Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹԻՎ 35 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ

03.12.2012

 

2012 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքում տեղի ունեցան ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ: Ս/թ սեպտեմբերի 9-ին ՏԻՄ ընտրություններում Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար պայքարում հաղթող էր ճանաչվել թիվ 35 ընտրատարածքի պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Սամվել Բալասանյանը: Թիվ 35 ընտրատարածքում պայքարի մեջ էին մտել ԱԺ պատգամավորության թեկնածուներ ՀՀԿ-ական Արման Սահակյանը և ՀՀՇ-ական, Գյումրու ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանը:
Թիվ 35 ընտրատարածքն իր մեջ ընդգրկում է 45 տեղամաս, 24 քաղաքային և 21 գյուղական: Ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 55.971, որոնցից 34.075-ը Գյումրիում, մնացած 11.896-ը գյուղական համայնքներում: Ընտրությանը մասնակցել են 17.421 քաղաքացի կամ ընտրողների 31 տոկոսը: Ընտրության արդյունքում ՀԱԿ ներկայացուցիչ Մուրադ Գրիգորյանի օգտին քվեարկել են 3237 ընտրող, Արման Սահակյանի օգտին՝ 13.327-ը: 834 քվեաթերթիկ համարվել է անվավեր: Ընտրություններն անցել են շատ հանգիստ, առանց ավելորդությունների, չնայած անտեղի տարածվող լուրերի թե բաժանվել են ընտրակաշառք, միանշանակ չի համապատասխանում իրականությանը, բոլոր տեղամասերում եղել են երկու թեկնածուների վստահված անձինք, և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ովքեր նույնպես հիմնականում արձանագրել են բնակչության քվեարկության մասնակցության ցածր ցուցանիշ, այն էլ, ինչպես ընտրության ավրտին պարզվեց, շատ ավելի նորմալ մասնակցություն է եղել, քան սեպտեմբերի 9-ին, երբ նույն տեղամասերում պայքարը ծավալվել էր քաղաքապետի չորս, և ավագանու 71 թեկնածուների միջև:  Ինչևէ: Ըստ նախնական տվյալների թիվ 35 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ ական Արման Սոսի Սահակյանը: Շիրակի մարզում ավարտվեց 2012 թվականի վերջին ընտրությունը, որը ևս մեկ անգամ հավաստեց իշխանությունների կամքի դրսևորումն ազատ ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում, որքան էլ փորձեն չարախոսել, միևնույնն է, բնակչությունը և համոզվեց դրանում, և ավելի պատասխանատու դարձավ իր ձայնի և քվեի հարցում, որը լավ  հիմք է նախագահական ընտրություններին ընդառաջ, որն արդեն տեղի կունենա 2013 թվականի փետրվարին:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:20:28