Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆ ԱՆՑԱՆԵԼԻ ԵՆ

20.12.2012

 20. 12. 2012 թվականի ժամը 11:00 –ի դրությամբ

ՀՀ Շիրակի Մարզի միջպետական, Հանրապետական և մարզային(տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների վերաբերյալ

 Շուրջ երկու օր տեղացած առատ ձյունը չնայած որոշ դժվարություններ պատճառեց հատկապես մարզի հյուսիսային հատվածին, որտեղ որպես կանոն մշտապես դժվարություններն առկա են հատկապես տեղացող ձնից և նրան հաջորդող բքերի  ժամանակ, այնուամենայնիվ  մարզի ճանշինների ժամանակին ձեռնարկած մաքրման աշխատանքների շնորհիվ, երեկ և այսօր մարզի տարածքում փակ կամ անանցանելի ճանապարհներ չկան: Գործընթացի վերբերյալ ամփոփ տեղեկատվությունը ներկայացվում է ստորև:

 

1. Ախուրյանի տարածաշրջան

սպասարկող կազմակերպություն , Ախուրյանի ՃՇՇ ՓԲԸ/

 

       Տարածաշրջանում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան: Ձյան մաքրման աշխատանքները սկսվել են դեռևս նախորդ օրն առավոտյան ժամը 600ց: Տարածաշրջանի ճանապարհահատվածներում աշխատում են թվով 6 ձյունմաքրիչ մեքենաներ 3 գրեյդերներ և 5 ինքնաթափ բեռնատար մեքենաներ: Ձյան շերտից մաքրվում են հիմնականում ճանապարհների երթևեկելի մասերը: Ճանապարհների երթևեկելի մասերում առկա են տրորված-պնդացած ձյուն (մերկասառույց), որոնք մշակվում են աղ-ավազային խառնուրդով:

 

2. Արթիկի տարածաշրջան

/ սպասարկող կազմակերպություն ,Ճանշին ՓԲԸ/

 

              Տարածաշրջանում փակ ճանապարհներ չկան: Ձյան մաքրման աշխատանքները սկսվել են դեռևս նախորդ օրը երեկոյան ժամը 19-ից: Որոշ ճանապարհահատվածներ դժվարանցանելի են՝ հատկապես Հ-21 ,Հ-17-Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհի Մեծ Մանթաշ–Ալագյազ հատվածը: Տարածաշրջանի ճանապարհահատվածներում աշխատում են թվով 3 ձյունմաքրիչ մեքենաներ 2 գրեյդերներ և 3 ինքնաթափ բեռնատար մեքենաներ: Ձյան շերտից մաքրվում են հիմնականում ճանապարհների երթևեկելի մասերը: Ճանապարհների երթևեկելի մասերում առկա են տրորված-պնդացած ձյուն (մերկասառույց), որոնք մշակվում են աղ-ավազային խառնուրդով:

 

3. Անիի տարածաշրջան

/ սպասարկող կազմակերպություն ,Անիի ՃՇՇե ՍՊԸ/

 

       Տարածաշրջանում փակ ճանապարհներ չկան: Ձյան մաքրման աշխատանքները սկսվել են դեռևս նախորդ օրը երեկոյան ժամը 1800ց: Որոշ ճանապարհահատվածներ դժվարանցանելի են՝ հատկապես Հ-270 ,Մարալիկ-Քարաբերդ-Ձիթհանքով ճանապարհը: Տարածաշրջանի ճանապարհահատվածներում աշխատում են թվով 3 ձյունմաքրիչ մեքենաներ 2 գրեյդերներ և 3 ինքնաթափ բեռնատար մեքենաներ: Ձյան շերտից մաքրվում են հիմնականում ճանապարհների երթևեկելի մասերը: Ճանապարհների երթևեկելի մասերում առկա են տրորված-պնդացած ձյուն (մերկասառույց), որոնք մշակվում են աղ-ավազային խառնուրդով:

 

 

 

 

 

 

4. Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններ

/ սպասարկող կազմակերպություն, Աշոցքի ԱՏՃ ՓԲԸ/

 

       Տարածաշրջաններում փակ ճանապարհներ չկան: Ձյան մաքրման աշխատանքները սկսվել են ժամը դեռևս նախորդ օրը կեօրից սկսած

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23