Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՄԱՆՈՐԻ ԱՌԱՋԻՆ ՇԱԲԱԹԸ ԹՎԵՐՈՎ

08.01.2013

 

2012 թվականը բավականին հաջող ավարտ ունեցավ շիրակցիների համար գրեթե բոլոր առումներով: Ամենակարևորն իհարկե 1756 բնակարանամուտ տոնած անօթևան բնակիչների համար էր: Եվ ինչպես նախորդ տարիներին, այս Ամանորի առաջին շաբաթը ևս անցավ առանց որևէ արտառոց դեպքի կամ պահատարի:
Բավականին հաջող է սկսվել տարին ծնունդների մասով: Արդեն դեկտեմբերի 31-ին Գյումրու Ծննդատանը գրանցվել էր 9 ծնունդ, հունվարի 1-ի առավոտյան 7անց 30 լույս աշխարհ եկավ առաջին աղջիկը, իսկ 12 անց 50 առաջին տղան: Առաջին յոթ օրերին Գյումրու ծննդատանը գրանցվել է 22 ծնունդ, 12 տղա, 11 աղջիկ, մեկ զույգ: Գյումրու նորաբաց Ավստրիական մանկական հիվանդանոցի ծննդատանը գրանցվել է 3 ծնունդ, Ախուրյանում 23՝ 6 աղջիկ, 17 տղա, Արթիկում 14՝ 12 տղա, 2 աղջիկ, Մարալիկում 4 և Աշոցքում 3 ծնունդ:
Հանգիստ է եղել վիճակը Գյումրու Ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցում: Անցած շաբաթվա ընթացքում հիվանդանոց են տեղափողվել ընդամենը 5 քաղաքացի սուր ռեսպիրատոր վիրուսային ինֆեկցիա և այլ աղիքային վարակներ ախտորոշմամբ: Բոլորի վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
Ի տարբերություն նախորդ տարվա մի փոքր ծանրաբեռնված է աշխատել Գյումրու շտապ բուժ օգնության կայանը: Դեկտեմբերի 31-ից մինչեվ հունվարի 7-ը ներառյալ գրանցվել է 608 կանչ օրեկան գրեթե 100 կանչ, 332 բժշկական, 256 ֆելդշերական, որից 26 ըրավմա, 9 թունավորման, 9 ինսուլտ, 4 ինֆարկտի, 119 հիպերտոնիկ կրիզներ, 414 հանկարծահաս հիվանդություններ: 2013 թվականի հունվարի 1-ից մինչև 7-ը Գյումրու նորաբաց Բժշկական կենտրոն ստացինար բուժման համար դիմել են 114 քաղաքացի, ամբուլատոր բուժման համար՝ 116 քաղաքացի:
Նախորդ տարիների համեմատ կտրուկ նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: Ի տարբերություն անցած տարվա նույն ժամանակահատվածի գրանցվել է 1դեպք, բարեբախտաբար առանց մարդկային զոհերի, գրանցվել է չորս վիրավոր: Անցած շաբաթ մարզում գրանցվել է հրդեհի չորս դեպք, մարդկային երկու զոհով: Մեկը՝ 1935 թ. Ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Ֆրիդա Եգանի Սարգսյանը ցավոք սրտի մինչև այրվելն, արդեն ենթարկված է եղել բռնության: Շնորհիվ մարզի ոստիկանության ձեռնարկած օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումների, արագ բացահայտվել և ձերբակաքլվել է 1987թ. ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Արեգ Գրիգորի Բաղդասարյանը: Ընդհանուր առմամբ անցած շաբաթվա ընթացքում մարզում գրանցվել է 14 դեպք, որից ալկահոլային թունավորման՝ 2, դեղորայքային թունավորման՝ 2, շմոլ գազից թունավորման՝ 2, մարմնական վնասվածք հասցնելու ՝ 5 դեպք, գրանցվել է հանկարծամահ լինելու երկու դեպք: Փոքր ինչ ծանրաբեռնված է աշխատել նաև մարզի ԱԻ վարչությունը: Նոր տարվա առաջին շաբաթվա ընթացքում ԱԻՎ փրկարարները մարզի տարբեր հատվածներից ձնաբքից  ազատել և անվտանգ գոտի են տեղափոխել 122 մեքենա, շուրջ 325 ուղևոր:
 

 

ՀՀ Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնունդների և կեսարյան հատումների վերաբերյալ
 
 «01» « հունվարի» 2013թ. –ից        « 06» « հունվարի» 2013թ. ժամանակահատված
 

N
Բուժհաստատության անվանումը
Ծննդաբերությունների ընդհանուր թիվը
Այդ թվում կեսարյան հատումների թիվը
1.
Գյումրու «Ծննդատուն» ՓԲԸ
19
1
2
<<Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց>> ՓԲԸ
3
-
3
<<Ախուրյանի մոր ու մանկան առողջության կենտրոն>>
21
4
4
<<Արթիկի մոր ու մանկան առողջության պահպանման կենտրոն>> ՓԲԸ
13
2
5
<<Մարալիկի առողջության կենտրոն>> ՓԲԸ
5
-
6
<<Աղինի առողջության կետրոն>> ՓԲԸ
-
-
7
<<Ամասիայի առողջության կենտրոն>> ՓԲԸ
-
-
8
Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոց
3
-
 
ԸՆԴԱՄԵՆԸ
64
7

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23