Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

25.12.2012

 

 
 
 
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
 
2012թ. ՀՀ Շիրակի մարզում գործող ձեռնարկությունների կողմից թողարկվող և իրացվող արտադրանքի ծավալը ըստ կանխատեսումների կկազմի շուրջ 42,9 մլրդ դրամ:
Արդյունաբերական արտադրանքի աճի ինդեքսը կկազմի -  100,7 %:
            Տարվա ընթացքում արտադրանք են թողարկել շուրջ 112 տնտեսավարող սուբյեկտներ, որոնցից 77-ը  մշակող արդյունաբերության ճյուղի ընկերություններ են:
Արդյունաբերական ձեռնարկությունների ընդհանուր քանակում գերակշռում են գերփոքր և փոքր ընկերությունները, որոնց տեսակարար կշիռը կազմում է մոտ 85 % :                                                                   Մարզի ձեռնարկությունների կողմից թողարկած արտադրանքը իրացվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ  ԱՊՀ և արտերկրներում.
Մարզիարդյունաբերությունն ունի հետևյալճյուղային կառուցվածքը`
 
Էլեկրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում                  - 15,2%,
Հանքագործական արդյունաբերություն և բաց հանքերի շահագործում   - 0.4 %,
Մշակող արդյունաբերություն                                                                                   - 83.6%,
Ջրամատակարարում, կոյուղի. թափոնների կառավարում և վերամշակում     - 0.8%:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Արդյունաբերական արտադրանքի արտադրությունը և իրացումը ըստ տնտեսական գործունեության տեսակների
                                                                                                                                             մլն դրամ

 
 
Տնտեսական   ցուցանիշներ
 
Թողարկվող արտադրանքի ծավալը
/ընթացիկ գներով/
աճի
ինդեքսը
%-ով
Իրացված
արտադրանքի
ծավալը
 
Արդյունաբերականարտադրանքի ծավալը`   այդթվում
42 մլրդ 990 մլն դրամ
100,7
42 մլրդ 600մլն դրամ
Էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում  
6մլրդ 510 մլն դրամ
132,1
4 մլրդ 696մլն դրամ
Հանքագործական                           արդյունաբերություն և բաց հանքերի
շահագործում
149,1 մլն դրամ
113,0
120,5 մլն դրամ
Մշակող արդյունաբերություն   
 
35 մլրդ 956 մլն դրամ
87,3
38մլրդ 575մլն դրամ
Ջրամատակարարում, կոյուղի.                  թափոնների կառավարում և                       վերամշակում
373,7 մլն դրամ
130,1
281,3 մլն դրամ

 
Կառուցման ընթացքում են <<Արմամաստ>> ՍՊԸ-ի նոր ձեռնարկությունը, որտեղ կկազմակերպվի ածիկի արտադրություն, կստեղծվեն 150 աշխատատեղեր և գուլպեղենի արտադրության <<Լենտեքս>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նոր արտադրամասը:
Հաջողությամբ իրականացվեցին փոքր ՀԷԿ-երի ստեղծման ծրագրերը: Արդեն արտադրանք են տալիս շահագործման հանձնված 8 փոքր ՀԷԿ-երը:
Կատարված ներդրումների արդյունքում մարզում ստեղծվել և գործում են նաև  հինգ նոր փոքր ձեռնարկություններ: Աշխատատեղեր են ավելացել <<Լենտեքս>>, <<Իգիթ>>, <<Անալիտսարք-1>>, Մարալիկի <<Նայտեքս>> և այլ ընկերություններում:
Մարզում առկա գործարարության աջակցության հարցերով զբաղվող կառույցների հետ պարբերաբար անցկացվել են հանդիպումներ, քննարկվել են հարցեր, մշակվել միջոցառումներ նշված կառույցների աշխատանքները աշխուժացնելու, գործունեությունը խթանելու և համատեղ միջոցառումներ իրականացնելու համար:
2012թ. իրականացվել են  մի շարք ծրագրեր Գյումրու տեխնո­պարկի ստեղծմանպետական աջակցության ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր` Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի կողմից:
     Շարունակվում են Գյումրու Տեխնոպարկի հիմնական շենքի շինարարական աշխատանքները: Շենքի շինարարական և վերանորոգման աշխատանքների արդյունքում 2 տարվա ընթացքում կստեղծվի շուրջ 6300 ք.մ. մակերեսով ամբողջական համալիր:
     Ըստ ներդրումային ծրագրի՝ կենտրոնի կառուցման համար ընկերությունը շուրջ 8.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է իրականացնելու և ստեղծելու է մոտ 50 աշխատատեղ:
Աջակցություն է տրամադրվել տեխնոլոգիական ձեռնարկատիրության զարգացմանը, իրականացվել են մի շարք կրթական ծրագրեր` մուլտիմեդիայի, ճարտարագիտական և եռաչափ մոդելավորման լաբորատորիաներում:
           2012թ. մարտին <<Գյումրու Տնտեսական Զարգացման Հիմնադրամ>>-ի և ք.Մինսկի <<Բարձր տեխնոլոգիաների պարկի ադմինիստրացիա>> պետական հաստատության և <<Գյումրու Տնտեսական Զարգացման Հիմնադրամ>>-ի միջև նոր և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործնական հարաբերություններ հաստատելու և զարգացնելու նպատակով կնքվել է համաձայնագիր, որի շրջանակներում իրականացվելու է աջակցություն նորաստեղծ ընկերություններին, նորարարական ծրագրերի փոխանակում, կազմակերպվելու են նորարարական գործունեությանը նվիրված սեմինարներ, ցուցահանդեսներ, կոնֆերանսներ և այլ միջոցառումներ, պարկերի զարգացման հարցերի, նրանց ռեզիդենտների գործունեության պայմանների բարելավման վերաբերյալ փորձի փոխանակումներ: 
Տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ երիտասարդ կադրերի մոտ անընդհատ աճող հետաքրքրության և կատարված ներդրումների շնորհիվ մարզում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի շրջանավարտները աշխատում են համապատասխան ընկերություններում, ինչը խթան է հանդիսանում ընդլայնելու երիտասարդության ընդգրկվածությունը այդ ոլորտում:
ՀՀ Շիրակի մարզի պատվիրակությունը մասնակցել է Հայ ռուսական միջտա­րա­ծաշրջանային երկրորդ համաժողովին, կլոր սեղաններին և քննարկումներին, հանդիպում ունեցել ՌԴ ՈՒլյանովսկի մարզի պատվիրակության անդամների հետ, քննարկել համագործակցության հետագա քայլերը:
Շիրակի մարզի տնտեսության ոլորտներում կատարվող պետական և մասնավոր ներդրումները դրական ազդեցություն են թողել արդյունաբերության և փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտներում, սակայն կատարված ներդրումների ծավալները դեռևս բավարար չեն մարզի տնտեսության զարգացման, արտադրության տեխնիկական վերազինման և ժամանակակից տեխնոլոգիաների ձեռք բերման համար:
 
ԱՌԵՎՏՈՒՐ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
    2012թ. Շիրակի մարզում գործել են 1035 առևտրի օբյեկտներ, այդ թվում խանութներ, շուկաներ, կրպակներ և առևտրի այլ օբյեկտներ: Առևտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է 41 642,3 մլն.դրամ, որը 2011թ. համապատասխան ժամանակաշրջանի նույն ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 5,2 %-ով:
   2012թ.  ծառայությունների ծավալը, ընթացիկ գներով, կազմել է 19 330 մլն. դրամ, որը 2011թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 46 %-ով:
Ընդունվել են առևտրի, հանրային սննդի և սպասարկման ոլորտում մարզի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացված վերահսկողության արդյունքների մասին համայնքների կողմից ներկայացված հաշվետվությունները, ամփոփվել են և համապատասխան տեղեկատվությունը ներկայացվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարություն: Մարզի առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում մասնագետ կադրերի պատրաստման նպատակով նախապատրաստվել և ՀՀ կրթության և գիտության նախարարություն է ներկայացվել մարզին անհրաժեշտ մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթություն ունեցող կադրերի պահանջը:
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59