Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈւՂԵՐՁԸ

28.12.2012

 

       
     Սիրելի շիրակցիներ.
     Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Մենք հրաժեշտ ենք տալիս 2012 թվականին, որը մեր մարզի համար նշանավորվեց նոր հաջողություններով ու ձեռքբերումներով:
Անցնող տարում Հայաստանի Հանրապետության Նախագահի անմիջական և Կառավարության աջակցության շնորհիվ Գյումրեցի ևս 1756 անօթևան ընտանիքներ բնակարանամուտ նշեցին, իսկ արդեն գալիք 2013 թվականին մենք վերջնականապես կլուծենք երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ընտանիքների բնակարանային խնդիրը:
2012թ-ին մարզի համայնքներում կյանքի կոչվեցին բազմաթիվ ծրագրեր: Կառուցվեցին և վերանորոգվեցին կրթօջախներ ու մանկապարտեզներ, ճանապարհներ և համայնքային կենտրոններ: Նոր տարում Շիրակի մարզի բնակչության հիմնահարցերը ևս լինելու են երկրի Նախագահի ու Կառվարության ուշադրության կենտրոնում:
2013 թվականը բոլորիս համար թող լինի բարեկեցության և հաջողության տարի: Թող, որ Նոր տարում իրականանան մեր սպասումներն ու հույսերը :
Կրկին անգամ շնորհավորելով բոլորիս Ամանորը և Սուրբ Ծնունդը, ցանկանում եմ խաղաղություն, քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և տոնական բարձր տրամադրություն:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ.
 
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ՝                                         Ա. ԳԻԶԻՐՅԱՆ

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:01:48