Հանձնաժողովինախագահի տեղակալ, ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների
պաշտպանության բաժնի պետ Լ. Գինոսյանը ներկայացրեց «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, գործողությունների մեխանիզմները: Վերջինս նշեց, որ մայրաքաղաքում մասնակցել է հանրային լսումներին, որն ի դեպ անցել է բուռն քննարկումներով, հարցի բազմաբնույթ եւ  բազմաբովանդակ լինելու պատճառով, եւ դրանից բխող օրենքի ընդունումը նախատեսում է փոփոխություններ նաեւ մի շարք այլ օրենքներում: 
Նախագծի վերաբերյալիրենց կարծիքներն ու առաջարկություններն արտահայտեցին նիստի մասնակիցները եւ հրավիրվածները: Եղան տարբեր կարծիքներ, ինչպես օրինակ նշվեց, որ ցանկալի կլիներ, որ օրենքը մշակվեր եւ գրվեր ազգային առանձնահատկություններից դուրս գալով, եւ ոչ թե այլ երկրներում գործող օրենքներին համահունչ: Հանձնաժողովի նախագահ Հարություն Արշակյանը  հավելեց, որ օրենքի սեփական մոդել գոյություն չունի, բոլոր օրենքները կառուցվում են առանցք ունենալով արդեն գործող և իրեն արդարացրած, ինչ որ երկրի մոդելով: Նոր օրենքի նախագծում
գործողությունների մեղանիզմները թվարկված են պառիչ:
Նիստի մասնակիցներն առաջարկեցին մոնիտորինգ անցկացնել, թե բռնության որ ձեւերն են մարզում առավել տարածված, որպեսզի մոտեցումներն էլ ճիշտ լինեն: Այդ առաջարկի հետ կապված եւս հանձնաժողովի նախագահը փաստեց, որ վիճակագրական թվերը բավականին  համեստ են ներկայացված , բայց դա էլ բավական է, որ օրենքն ընդունվի, քանի որ երեւույթն առկա է:
«Աջակից» ՀԿ-ի նախագահ Հեղինե Մկրտչյանը նշեց, որ օրենքը բավականին ուշացած է, և որ  գործողության մեջ մտնելուց հետո  այն անպայման փոփոխություններ կկրի: Բռության վերաբերյալ տվյալները շատ մեղմ են ներկայացված, քանի որ ընտանիքներում անցկացված հարցումներն ավելի խոսուն են, իսկ բարեկեցիկ ընտանիքներում բռնությունը բացահայտելը շատ ավելի դժվար է, քանի որ այն ավելի թաքնված բնույթ է կրում:
«Արեւամանուկ» ընտանիքի եւ երեխայի հիմնադրամի տնօրեն Արմինե Գմյուր-Կարապետյանը կարեւորեց, որ անհրաժեշտ է քարոզել բռնություն չխրախուսող վարքագիծ, եւ որ յուաքանչյուրն ունենա պատասխանատվություն: Անհրաժեշտ է, որ զարգանա ընտանեկան հոգեբանության մեխանիզմը, աջակցություն լինի ընտանիքին ուղղված ծառայություններին, անհատական երկարատեւ հոգեթերապիայի անցկացման համար միջոցներ տրամադրվեն:
 Հանձնաժողովիքարտուղար Լիլիթ Գորգինյանը ներկայացրեց թրաֆիքինքի դեմ պայքարի
միջազգային օրվան նվիրված մարզային միջոցառումները : Հանձնաժողովի նախագահ Հարություն Արշակյանն ամփոփելով  նիստը հանձնաժողովականներին հանձնարարականներ տվեց, իսկ հրավիրվածներին առաջարկեց եւս մեկ անգամ ուսումնասիրել «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը եւ, նոր առաջարկություններ լինելու դեպքում, ներկայացնեն դրանք քննարկման,  և նոր միայն ուղարկել համապատասխան մարմիններին:
                                
    

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59