Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ֆինանսական հաշվետվություն

26.12.2012

 

 
    2012 թ. դեկտեմբերի 25-ի դրությամբ ՀՀ Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները  կատարվել է 88.2%-ով, նախատեսված 1,725,128.1 հազ դրամ սեփական եկամուտներից ընդամենը հավաքագրվել է 1,520,942.3 հազ. դրամ: Սեփական եկամուտների թերակատարումը կազմում է – 204,185.8 հազ. դրամ:
2012թ. մարզի համայնքներին ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիան հատկացվել է ամբողջությամբ, այն կազմում է 3,333,311.0 հազ. դրամ:
    2012 թ. դեկտեմբերի 25-ի դրությամբ մարզի համայնքների  բյուջեների սեփական եկամուտների կատարողականը ըստ հարկատեսակների հետևյալ պատկերն ունի.
                                                                                                                    /հազ.դրամ/            

Եկամուտների անվանումը
2012թ.
նախատեսված
 եկամուտներ
Փաստացի կատարողական
Շեղում
/+,-/
կատ. %
Հողի Հարկ
404,744.3
368,520.1
-       36,224.2
91.1
Գույքահարկ
477,446.8
448,731.3
-       28,715.5
94.0
Պետական տուրք
50,670.0
48,463.6
-       2,206.4
95.6
Տեղական տուրք
141,508.9
121,387.0
-       20,121.9
85.8
Հողի և գույքի վարձակալություն, այդ թվում`
307,352.9
259,507.8
-       47,845.2
84.4
ա/ հողի վարձավճար
286,255.5
239,828.9
-       46,426.6
83.8
բ/ գույքի վարձավճար
21,094.4
19,678.9
-       1,418.6
93.3
Այլ եկամուտներ
343,405.2
274,332.5
-       69,072.7
79.9
Ընդամենըսեփականեկամուտներ
1,725,128.1
1,520,942.3
-       204,185.8
88.2

 
2012 թ. դեկտեմբերի 25-ի դրությամբ սեփական եկամուտների կատարման %-ի աճը 2011թ. նույն ժամանակաշրջանի եկամուտների կատարման %-ի նկատմամբ նվազել է 1.2%-ով, իսկ 2012 թ. փաստացի հավաքագրվածի աճի %-ը 2011թ. փաստացի հավաքագրվածի համեմատությամբ նվազել է 4.3% կամ ծավալային առումով 2011թ. համեմատությամբ պակաս է հավաքագրվել   68,406.7 հազ. դրամ:
Մարզի համայնքների կողմից բյուջեների եկամուտների հիմնական ցուցանիշ համարվող հողի հարկի հավաքագրման մակարդակը 2012 թ. կազմել է 91.1%, նախատեսված 404,744.3 հազ. դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 368,520.1 հազ. դրամ, կամ նախատեսվածից պակաս է հավաքագրվել   36,224.2 հազ. դրամ: Հողի հարկի կատարման %-ի աճը 2012թ. կատարման %-ի նկատմամբ աճել է 0.5%-ով:
Լ.Մարտիրոսյան

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 10:10:32