Տպել
Նորություններ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈւՂԵՐՁԸ
28.12.2012
Սիրելի շիրակցիներ.
Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Մենք հրաժեշտ ենք տալիս 2012 թվականին, որը մեր մարզի համար նշանավորվեց նոր հաջողություններով ու ձեռքբերումներով:
Անցնող տարում Հայաստանի Հանրապետության Նախագահի անմիջական և Կառավարության աջակցության շնորհիվ Գյումրեցի ևս 1756 անօթևան ընտանիքներ բնակարանամուտ նշեցին, իսկ արդեն գալիք 2013 թվականին մենք վերջնականապես կլուծենք երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ընտանիքների բնակարանային խնդիրը:
2012թ-ին մարզի համայնքներում կյանքի կոչվեցին բազմաթիվ ծրագրեր: Կառուցվեցին և վերանորոգվեցին կրթօջախներ ու մանկապարտեզներ, ճանապարհներ և համայնքային կենտրոններ: Նոր տարում Շիրակի մարզի բնակչության հիմնահարցերը ևս լինելու են երկրի Նախագահի ու Կառվարության ուշադրության կենտրոնում:
2013 թվականը բոլորիս համար թող լինի բարեկեցության և հաջողության տարի: Թող, որ Նոր տարում իրականանան մեր սպասումներն ու հույսերը :
Կրկին անգամ շնորհավորելով բոլորիս Ամանորը և Սուրբ Ծնունդը, ցանկանում եմ խաղաղություն, քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և տոնական բարձր տրամադրություն:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ.
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ՝ Ա. ԳԻԶԻՐՅԱՆ