Տպել
Նորություններ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
25.12.2012
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
2012թ. ՀՀ Շիրակի մարզում գործող ձեռնարկությունների կողմից թողարկվող և իրացվող արտադրանքի ծավալը ըստ կանխատեսումների կկազմի շուրջ 42,9 մլրդ դրամ:
Արդյունաբերական արտադրանքի աճի ինդեքսը կկազմի - 100,7 %:
Տարվա ընթացքում արտադրանք են թողարկել շուրջ 112 տնտեսավարող սուբյեկտներ, որոնցից 77-ը մշակող արդյունաբերության ճյուղի ընկերություններ են:
Արդյունաբերական ձեռնարկությունների ընդհանուր քանակում գերակշռում են գերփոքր և փոքր ընկերությունները, որոնց տեսակարար կշիռը կազմում է մոտ 85 % : Մարզի ձեռնարկությունների կողմից թողարկած արտադրանքը իրացվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՊՀ և արտերկրներում.
Մարզիարդյունաբերությունն ունի հետևյալճյուղային կառուցվածքը`
Էլեկրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում - 15,2%,
Հանքագործական արդյունաբերություն և բաց հանքերի շահագործում - 0.4 %,
Մշակող արդյունաբերություն - 83.6%,
Ջրամատակարարում, կոյուղի. թափոնների կառավարում և վերամշակում - 0.8%:
Արդյունաբերական արտադրանքի արտադրությունը և իրացումը ըստ տնտեսական գործունեության տեսակների
մլն դրամ
Տնտեսական ցուցանիշներ
|
Թողարկվող արտադրանքի ծավալը
/ընթացիկ գներով/
|
աճի
ինդեքսը
%-ով
|
Իրացված
արտադրանքի
ծավալը
|
Արդյունաբերականարտադրանքի ծավալը` այդթվում
|
42 մլրդ 990 մլն դրամ
|
100,7
|
42 մլրդ 600մլն դրամ
|
Էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում
|
6մլրդ 510 մլն դրամ
|
132,1
|
4 մլրդ 696մլն դրամ
|
Հանքագործական արդյունաբերություն և բաց հանքերի
շահագործում
|
149,1 մլն դրամ
|
113,0
|
120,5 մլն դրամ
|
Մշակող արդյունաբերություն
|
35 մլրդ 956 մլն դրամ
|
87,3
|
38մլրդ 575մլն դրամ
|
Ջրամատակարարում, կոյուղի. թափոնների կառավարում և վերամշակում
|
373,7 մլն դրամ
|
130,1
|
281,3 մլն դրամ
|
Կառուցման ընթացքում են <<Արմամաստ>> ՍՊԸ-ի նոր ձեռնարկությունը, որտեղ կկազմակերպվի ածիկի արտադրություն, կստեղծվեն 150 աշխատատեղեր և գուլպեղենի արտադրության <<Լենտեքս>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նոր արտադրամասը:
Հաջողությամբ իրականացվեցին փոքր ՀԷԿ-երի ստեղծման ծրագրերը: Արդեն արտադրանք են տալիս շահագործման հանձնված 8 փոքր ՀԷԿ-երը:
Կատարված ներդրումների արդյունքում մարզում ստեղծվել և գործում են նաև հինգ նոր փոքր ձեռնարկություններ: Աշխատատեղեր են ավելացել <<Լենտեքս>>, <<Իգիթ>>, <<Անալիտսարք-1>>, Մարալիկի <<Նայտեքս>> և այլ ընկերություններում:
Մարզում առկա գործարարության աջակցության հարցերով զբաղվող կառույցների հետ պարբերաբար անցկացվել են հանդիպումներ, քննարկվել են հարցեր, մշակվել միջոցառումներ նշված կառույցների աշխատանքները աշխուժացնելու, գործունեությունը խթանելու և համատեղ միջոցառումներ իրականացնելու համար:
2012թ. իրականացվել են մի շարք ծրագրեր Գյումրու տեխնոպարկի ստեղծմանպետական աջակցության ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր` Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի կողմից:
Շարունակվում են Գյումրու Տեխնոպարկի հիմնական շենքի շինարարական աշխատանքները: Շենքի շինարարական և վերանորոգման աշխատանքների արդյունքում 2 տարվա ընթացքում կստեղծվի շուրջ 6300 ք.մ. մակերեսով ամբողջական համալիր:
Ըստ ներդրումային ծրագրի՝ կենտրոնի կառուցման համար ընկերությունը շուրջ 8.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է իրականացնելու և ստեղծելու է մոտ 50 աշխատատեղ:
Աջակցություն է տրամադրվել տեխնոլոգիական ձեռնարկատիրության զարգացմանը, իրականացվել են մի շարք կրթական ծրագրեր` մուլտիմեդիայի, ճարտարագիտական և եռաչափ մոդելավորման լաբորատորիաներում:
2012թ. մարտին <<Գյումրու Տնտեսական Զարգացման Հիմնադրամ>>-ի և ք.Մինսկի <<Բարձր տեխնոլոգիաների պարկի ադմինիստրացիա>> պետական հաստատության և <<Գյումրու Տնտեսական Զարգացման Հիմնադրամ>>-ի միջև նոր և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործնական հարաբերություններ հաստատելու և զարգացնելու նպատակով կնքվել է համաձայնագիր, որի շրջանակներում իրականացվելու է աջակցություն նորաստեղծ ընկերություններին, նորարարական ծրագրերի փոխանակում, կազմակերպվելու են նորարարական գործունեությանը նվիրված սեմինարներ, ցուցահանդեսներ, կոնֆերանսներ և այլ միջոցառումներ, պարկերի զարգացման հարցերի, նրանց ռեզիդենտների գործունեության պայմանների բարելավման վերաբերյալ փորձի փոխանակումներ:
Տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ երիտասարդ կադրերի մոտ անընդհատ աճող հետաքրքրության և կատարված ներդրումների շնորհիվ մարզում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի շրջանավարտները աշխատում են համապատասխան ընկերություններում, ինչը խթան է հանդիսանում ընդլայնելու երիտասարդության ընդգրկվածությունը այդ ոլորտում:
ՀՀ Շիրակի մարզի պատվիրակությունը մասնակցել է Հայ ռուսական միջտարածաշրջանային երկրորդ համաժողովին, կլոր սեղաններին և քննարկումներին, հանդիպում ունեցել ՌԴ ՈՒլյանովսկի մարզի պատվիրակության անդամների հետ, քննարկել համագործակցության հետագա քայլերը:
Շիրակի մարզի տնտեսության ոլորտներում կատարվող պետական և մասնավոր ներդրումները դրական ազդեցություն են թողել արդյունաբերության և փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտներում, սակայն կատարված ներդրումների ծավալները դեռևս բավարար չեն մարզի տնտեսության զարգացման, արտադրության տեխնիկական վերազինման և ժամանակակից տեխնոլոգիաների ձեռք բերման համար:
ԱՌԵՎՏՈՒՐ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2012թ. Շիրակի մարզում գործել են 1035 առևտրի օբյեկտներ, այդ թվում խանութներ, շուկաներ, կրպակներ և առևտրի այլ օբյեկտներ: Առևտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է 41 642,3 մլն.դրամ, որը 2011թ. համապատասխան ժամանակաշրջանի նույն ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 5,2 %-ով:
2012թ. ծառայությունների ծավալը, ընթացիկ գներով, կազմել է 19 330 մլն. դրամ, որը 2011թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 46 %-ով:
Ընդունվել են առևտրի, հանրային սննդի և սպասարկման ոլորտում մարզի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացված վերահսկողության արդյունքների մասին համայնքների կողմից ներկայացված հաշվետվությունները, ամփոփվել են և համապատասխան տեղեկատվությունը ներկայացվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարություն: Մարզի առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում մասնագետ կադրերի պատրաստման նպատակով նախապատրաստվել և ՀՀ կրթության և գիտության նախարարություն է ներկայացվել մարզին անհրաժեշտ մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթություն ունեցող կադրերի պահանջը: