Տպել
Նորություններ
Ֆինանսական հաշվետվություն
26.12.2012

2012 թ. դեկտեմբերի 25-ի դրությամբ ՀՀ Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել է 88.2%-ով, նախատեսված 1,725,128.1 հազ դրամ սեփական եկամուտներից ընդամենը հավաքագրվել է 1,520,942.3 հազ. դրամ: Սեփական եկամուտների թերակատարումը կազմում է – 204,185.8 հազ. դրամ:
2012թ. մարզի համայնքներին ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիան հատկացվել է ամբողջությամբ, այն կազմում է 3,333,311.0 հազ. դրամ:
2012 թ. դեկտեմբերի 25-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարողականը ըստ հարկատեսակների հետևյալ պատկերն ունի.
/հազ.դրամ/
Եկամուտների անվանումը
|
2012թ.
նախատեսված
եկամուտներ
|
Փաստացի կատարողական
|
Շեղում
/+,-/
|
կատ. %
|
Հողի Հարկ
|
404,744.3
|
368,520.1
|
- 36,224.2
|
91.1
|
Գույքահարկ
|
477,446.8
|
448,731.3
|
- 28,715.5
|
94.0
|
Պետական տուրք
|
50,670.0
|
48,463.6
|
- 2,206.4
|
95.6
|
Տեղական տուրք
|
141,508.9
|
121,387.0
|
- 20,121.9
|
85.8
|
Հողի և գույքի վարձակալություն, այդ թվում`
|
307,352.9
|
259,507.8
|
- 47,845.2
|
84.4
|
ա/ հողի վարձավճար
|
286,255.5
|
239,828.9
|
- 46,426.6
|
83.8
|
բ/ գույքի վարձավճար
|
21,094.4
|
19,678.9
|
- 1,418.6
|
93.3
|
Այլ եկամուտներ
|
343,405.2
|
274,332.5
|
- 69,072.7
|
79.9
|
Ընդամենըսեփականեկամուտներ
|
1,725,128.1
|
1,520,942.3
|
- 204,185.8
|
88.2
|
2012 թ. դեկտեմբերի 25-ի դրությամբ սեփական եկամուտների կատարման %-ի աճը 2011թ. նույն ժամանակաշրջանի եկամուտների կատարման %-ի նկատմամբ նվազել է 1.2%-ով, իսկ 2012 թ. փաստացի հավաքագրվածի աճի %-ը 2011թ. փաստացի հավաքագրվածի համեմատությամբ նվազել է 4.3% կամ ծավալային առումով 2011թ. համեմատությամբ պակաս է հավաքագրվել – 68,406.7 հազ. դրամ:
Մարզի համայնքների կողմից բյուջեների եկամուտների հիմնական ցուցանիշ համարվող հողի հարկի հավաքագրման մակարդակը 2012 թ. կազմել է 91.1%, նախատեսված 404,744.3 հազ. դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 368,520.1 հազ. դրամ, կամ նախատեսվածից պակաս է հավաքագրվել – 36,224.2 հազ. դրամ: Հողի հարկի կատարման %-ի աճը 2012թ. կատարման %-ի նկատմամբ աճել է 0.5%-ով:
Լ.Մարտիրոսյան