Տպել
Նորություններ
Ջրամատակարարման նոր ցանցեր Ախուրյանում և Մարալիկում
28.11.2012
Նոյեմբերի 28-ին Շիրակի մարզի Մարալիկ եւ Ախուրյան համայնքերում՝ գերմանական KFW բանկի վարկային ծրագրի շրջանակներում շահագործման հանձնվեցին ջրամատակարարման նոր ցանցեր: Աշխատանքների պատվիրատուն հանդիսանում է «Շիրակջրմուղկոյուղի» ընկերությունը, իսկ կապալառու կազմակերպությունը՝ «Դորոժնիկ» ՍՊԸ-ն: Բնակիչների ուրախությունը կիսելու նպատակով Շիրակի մարզում էին ինչպես KFW բանկի, Ջրային տնտեսության պետական կոմիտեի, Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչներ, այնպես էլ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը:
Հյուրերը եղան Ախուրյանում եւ Մարալիկում: Ախուրյանում համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը շնորհակալություն հայտնեց գերմանական կողմին կատարած մեծ ներդրումների համար` հույս հայտնելով, որ առաջիկայում ծրագրերը համայնքում կշարունակվեն եւ կոյուղագծերի վերականգնման ծրագրեր եւս կլինեն: Իսկ համայնքն այս դեպքում խոստանում է լուծել ջրամատակարարման համակարգի պահպանության հարցը:
Ախուրյանում շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2009 թվականի ապրիլից: Ծախսված 1.4 մլն եվրո գումարի շրջանակներում կառուցվել են ջրագծեր Կառնուտից մինչեւ Ախուրյան: Վերջինս մինչեւ հունվար կունենա քսանչորսժամյա ջրամատակարարում:

Մարալիկում կառուցվել են 53 հզ գծամետր տարբեր տրամագծի ջրագծեր, ընդ որում` ջրագիծ կառուցվել է նաեւ հարակից Ձորակապում, վերակառուցվել են Մարալիկի ջրամբարը եւ քլորակայանը:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանը նշեց, որ KFW բանկի վարկային ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում ջրատար ցանցի վերականգման աշխատանքերը սկսվել են վեց տարի առաջ: Անցյալ տարի այս ծրագրի շրջանակներում շահագործման հանձնվեց Ազատանի ջրատար ցանցը: «Այս տարածաշրջանում ջրատարները կառուցվել են դեռ հիսուն տարի առաջ եւ շատ վատ վիճակում էին: Ջրատար ցանցի մաշվածության առումով մենք լուրջ խնդիրներ ենք ունեցել ոչ միայն ջրամատակարարման տեւողության, այլեւ ջրի որակի առումով: Այսօր արդեն այս համայնքներում ցանցն ամբողջովին փոխարինվել է նորով: Սրանք հանրապետության այն եզակի համայնքներից են, որոնք ունեն ամբողջովին նոր ջրատար ցանցեր: Այսպիսով` ջրամատակարարման տեւողությունը շեշտակի ավելացել է՝ ներկայում հասնելով 18 ժամի, իսկ տեխնիկական որոշակի գործողություններից հետո մինչեւ նոր տարի կունենանք 24-ժամյա ջրամատակարարում»,- նշեց Գագիկ Խաչատրյանը:
,,Արմենպրես,,