Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Արևը ժպտում է բոլորին,,

03.12.2012

 

Դեկտեմբերի 2-ին Գյումրու քաղաքապետարանի ընդարձակ սրահում Հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա կապակցությամբ տեղի ունեցավ ,,Արևը ժպտում է բոլորին,, միջոցառումը: Միջոցառումը Գյումրիում հաշմանդամության խնդիրներով զբաղվող կազմակերպությունների համատեղ նախաձեռնությունն էր, որի նպատակը՝ հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումն է հասարակությանը և նրանց կարողությունների մասին հասարակության իրազեկման բարձրացումը:
Միջոցառմանը մասնակցում էին Հայր Ռափայել Արք. Մինասյանը Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկե Հայոց, Կաթողիկե եկեղեցու Շիրակի թեմի ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի ներկայացուցիչներ, Գյումրու քաղաքապետը, մարզային և քաղաքային կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Անսովոր, բայց հաճելի միջավայր և մթնոլորտ էր տիրում քաղաքապետարանի նախասրահում: Միջոցառման մասնակից ,,Հայկական Կարիտաս,, ԲՀԿ-ի ,,Արեգակ,, համակցված հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի, ,,Փյունիկ,, հաշմանդամների միության Գյումրու մասնաճյուղի, ,,Ագաթ,, հատուկ կարիքներով կանանց կենտրոնի, ,,Արևամանուկ,, ընտանիքի և երեխայի խնամքի հիմնադրամ, ,,Անի,, մանկուց հաշմանդամ երեխաների հկ, ,,Հաշմանդամների մարզամշակութային կենտրոն,, հկ, ,,Գյումրու Հաշմանդամների միություն,, հկ, ,,Վորլդ Վիժն Հայաստան,, զարգացման և բարեգործական կազմակերպության Գյումրու մասնաճյուղի, ,,Երեխաների սոցիալական հոգածության կենտրոն,, ՊՈԱԿ-ի, և Գյումրու ,,Երեխաների տան,, սաների ուրախ ու հուզիչ, տխուր և երջանիկ պահվածքը, միջոցառման մասնակիցների մոտ ևս հավատի հույսեր էր փարատում, որ չնայած նրանց հաշմանդամությանը, կյանքի նկատմամբ լցված են յուրահատուկ ջանասիրությամբ ու եռանդով, հետ չմնալով ոչ մեկից, և ոչնչից: Հաշմանդամությունը վիճակ է, բայց ոչ կենսակերպ, ինչն ապացուցեցին միջոցառման մասնակից շատ ու շատ հաշմանդամներ, ովքեր Օլիմպիական խաղերի մասնակից և հաղթող են, ովքեր հոյակապ երգող և ասմունքող են, լավ սպորտսմեններ, ովքեր, ոչ մեկ անգամ են մասնակցել և հաղթող դարձել տարբեր մրցելույթներում:     
Միջոցառման մասնակիցներին ողջունեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, միջոցառման կազմակերպիչներ և մասնակիցներ, ովքեր, իրենց ելույթներում հիրավի հայտնում էին անթաքույց հիացմունք և հպարտություն մարդկանց այդ տեսակի նկատմամբ:
Երեխաները արհեստավարժ նկարիչների հետ հանդիսատեսի դատին հանձնեցին իրենց մասնակցությամբ ստեղծված ժամանակակից արվեստի գործեր, պերֆոմանսի և իրենց նկարներով զարդարված խորանարդների միջոցով նրանք կփոխանցեն հանդիսատեսին միջոցառման հիմնական ուղերձները՝ Եկեք ապրենք միասին, Ոչինչ մեր մասին՝ առանց մեր մասնակցության, ես կարող եմ լինել առաջիններից մեկը, Իմ կարողությունները չտեսնելը քո անկարողության մեջ է: Հենց միջոցառման ընթացքում ստեղծված աշխատանքային խմբերը գնահատեցին հաշմանդամների կողմից ներկայացված աշխատանքները: Ճիշտ է, եղան հաղթողներ, բայց ընդհանուր առմամբ հաղթեցին բոլորը, քանզի նրանք անում են անկարելին և անհավանականը, պայքարելով ապացուցում են, որ կարելի է ամեն ինչի հասնել թեկուզ լինելով հաշմանդամ, միայն թե լինի ցանկություն, մեծ ցանկություն և կամքի ուժ:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23