Նորություններ
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
18.12.2012
Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանի հրավիրած մամուլի ասուլիսի հիմնական և միակ թեման մարզպետի հերթական աջակցության մասին էր: Ինչպես նախորդ տարի, ինչպես երկու տարի առաջ, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մարզի զոհված ազատամարտիկների ընտանիքների, Հայրենական Մեծ պատերազմի վետերանների համար պատրաստել էր հերթական նվերը, դրամական աջակցություն: Գյումրի քաղաքի ազատամարտիկներին և վետերաններին տրվող դրամական աջակցությունը կազմակերպվել է համատեղ, 15 հազարական դրամ Շիրակի մարզպետի անունից, 15 հազարական դրամ քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից: Պարոն Պետրոսյանը լրագրողներին ներկայացրեց բոլոր մանրամասները գործընթացի հետ կապված, հիշեցրեց նախորդ տարիների տրամադրված թե դրամական աջակցության, թե ծանրոցի տեսքով տրված աջակցության վերաբերյալ մանրամասներ: Ներկայացրեց տրամադրվող դրամական աջակցության բաշխման կարգը, նշելով, որ Գյումրու դրամական աջակցությունը տրամադրվելու է քաղաքապետարանի և մարզպետարանի աշխատակիցներից կազմված աշխատախմբի միջոցով: Մարզի ազատամարտիկներին և վետերաններին մարզպետի անունից տրվող միանվագ 30 հազարական դրամը կտրամադրվի միայն մարզպետարանի աշխատակիցների կողմից: Գործընթացը կսկսվի դեկտեմբերի 18-ի կեսօրից հետո և մինչև դեկըեմբերի 24-ը պետք է ավարտվի: Պարոն Պետրոսյանը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող այլ հարցերի ևս, կապված մարզպետի քաղաքացիների դիմումների, տրամադրվող դրամական օգնությունների և այլ հարցերի վերաբերյալ:
Միայն տեղեկացնենք, որ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն իր աշխատաոճում որդեգրեց մեկ սկզբունք` սատարել Արցախի ազատամարտի զոհերի, հաշմանդամների և Հայրենական Մեծ պատերազմի վետերանների ընտանքիներին: Պարոն Գիզիրյանը շատ արագ խոսքից անցավ գործի և 2010թվականի դեկտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 1991-1994թթ. մարտական գործողությունների ժամանակ զոհված ազատամարտիկների թվով 202 ընտանիքների տրամադրեց 40 հազարական դրամ աջակցություն: 2011 թվականի հունվարի 28-ին 1994 թվականի մայիսից մինչև 2010 թվականը ներառյալ, զինվորական ծառայության ընթացքում զոհված/մահացած/ զինծառայողների ևս 211 ընտանիքների ցուցաբերվեց 25 հազարական դրամ օգնություն: 2011 թվականի մայիսի 8-ի և 9-ի տոների կապակցությամբ 20 հազարական դրամական օգնություն ստացան Հայրենական Մեծ պատերազմի 202 վետերաններ և ՀՀ սահմանները պաշտպանելու, ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում 1-ին խմբի հաշմանդամ դարձած 39 անձինք: Ամանորի կապակցությամբ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն իր անձնական կապերի միջոցով, վերը հիշատակված Արցախյան ազատամարտի Շիրակի մարզի չորս խմբերի ներկայացուցիչներին կամ նրանց ընտանիքների անդամների համար պատրաստել էր նոր անակնկալ` ամանորյա ծանրոց թվով 655 ընտանիքների, որոնցից մարտական գործողությունների ժամանակ զոհված ազատամարտիկների
Վերջին թարմացումը՝ 2024-12-31 12:01:09