Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

18.12.2012

 

 

Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանի հրավիրած մամուլի ասուլիսի հիմնական և միակ թեման մարզպետի հերթական աջակցության մասին էր: Ինչպես նախորդ տարի, ինչպես երկու տարի առաջ, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մարզի զոհված ազատամարտիկների ընտանիքների, Հայրենական Մեծ պատերազմի վետերանների համար պատրաստել էր հերթական նվերը, դրամական աջակցություն: Գյումրի քաղաքի ազատամարտիկներին և վետերաններին տրվող դրամական աջակցությունը կազմակերպվել է համատեղ, 15 հազարական դրամ Շիրակի մարզպետի անունից, 15 հազարական դրամ քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից: Պարոն Պետրոսյանը լրագրողներին ներկայացրեց բոլոր մանրամասները գործընթացի հետ կապված, հիշեցրեց  նախորդ տարիների տրամադրված թե դրամական աջակցության, թե ծանրոցի տեսքով տրված աջակցության վերաբերյալ մանրամասներ: Ներկայացրեց տրամադրվող դրամական աջակցության բաշխման կարգը, նշելով, որ Գյումրու դրամական աջակցությունը տրամադրվելու է քաղաքապետարանի և մարզպետարանի աշխատակիցներից կազմված աշխատախմբի միջոցով: Մարզի ազատամարտիկներին և վետերաններին մարզպետի անունից տրվող միանվագ 30 հազարական դրամը կտրամադրվի միայն մարզպետարանի աշխատակիցների կողմից: Գործընթացը կսկսվի դեկտեմբերի 18-ի կեսօրից հետո և մինչև դեկըեմբերի 24-ը պետք է ավարտվի:  Պարոն Պետրոսյանը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող այլ հարցերի ևս, կապված մարզպետի քաղաքացիների դիմումների, տրամադրվող դրամական օգնությունների և այլ հարցերի վերաբերյալ:  Իսկ արդեն դեկտեմբերի 18-ից սկսած Գյումրիում մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցները Գյումրիում, իսկ մարզպետարանի աշխատակիցները մարզի համայնքներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 1991-1994թթ. մարտական գործողությունների ժամանակ զոհված ազատամարտիկների թվով 202 ընտանիքների, 1994 թվականի մայիսից մինչև 2010 թվականը ներառյալ, զինվորական ծառայության ընթացքում զոհված/մահացած/ զինծառայողների ևս 211 ընտանիքների, Հայրենական Մեծ պատերազմի 196վետերանների և ՀՀ սահմանները պաշտպանելու, ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում 1-ին խմբի հաշմանդամ դարձած 39 անձանց տրամադրեցին  30 հազարական դրամները Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Աջակցություն ստացողներն իրենց խորհին գոհունակությունն ու շնորհակալությունն էին հայտնում Շիրակի մարզպետին ցուցաբերած աջակցության համար:  Պեմզաշենից զոհված ազատամարտիկ Արտավազդ Ադամյանի մայրն արցունքոտ աչքերով իր խորհին շնորհակալությունը հայտնեց Աշոտ Գիզիրյանին, նշելով մարդկային այն կարևորագույն հատկանիշի համր, որը կոչվում է ուշադրություն: - Հարգելի պարոն Գիզիրյան, Ձեր միայն ուշադրությունը մեր ընտանիքներին, արդեն մեզ համար մեծ բան է, Ձեր պաշտոնավարման արդեն շուրջ երրորդ տարվա ընթացքում, արդեն վեցերրոր անգամ է, դուք օգնում եք մեզ, թող ոչ մի ղեկավար չնեղանա, բայց նման բան չի եղել նախկինում: Մյուս աջակցություն ստացողներն էլ  հատուկ շնորհակալություն հայտնեցին մարզպետին իրենց ընտանիքիների հանդեպ ուշադիր լինելու համար: Պեմզաշենի բնակիչ Հայրենական Մեծ պատերազմի վետերան, 92 ամյա Կորյուն Ոսկանյանը ևս հատուկ շնորհակալություն հայտնեց մարզպետից, վետերանների հանդեպ ցուցաբերած հետևողական  ուշադրության համար:

Միայն տեղեկացնենք, որ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն իր աշխատաոճում որդեգրեց մեկ սկզբունք` սատարել Արցախի ազատամարտի զոհերի, հաշմանդամների և Հայրենական Մեծ պատերազմի վետերանների ընտանքիներին: Պարոն Գիզիրյանը շատ արագ խոսքից անցավ գործի և 2010թվականի դեկտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 1991-1994թթ. մարտական գործողությունների ժամանակ զոհված ազատամարտիկների թվով 202 ընտանիքների տրամադրեց 40 հազարական դրամ աջակցություն: 2011 թվականի հունվարի 28-ին 1994 թվականի մայիսից մինչև 2010 թվականը ներառյալ, զինվորական ծառայության ընթացքում զոհված/մահացած/ զինծառայողների ևս 211 ընտանիքների ցուցաբերվեց 25 հազարական դրամ օգնություն: 2011 թվականի մայիսի 8-ի և 9-ի տոների կապակցությամբ 20 հազարական դրամական օգնություն ստացան Հայրենական Մեծ պատերազմի 202 վետերաններ և ՀՀ սահմանները պաշտպանելու, ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում 1-ին խմբի հաշմանդամ դարձած 39 անձինք: Ամանորի կապակցությամբ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն իր անձնական կապերի միջոցով, վերը հիշատակված Արցախյան ազատամարտի Շիրակի մարզի չորս խմբերի ներկայացուցիչներին կամ նրանց ընտանիքների անդամների համար պատրաստել էր նոր անակնկալ` ամանորյա ծանրոց թվով 655 ընտանիքների, որոնցից մարտական գործողությունների ժամանակ զոհված ազատամարտիկների

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59