Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապեր

27.12.2012

 

 
ԶԼՄ համագործակցություն
 
1.       05.02.2012թ.
Այցելություններ մարզի համայնքներ հարցազրույց տեղական ԶԼՄ ներկայացուցիչների հետ դպրոցների ջեռուցման, համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի կազմման և իրականացման վերաբերյալ.
 
2.       19.02.2012թ.
Արտագնա խորհրդակցություն Ոսկեհասկ համայնքում, ավարտին մամուլի ասուլիս տեղական և հանրապետական ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Բարձրացված հարցեր- 2012թվականի առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի ընթացքի մասին, Ոսկեհասկ համայնքի մանկապարտեզի շինարարության, ճանապարհների բարեկարգման, մշակույթի տների, ջրագծերի վերանորոգման և կառուցման վերաբերյալ. /,,Ցայգ,,, ,,Շանթ,,, ,,Գալա,,, ,,Արմենպրես,, ,,Ազատություն,, ,,Առավոտ,, ,,Հինգշաբթի,, ,,Շրջապատ,, ,,Հ1,, ,,Արմնյուզ,, ,,Կենտրոն,,/
 
3.       04.03.2012թ.
Այցելություններ մարզի համայնքներ հարցազրույց տեղական ԶԼՄ ներկայացուցիչների հետ Արթիկի տարածաշրջանի համայնքների խնդիրների, Մայիսյան և Քեթի համայնքների գազիֆիկացման աշխատանքների վերաբերյալ.
 
4.       27.05.2012թ.
Շրջայց Գյումրու Բուլվարային և նոր կառուցվող Մուշ2-2 թաղամասեր- հարցազրույց տեղական և հանրապետական ԶԼՄ ներկայացուցիչների հետ – բնակարանաշինական աշխատանքների ընթացքի, ինչպես նաև դեպի Մուշ-2 նորակառույց թաղամաս տանող ճանապարհի շինաշխատանքների վերաբերյալ.
 
5.       10.06.2012թ.
Կիսամյակային արդյունքների վերաբերյալ հարցազրույց  հանրապետական եւ տեղական ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, անդրադարձ 3-րդ հրատապ ծրագրով մարզին հատկացված ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքին, ԱԺ ընտրությունների արդյունքներին:
 
6.       24.06.2012թ.
Հարցազրույց տեղական ԶԼՄ ներկայացուցիչների հետ –3-րդ հրատապ ծրագրով մարզին հատկացված ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքի, և առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ.
 
7.       28.08.2012թ.
Ասուլիս ԶԼՄ ներկայացուցիչների հետ – Թորոս գյուղի Մանուշակ ճամբարում կազմակերպված ,,Մինասի գույներով,, երիտասարդ նկարիչների հանրապետական 1-ին պլեների ժամանակ - հրատապ ծրագրով մարզին հատկացված ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքի, և ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ. /,,Ցայգ,,, ,,Շանթ,,, ,,Գալա,,, ,,Արմենպրես,, ,,Ազատություն,, ,,Առավոտ,, ,,Հինգշաբթի,, ,,Շրջապատ,, ,,Հ1,, ,,Արմնյուզ,, ,,Կենտրոն,,/
 
8.       02.09.2012թ.
Հրցազրույց տեղական ԶԼՄ ներկայացուցիչների հետ – նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ.
 
9.       14.10.2012թ.
Մամուլի ասուլիս, հարցազրույց տեղական և հանրապետական ԶԼՄ ներկայացուցիչների հետ – նոր ընտրված քաղաքապետին ներկայացնելու օրը: :/,,Ցայգ,,, ,,Շանթ,,, ,,Գալա,,, ,,Արմենպրես,, ,,Ազատություն,, ,,Առավոտ,, ,,Հինգշաբթի,, ,,Շրջապատ,, ,,Հ1,, ,,Արմնյուզ,, ,,Կենտրոն,,/
 
10.    11.11.2012թ.
Հարցազրույց տեղական ԶԼՄ ներկայացուցիչների հետ –4-րդ հրատապ ծրագրով մարզում իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ.
 
11.    25.11.2012թ.
Հարցազրույց տեղական ԶԼՄ ներկայացուցիչների հետ – Համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի վերաբերյալ.
 
12.    07.12.2012թ.
Հարցազրույց տեղական եւ հանրապետական ԶԼՄ ներկայացուցիչների հետ – Երկրաշարժի 24-րդ տարելիցին, անդրադարձ անօթեւանների խնդրի կարգավորմանն ուղղված ծրագրերին, Գյումրիում ՊՆ բնակարանների բաշխմանն, ինչպես նաեւ քաղաքական գործընթացներին:
      
13.    27.12.2012թ
Տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիս, ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ       2012-ին իրականացված աշխատանքների, ծրագրերի վերաբերյալ:/,,Ցայգ,,, ,,Շանթ,,, ,,Գալա,,, ,,Արմենպրես,, ,,Ազատություն,, ,,Առավոտ,, ,,Հինգշաբթի,, ,,Շրջապատ,, ,,Հ1,, ,,Արմնյուզ,,/
 
Առանձին հարցազրույցներ և հեռախոսազրույցներ ,,Արմենպրես,, ,,Ազատություն,, ,,Առավոտ,, ,,Հայկական Ժամանակ,, ,,Ժամանակ,, ,,Հրապարակ,, լրատվամիջոցների թղթակիցներին.
 
Մարզային կայքէջում տեղադրվել է ,,Մարզային տեղեկատու-,,ի 16 թողարկում:
 
Տեղեկատվության հարցում
 
ՀՀ Շիրակի մարզպետը 2012թ. անցած 12 ամիսների ընթացքում էլեկտրոնային փոստով ստացել է 310 հարցում տեղեկատվության տրամադրման վերաբերյալ /հիմք ,,Mulberry,, 
 համակարգ:/ Համաձայն ,,Հետաքննող Լրագրող,, հ/կ-ի հրապարակած տեղեկատվության Շիրակի մարզպետարանը ճանաչվել էր լավագույնը օրենքով սահմանված կարգով, ժամկետին հարցումների պատասխանները տրամադրելու համար:
Տեղի է ունեցել մարզի խորհրդի չորս  նիստը. Մարզխորհրդի նիստերի օրակարգը և
արձանագրությունները տեղադրվել են մարզային կայքէջում, լուսաբանվել տեղական ԶԼՄ-ների միջոցով:
Տեղեկատվության տրամադրում
 
2012 թվականին ՀՀ Շիրակի մարզպետն ընդունել է 348 որոշում, և 187 կարգադրություն:
Մարզպետի տարեկան և ընթացիկ հաշվետվությունները, մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային տարեկան ծրագիրն ամբողջությամբ տեղադրվել են
մարզպետարանի կայքէջում:
 
Մարզի 119 համայնքների ավագանիների կողմից ընդունված շուրջ 1385 որոշումներն ամբողջովին և սահմանված ժամկետներում տեղադրվել են մարզպետարանի կայքէջում:
 
 
 
 Քաղաքացիներիընդունելությանկազմակերպում
 
      ՀՀ Շիրակի մարզպետի կողմից քաղաքացիների ընդունելության գործընթացն ամբողջությամբ իրականացվել է «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետի և ՀՀ Շիրակի մարզպետի 2008 թվականի հուլիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանում քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը հաստատելու մասին» թիվ 187 որոշմամբ սահմանված կարգի դրույթներին համապատասխան:
      2011 թվականին ՀՀ Շիրակի մարզպետի մոտ կազմակերպվել և անցկացվել է թվով 560 քաղաքացու ընդունելություն, որից 340-ը ՀՀ Շիրակի մարզպետարանում, իսկ 220-ը Արթիկի, Անիի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում՝ արտագնա ընդունելությունների ընթացքում: Քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգն օրենքով սահմանված կարգով տեղադրված է մարզպետարանի ինտերնետային կայքում և փակցված է մարզպետարանի տեղեկատվական ցուցատախտակին: Մարզպետարանում և մարզի տարածաշրջաններում քաղաքացիների ընդունելությունների օրերի, ժամերի և վայրերի մասին տեղեկատվությունները հրապարակվել են մարզի ԶԼՄ-ներով, իսկ քաղաքացիների արտագնա ընդունելությունները կազմակերպվել են համայնքների ղեկավարների կողմից նախապես հրապարակված հայտարարությունների և կազմված հերթագրման ցուցակներին համապատասխան:
    Քաղաքացիների ընդունելությունների ընթացքում բարձրացված 560 հարցերից 64-ը վերաբերվել են բնակարանային խնդիրներին, 70-ը՝ ընտանեկան նպաստերի նշանակման, 100-ը՝ աշխատանքի տեղավորման, 100-ը՝ սոցիալական տարբեր խնդիրների, 226-ը՝ այլ հարցերի:
     Քաղաքացիների ընդունելության ժամանակ բարձրացված հարցերի և ՀՀ Շիրակի մարզպետարան ստացված դիմումների հիման վրա ՀՀ Շիրակի մարզպետի կողմից մարզի թվով 382 քաղաքացու տրամադրվել է ֆինանսական օգնություն: Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Շիրակի մարզպետի կողմից դրամական աջակցություն է տրամադրվել Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների, զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների թվով 599 ընտանիքների, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմի թվով 202 վետերանների /ընդամենը՝ 1183/:
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 10:10:32