Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ԱՆՑԵԼ Է 24 ՏԱՐԻ

07.12.2012

 

    
        Հարգելի շիրակցիներ.
   1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսային և հյուսիսարևելյան շրջաններում տեղի ունեցած երկրաշարժից անցել է 24 տարի: Բնության տարերքի հասցրած ավերածությունների հետքերը, հազարավոր անմեղ զոհերի հիշատակն ու մեզ բաժին հասած դառնությունները շարունակում են ապրել մեր հոգիներում:  
       Այսօր, ավերիչ երկրաշարժի տարելիցի օրը, կրկին ու կրկին գլուխ խոնարհելով բոլոր անմեղ զոհերի հուշակոթողին, ուզում եմ մեր բոլորի անունից երախտիքի խոսք հղել բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ օգնել են մեզ վերացնելու աղետի հետևանքները: Անգնահատելի է հատկապես Հայաստանի Հանրապետության Նախագահի և կառավարության աջակցությունը Շիրակի մարզին աղետի հետևանքների վերացման հարցում, ում շնորհիվ 1756 անօթևան Գյումրեցի այս տարի ևս նշեցին բնակարանամուտ, ինչի արդյունքում մենք հետզհետե ձերբազատվում ենք ժամանակավոր կացարաններից և հատկապես անօթևանության խնդրից: Վստահ ենք, որ առաջիկա տարիները ևս մեզ համար լինելու են նոր ձեռքբերումների ժամանակաշրջան, և մենք համախմբացված, բոլորս միասին հաղթահարելու ենք ցանկացած դժվարություն, անելու ենք հնարավորինս, որպեսզի շենացնենք մեր հայրենիքն ու հարազատ օրրանը:
 Հարգելի շիրակցիներ աղետի 24-րդ տարելիցի առիթով ցանկանում եմ Ձեզ համբերություն,  անսասան հավատ և վստահություն ապագայի հանդեպ:
 
Շիրակի մարզպետ՝                                    Ա. ԳԻԶԻՐՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44