Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ԱՄՓՈՓԻՉ ՆԻՍՏ

27.12.2012

 

Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ Շիրակի մարզի խորհրդի ամփոփիչ նիստը: 2012 թվականին մարզում կատարված աշխատանքների վերաբերյալ ելույթներ ունեցան մարզպետարանի քաղաքաշինության, գյուղատնտեսության, ֆինանսական և կրթության վարչության պետերը /վերջիններիս կատարողականի վերաբերյալ լիարժեք տեղեկատվությունը տեղադրված է մարզպետարանի կայքում ս/թ դեկտեմբերի 24-ին և 25-ին: Վարչության պետերի ելույթներից հետո, ամփոփիչ ելույթվ հանդես եկավ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, ում ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք հաջորդիվ:
Հարգելիգործընկերներ, մարզխորհրդիանդամներ, հյուրեր
Խուսափելով թվային ցուցանիշներից և քանակական մանրամասնություններից, ես կներկայացնեմ 2012 թվականի մեր գործունեության ամփոփ վերլուծությունը:
Ինչպես անցնող ամեն տարի, 2012-ն էլ նշանավորվեց իր լավ ու վատ կողմերով:
Ինչ կարողացանք անել, ինչի հասանք: Այս հարցի պատասխանը միանշանակ չէ:
Քաղաքական առումով տարին լարված էր, բայց մենք կարողացանք այդ փորձություններից պատվով դուրս գալ, ընտրություններն անցան նորմալ, արդար և թափանցիկ:
Այնբոլործրագրերը, որնախանշելէինք 2012 թվականին, հիմնականումկյանքիենկոչվել: Դրանցմասին արդենասվեց:
Հակիրճ ներկայացնեմ իմ նկատառումները:
/Շինարարությանոլորտ/
Ինչպես տեսաք, դրական փոփոխություններ են արձանագրվել հատկապես բնակարանային շինարարության մեջ: ԱնօթևաններինբնակարաններովապահովելուծրագրիիրականացումըՀայաստանիՀանրապետությանՆախագահՍերժՍարգսյանինախընտրականխոստումնէր, որըլիովինկյանքիէկոչվում:
  Հաջորդ տարում և առաջիկա ժամանակաշրջանում անելիքները շատ են ու բազմաբնույթ: Այսօր տասնյակ ընտանիքներ ապրում են վթարային շենքերում: Պետք է փորձենք լուծել այդ խնդիրը: Մարդիկ կան, որոնք գրանցում չունեն համայնքում, բայց տնակներ են զբաղեցնում, ոմանք էլ վաճառել են բնակարաններն ու ապրում են հարմարեցված ժամանակավոր կացարաններում: Սրանք խնդիրներ են, որոնց լուծման համար ժամանակ կպահանջվի:
Ճանապարհների վերականգնման ուղղությամբ մարզում բավականին աշխատանք կատարվել է, սակայն համայնքների փողոցները, բակերը բարեկարգման, լուսավորության անցկացման հարցեր ունեն: Առաջիկայում պետք է առաջնորդվել մարդկանց համար ապրելու և հանգստի բարենպաստ միջավայր ստեղծելու խնդիրներով:
Մարզում առկա առաջնահերթ հիմնախնդիրների լուծմանը վերջին տարիներին լուրջ գումարներ են տրամադրվում:
Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ միայն անցածերկուտարումմարզինհատկացրելէ5 միլիարդ 280 միլիոնդրամ: Մարզի 60 համայնքներում` 267օբյեկտներումաշխատանքներենիրականացվել:
 
Այդ թվում՝ նորոգվել են 152 բազմաբնակարան շենքերի տանիքներ, 10 համայնքների 31 փողոցներ, ինչպես նաև մի շարք կրթամշակութային, առողջապահականօբյեկտներ, համայնքայինկենտրոններ:
Այսուղղությամբչորորդծրագիրըարդենսկսվածէ, ևուզումեմՁեզտեղեկացնել, ործրագրերըշարունակականենլինելու..
Արդեն իսկ խնդիր ենք դրել առաջիկայում աշխատանքներն այնպես կազմակերպել, որ անկախ բնակիչների թվից, մարզի բոլոր համայնքներում էլ իրականացվի առաջնահերթ որևէ ծրագիր:
Մարզկենտրոնի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի մեջ ուշագրավ են Գյումրին տեխնոքաղաքի վերածելու կառավարության հետևողական ջանքերը:
Այստեղ, բացի որակյալ ներուժի ներգրավումից ու նոր աշխատատեղերից, կարևորում եմ քաղաքի պատմական միջավայրում Կումայրի արգելոց-թանգարանի կարևոր շինություններից մեկի վերականգնումը:
Այսուհանդերձ, հարգելի գործընկերներ, մի բան է կառուցելը, նորոգելը, այլ բան արվածին հոգատար վերաբերվելը: Համայնքների ղեկավարները պետք է ավելի ուշադիր լինեն, խնամեն ու պահպանեն արվածը:
/Գյուղատնտեսությանոլորտ/
Ամեն տարի կառավարությունը որևէ կերպ փորձում է աջակցել գյուղատնտեսությանը: Անցնողտարումմարզինարտոնյալպայմաններովհատկացվածդիզելայինվառելանյութիուազոտականպարարտանյութիգներըպետությանկողմիցսուբսիդավորվելեն 600 մլնդրամով, որը, կարծումեմզգալիօգնությունէր:
Ներկրվելէ 718 տոննաառաջինվերարտադրությանսերմացու:
Սակայն, հարցը միայն պետության աջակցությամբ չպետք է ավարտվի: Մենք խնդիր ունենք ցանքերի պլանավորման, ագրոտեխնիկական կանոների պահպանման, բնության տարերքի դեմ միջոցառումների իրականացման:
Առավելկարևորումեմ ստացվածբերքիիրացման խնդիրը: Մենքպետքէփնտրենքճանապարհներ, որկարողանանքօգնելգյուղացունևնրաքրտինքովաճեցրածբերքըհասնիսպառողին:
 
Մարզում իրականացվում է կարևոր բնապահպանական ծրագիր՝ ,,Արփի լիճ,, ազգային պարկում, ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 465 մլն դրամ:
 
/Տեղականինքնակառավարմանմարմիններ/
Հարգելի գործընկերներ,
Տարվա ընթացքում համայնքապետերի հետ քննարկել ենք բազմաթիվ հարցեր, փորձել ենք համայնքներին հուզող առաջնահերթ խնդիրները լուծել ամենատարբեր ճանապարհներով՝ մեր ուժերով, ծրագրերում ընդգրկելով և այլն: Բայց, չգիտես ինչու, համայնքապետերի մեծ մասն այդ խնդիրների լուծումը տեսնում է միայն դրանք բարձրաձայնելով ու տարբեր ատյաններ նամակներ հղելով:
Ասածս վերաբերում է այն համայնքապետերին, որոնք տեղական հարկերի ու տուրքերի հավաքագրմամբ շատ հարցեր կարող էին լուծել: Կառավարությունը միանշանակ հայտարարել է, որ ծրագրեր կիրականացվեն այն համայնքներում, որտեղ հարկերի հավաքման բարձր ցուցանիշ կարձանագրվի: Եվ որպեսզի մեր բնակչությունը կարողանա օգտվել այդ ծրագրերից, ես ստիպված մարզպետարանի աշխատակիցներին եմ գործուղում համայնքներ, տեղի ղեկավարներին աջակցելու համար:
Համայնքապետի գլխավոր անելիքը` բյուջեի ձևավորումն է և գումարների նպատակային ծախսումն  ի նպաստ համայնքի: Եթե վատ համայնքապետ է ընտրվել, ապա համայնքի բնակիչները խորհելու լուրջ առիթ ունեն:
2013-ն այս առումով պետք է բեկումնային լինի, յուրաքանչյուր համայնքապետ պետք է գիտակցի ու կարևորի սեփական աշխատանքի արդյունավետությունը:
Ամեն մի ծրագիր, որ իրականացվում է մարզում, ստեղծում է ժամանակավոր աշխատատեղեր:
Բայց դա այսօր բավարար համարել չի կարելի, մեզանից յուրաքանչյուրն իր ունեցած գործարար կապերով պետք է նպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը: Այսօր, ավելի մեծ ու հայրենանվեր գործ չեմ պատկերացնում:
Դա կնպաստի գործազրկության և արտագաղթի նվազմանը:
Ներդրողներին պետք է խրախուսել, այլ ոչ թե արհեստական խոչընդոտներ ստեղծել:
/Կրթությանոլորտ/
Պետությունը լուրջ միջոցներ է ներդնում կրթության ոլորտի զարգացման վրա:
Գլխավոր խնդիր է մնում կրթական համակարգում բարեփոխումների հետևողական իրականացումը, ուսուցիչների մասնագիտական գիտելիքների կատարելագործումը, դպրոցականների կրթության որակի բարձրացումը:
Տնօրեն-մանկավարժական կոլեկտիվ-աշակերտ եռանկյունին պետք է գործի հստակ՝ ուսուցման ու լիարժեք գիտելիքների մատուցման սկզբունքով:
Դպրոցներում ներքին խնդիրները կարծես թե կարգավորվել են, այս ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են.. Անհրաժեշտ եմ համարում գործընթացը պահել մշտական հսկողության տակ:
Մեր ամեն մի քայլը պետք է լինի բարոյական արժեքների հանդեպ հավատի, վստահության վերականգնումը: Մատաղ սերունդը պետք է քաջ գիտակցի իր դերը ապագայի մարտահրավերներին դիմագրավելու գործում, նա պետք է մեծանա որպես հայրենիքին նվիրված զինվոր ու քաղաքացի:
 Սրանք խնդիրներ են, որոնց լուծման մեջ յուրաքանչյուրս անելիք ունենք:
 /Առողջապահությանոլորտ/
 Երբ ավարտվում էր հերթական բնակարանային շինարարության ծրագիրը, մարզում գործող առողջապահական օբյեկտների ցանկն համալրեց Գյումրու նորակառույց բժշկական կենտրոնը, որն արդիական սարքավորումներով հագեցած հաստատություն է:
Ի վերջո կարողացանք լուծել նաև Մարալիկի հիվանդանոցի խնդիրը:
2012թ. Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցը հիմնանորոգվեց, ստեղծվեց 30 մահճակալով մանկաբարձական-գինեկոլոգիական ծառայություն:
Հարգելի գործընկերներ
Շենքն ու սարքերը դեռ քիչ են, որ կառույցը բուժհիմնարկ կոչվի:
Մենք կարևորում ենք հիվանդի հանդեպ բուժանձնակազմի վերաբերմունքը, որը պետք է լինի հոգատար, որակյալ, մասնագիտական էթիկայի սահմաններում:  
Այսօր, առողջապահության ոլորտում ներդրված վճարովի ծառայությունն ու համավճարը հնարավորություն են տալիս էականորեն բարձրացնել աշխատավարձերը:
Վերջերս մենք քննադատվեցինք դեղերի գնման գործընթացը ոչ պատշաճ կազմակերպելու համար: Հուսամ, որ նոր տարում, դեղերի գնումն ու տրամադրումը հիվանդներին կկազմակերպվի գործող օրենսդրությանը համապատասխան և չեն լինի դեպքեր, որոնց համար ստիպված լինենք արդարանալ:
Պետք է սովորենք քայլել ժամանակի հետ, լինել օրինապահ:
/Սոցիալականոլորտ/
Ցավոք, աղքատության ցուցանիշը մեր մարզում դեռևս բարձր է: Սոցիալապես անապահով խավերը, ինչպես նաև, զոհված և հաշմանդամ ազատամարտիկների, պատերազմի վետերանների ընտանիքները եղել և մնում են մեր ուշադրության կենտրոնում:
Համայնքապետերին հորդորում եմ, որ նույնպես ավելի ուշադիր լինեն նրանց նկատմամբ:                                                                          
Տարվա ընթացքում մարզում օպերատիվ իրավիճակը եղել է կայուն և վերահսկելի:
Ուժային կառույցների, հանրապետական գործադիր մարմինների մարզային ստորաբաժանումների հետ աշխատել ենք միմյանց աջակցելու, համատեղ գործելու, խնդիրներ լուծելու սկզբունքով: Համապետկան եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման եւ անցկացման, ինչպես նաեւ զանգվածային միջոցառումների ընթացքում ապահովվել է պատշաճ հասարակական կարգ: Շնորհակալություն եմ հայտնում արդյունավետ համագործակցության համար:
Առջևում տոնական օրեր են, համոզված եմ, որ համապատասխան մարմինները իրենց պարտականությունները կկատարեն բարձր մակարդակով:
Մարզխորհրդիհարգելիանդամներ, հյուրեր
Տարին սկսվում է քաղաքական լուրջ իրադարձությամբ:
Տեղի են ունենալու Նախագահական ընտրություններ: Մեր երկրի կյանքում այս կարևորագույն միջոցառումը անթերի անցկացնելու համար ամեն մեկիս առջև կազմակերպական կարևոր խնդիրներ են դրված: Խոսքս առաջին հերթին ուղղում եմ համայնքների ղեկավարներին:
Նախագահական ընտրությունները կազմակերպված, առանց լարվածության, առանց խախտումներ թույլ տալու անցկացնելը յուրաքանչյուրիս պատվի գործն է:
Մենք պետք է ցույց տանք աշխարհին, որ մենք ընտրում ենք մեր առաջիկա տարիներին խաղաղ ապրելու, բարեկեցիկ, հզոր, արդար Հայաստան կառուցելու ուղին:
Ավարտելովխոսքս, շնորհավորումեմբոլորիդԱմանորնուՍուրբծնունդը, ցանկանումքաջառողջություն, երկարտարիներիկյանք: Շնորհակալություն:
Շիրակի մարզպետի ելույթից հետո, ընդունված ավանդույթի համաձայն պարգևատրվեցին մշակույթի և սպորտի բնագավառում առավել աչքի ընկած մարզիկնեը, նրանց մարզիչները, երգիչներն ու ասմունքողները: Միջոցառման ավարտին Շիրակի մարզպետի անունից տրվեց հյուրասիրություն:
Մարզխորհրդի ամփոփիչ նիստին հրավիրված և մասնակցում էին մարզային և հանրապետական ԶԼՄ ներկայացուցիչներ՝ ,,Ցայգ,,, ,,Շանթ,,, ,,Գալա,,, ,,Արմենպրես,, ,,Ազատություն,, ,,Առավոտ,, ,,Հինգշաբթի,, ,,Շրջապատ,, ,,Հ1,, ,,Արմնյուզ,,:
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23