Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԻՄ. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

10.01.2013

 

 
 
2012 թվականին մարզի 119 համայնքներում կարևորագույն խնդիր է համարվել համայնքների կարողությունների շարունակական բարձրացումը, որի համար նախապայման են հանդիսացել համայնքների սեփական եկամուտների, ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաների շարունակական աճի ապահովումը և համայնքներում օրենքով սահմանված այլ միջոցների ներգրավումը:    
  Վերջին տարիների դրական տեղաշարժերից մեկն այն է, որ պետական բյուջեով նախատեսված դոտացիաները ունեն շարունակական աճ և այն համայնքներին է հատկացվում ամբողջությամբ: 2012 թվականին Շիրակի մարզի համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» և «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքների համաձայն նախատեսված դոտացիայի ընդհանուր ծավալը կազմել է 3333311.0 հազ. դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել է 40390.4 հազ. դրամով:
  Համայնքների սեփական եկամուտների 2012 թվականի առաջադրանքը մարզում կատարվել է 91.0 տոկոսով, նախատեսված 1,721,512.1 հազ. դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 1,567,396.8 հազ. դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակշրջանի համեմատությամբ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 1.6 %-ով:
 2012 թվականին մարզի համայնքների բյուջեների եկամուտներում նախատեսված 478,010.4 հազ.դրամ գույքահարկի դիմաց փաստացի հավաքագրվել է 472,357.9  հազ. դրամ, կամ հավաքագրման մակարդակը կազմել է 98.8 %: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ գույքահարկի հավաքագրման ցուցանիշն աճել է 3.6 %-ով:
2012 թվականին մարզի համայնքների բյուջեների եկամուտներում նախատեսված 404,318.7 հազ.դրամ հողի հարկի դիմաց փաստացի հավաքագրվել է 380,104.8 հազ. դրամ, կամ հավաքագրման մակարդակը կազմել է 94.0%: Հողի հարկի հավաքագրման մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է    3.4%-ով:
     2012 թվականին մարզի համայնքների բյուջեների եկամուտներում նախատեսված 305.833.9 հազ. դրամ հողի և գույքի վարձակալության տրամադրման վարձավճարների դիմաց փաստացի հավաքագրվել է 266,432.2 հազ.դրամ, կամ հավաքագրման մակարդակը կազմել է 87.1 %: Այդ թվում՝ համայնքների բյուջեների եկամուտներում նախատեսված 284,936.5 հազ. դրամ հողի վարձակալության տրամադրման վարձավճարների դիմաց փաստացի հավաքագրվել է 246,112.3 հազ. դրամ (86.4%), իսկ համայնքների բյուջեների եկամուտներում նախատեսված 20,897.4 հազ. դրամ գույքի վարձակալության տրամադրման վարձավճարների դիմաց փաստացի հավաքագրվել է 20,319.8 հազ. դրամ (97.2%): Հողի և գույքի վարձակալությամբ տրամադրման վարձավճարների հավաքագրման նախորդ տարվա ցուցանիշը աճել է 3.8%-ով:
    Չլուծված խնդիր է մնում մարզի թվով 5 համայնքների կողմից բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ոչ բավարար մակարդակը (մինչև 50 %), որի լուծման համար անհրաժեշտ է մշակել և գործողության մեջ դնել լրացուցիչ մեխանիզմներ:
 
         2012 թվականի ընթացքում համայնքների բյուջեների եկամուտների աճին զուգընթաց զգալիորեն ավելացել են համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համայնքներում մատուցվող ծառայությունների ծավալներն ու մատուցման որակը:
    Դրական տեղաշարժեր են արձանագրվել հատկապես սանիտարական մաքրման, համայնքային ենթակայության կազմակերպությունների նյութատեխնիկական բազաների համալրման, համայնքների զարգացման ծրագրերով նախատեսված աշխատանքների կատարման ուղղությամբ: Տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքների բնակիչների, մարզային ենթակայության կազմակերպությունների ու ընկերությունների միջոցով համայնքների ճանապարհների, հասարակական կենտրոնների, կրթության, մշակույթի, առողջապահական և այլ կազմակերպությունների ու բնակելի շենքերի տարածքներում կատարվել են աղբահանության, սանիտարական մաքրման, ծառատնկման, կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ:    
     Համայնքների բյուջեների, պետական բյուջեի  և ներգրավված այլ միջոցներով կառուցվել և վերանորոգվել են միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհներ, մշակույթի տներ, համայնքային կենտրոնների, նախակրթարանների, երաժշտական, արվեստի, մարզական դպրոցների շենքեր, ջրամատակարարման, ոռոգման, կոյուղու ներքին ու արտաքին ցանցեր  և ինժեներական այլ կառուցվածքներ (Գյումրի, Արթիկ, Մարալիկ, Ախուրյան, Սառնաղբյուր, Ոսկեհասկ, Ախուրիկ, Մայիսյան, Կապս, Մեծ Մանթաշ,  Փոքր Մանթաշ, Փանիկ, Պեմզաշեն, Ազատան և այլն):
     Մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ապահովման, առաջնահերթ լուծում պահանջող հիմ­նախնդիրների լուծման, ինչպես նաև համայնքների շահերին վերաբերվող ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության, ՀՀ Շիրակի մարզպետի որոշումների մասին իրազեկման և իրավական ակտերի կիրարկումն ապահովելու գործում կարևոր դերակայություն ունեն մարզի խորհրդի նիստերի անցկացումը: 2012 թվականի մայիսի 22-ին, օգոստոսի 10-ին, հոկտեմբերի 22-ին և դեկտեմբերի 27-ին անցկացված մարզի խորհրդի նիստերում քննարկվել են ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2012 թվականի մարտի 21-ին ընդունված «Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» ՀՀ օրենքի իրազեկման, համայնքների 2012 թվականի բյուջեների  11 ամիսների սեփական եկամուտների կատարման, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, մարզում սանիտարական պատշաճ մաքրության ապահովման, ծառատնկման, կանաչապատման, բարեկարգման  և առաջադրված հրատապ խնդիրներին լուծում տալու վերաբերյալ հարցեր, ՀՀ Շիրակի մարզպետի հաշվետվությունը 2012 թվականի իր գործունեության և մարզի ընդհանուր սոցիալ- տնտեսական իրավիճակի մասին:
      Արդյունավետ աշխատանքներ են տարվել համայնքների ղեկավարների աշխատակազմում նախորդ տարիներից կուտակված  աշխատավարձերի և սոցիալական ապահովության վճարների գծով կուտակված պարտքերի մարման, ինչպես նաև համայնքների ղեկավարների աշխատակազմերի աշխատակիցների թվաքանակի նվազեցման և տնտեսված միջոցներով համայնքներում մատուցվող ծառայությունների որակի ու ծավալների ավելացման ուղղությամբ:
    Անթույլատրելի է այն փաստը, որ 2012 թվականին մարզի թվով 2 համայնքներ (Սիզավետ և Հացիկ)   առաջացրել են աշխատավարձի և սոցիալական ապահովության վճարի գծով ընթացիկ պարտքեր: Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում կուտակված պարտքերը մարելու և ընթացիկ պատքերը բացառելու ուղղությամբ:
    Արդյունավետ աշխատանք է իրականացվել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2012 թվականի հունվարի 30-ի թիվ 11-Ա հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքներում վարչական հսկողություն իրականացնելու 2012 թվականի աշխատանքային ծրագրով» նախատեսված մարզի թվով 40 համայնքներում և ՀՀ տարածքային կառավարման նախարարի, փոխվարչապետի համաձայնությամբ Գյումրիի քաղաքային համայնքում վարչական հսկողության իրականացման ուղղությամբ: 
     ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2012 թվականի հունվարի 30-ի թիվ 02-Ն հրամանով հաստատված ՀՀ մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության և կադրային գործի վարման մեթոդական ուղեցույցի ներդրմամբ՝ ընդլայնվել են համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակած լիազորությունների և համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ վարչական հսկողության ոլորտների շրջանակները, բարձրացել է մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից ՏԻՄ-երի լիազորությունների իրականացման հարցերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրման արդյունավետությունը:
       Վարչական հսկողության ընթացքում ուսումնասիրվել են ֆինանսների, քաղաքաշինության և կոմունալ տնտեսության, առևտրի և ծառայությունների, հողօգտագործման, տրանսպորտի և այլ բնագավառներում համայնքների ղեկավարների իրականացրած լիազորությունների օրինականությունն ու արդյունավետությունը, համայնքների զարգացման ծրագրերի կատարումը, համայնքների ղեկավարների աշխատակազմերում կադրային գործի վարման, համայնքային ծառայության և աշխատանքային հարաբերությունները կարգավորող գործընթացների օրինականությունը:
      ՈՒսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, ըստ համայնքների, կազմվել են համապատասխան ակտեր, որոնցում նշվել են այն թերություններն ու բացթողումները, որոնք տեղ են գտել համայնքների ավագանիների լիազորությունների և համայնքների ղեկավարների սեփական ու պետության պատվիրակած լիազորությունների իրականացման ուղղությամբ:
        Համայնքներում իրականացված վարչական և ֆինանսական հսկողության արդյունքների վերաբերյալ համայնքների ղեկավարներին համապատասխան գրավոր առաջարկություններ են արվել և սահմանվել են կոնկրետ ժամկետներ հսկողությամբ արձանագրված թերություններն ու բացթողումները վերացնելու համար:
        Համայնքներում իրականացված վարչական և ֆինանսական հսկողության արդյունքները քննարկվել են համայնքների ավագանիների նիստերում և արձանագրված թերություններն ու բացթողումները համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունվել են ամբողջությամբ:
        Արձանագրված թերությունների ու բացթողումների վերացման համար, մարզի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կազմվել, հաստատվել ու գործողության մեջ են դրվել համապատասխան ժամանակացույցեր, համաձայն որոնց` համայնքների կողմից արդեն վերացվել են արձանագրված թերությունների ու բացթողումների զգալի մասը, իսկ մնացածների վերացման աշխատանքներն ընթացքի մեջ են:
 Կատարված աշխատանքների ընթացքի մասին համայնքների ղեկավարների կողմից ՀՀ Շիրակի մարզպետին ներկայացվել են համապատասխան տեղեկատվություններ:
       Վարչական հսկողության արդյունքում դրական տեղաշարժեր են արձանագրվել համայնքների զարգացման քառամյա ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման, ՀՀ օրենսդրությանը համապատասխան իրավական ակտերի ընդունման, կադրային գործի վարման և համայնքային ծառայության ներդրման արդյունավետության բարձրացման, համայնքների ավագանիների լիազորությունների և համայնքների ղեկավարների սեփական ու պետության պատվիրակած լիազորությունների իրականացման ուղղությամբ:
     ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կողմից ամենօրյա աշխատանք է տարվել համայնքների ղեկավարների աշխատակազմերի կադրային գործի վարման բարելավման և համայնքային ծառայության ներդրման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
    Ներկայումս մարզի համայնքներում առկա 581 համայնքային ծառայության պաշտոններից   զբաղեցված են 510-ը: Թափուր մնացած 71 պաշտոններից 28-ը զբաղեցված են ժամկետային աշխատանքային պայմանագրերով:    
    2012 թվականին վերապատրաստվել են մարզի համայնքների 117 համայնքային ծառայողներ:
     Սահմանված կարգով և ժամկետներում ՀՀ տարածքային կառավարման նախարարություն է ներկայացվել 2012 թվականին վերապատրաստման ենթակա մարզի թվով 117 համայնքային ծառայողների ցուցակները:
     Մարզպետարանի աշխատակազմի կողմից պատշաճ վերահսկողություն է իրականացվել 2012 թվականի մայիս-հունիս ամիսներին Գյումրիի և Արթիկի համայնքներում կազմակերպված համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացների նկատմամբ և արդյունքները սահմանված ժամկետներում ներկայացվել են ՀՀ տարածքային կառավարման նախարարություն: 
     2012 թվականի սեպտեմբեր ամսին Գյումրի, Արթիկ և Մարալիկ քաղաքներում վերապատրաստման դասընթացներ են անցել մարզի 25 համայնքների ղեկավարներ և ավագանու 75 անդամներ (4 խումբ):
   Ընթացիկ տարում համայնքային ծառայողների թափուր պաշտոնների համալրման համար մրցույթներ են անցկացվել մարզի թվով 27 համայնքներում: Մրցույթների  արդյունքում 21 քաղաքացիներ նշանակվել են համայնքային ծառայության թափուր պաշտոններում:
    Համայնքային ծառայության թափուր պաշտոնների համալրման համար մրցույթների հայտարարությունները տեղադրվել են «Ազդարարար» և մարզպետարանի ինտերնետային կայք էջերում, տպագրվել են մամուլում, փակցվել մարզպետարանի ու համայնքների տեղեկատվական ցուցատախտակներին: Սահմանված կարգով կազմվել և ՀՀ տարածքային կառավարման նախարարություն են ներկայացվել հայտարարված մրցույթերի ժամանակացույցերը: 
    Սահմանված ժամկետներում ՀՀ տարածքային կառավարման նախարարություն են ներկայացվել տեղեկատվություններ մրցույթների, ատեստավորումների և վերապատրաստումների արդյունքների, համայնքային ծառայողների գրանցամատյանում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ:   
    Ահրաժեշտ մեթոդական օգնություն է ցուցաբերվել համայնքային ծառայողների պաշտոնների նոր անձնագրերի, համայնքների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքային կարգապահական ներքին կանոնակարգերի, մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերի, աշխատակազմերի կանոնադրությունների, վերապատրաստման, անձնական գործերի հաշվառման, համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրցույթներին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալների գրառման մատյանների կազմման աշխատանքներում:
    Համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությունը և ենթաօրենսդրական ակտերը էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով փոխանցվել են համայնքներին: Կազմվել և համայնքներին են տրամադրվել անհրաժեշտ մեթոդական և տեղեկատվական փաթեթներ: Համայնքներն ապահովվել են մասնագիտական գրականությամբ:
Վարչական հսկողություն ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային խմբերի կողմից մարզի թվով 40 համայնքներում և ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի համաձայնությամբ Գյումրիի համայնքում ուսումնասիրվել են համայնքների ղեկավարների աշխատակազմերում կադրային գործի վարման, համայնքային ծառայության և աշխատանքային հարաբերությունները կարգավորող գործընթացների օրինակությունը: Ուսումնասիրությունների արդյունքում տեղ գտած թերությունների ու բացթողումների վերացման համար համայնքների ղեկավարներին և աշխատակազմերի քարտուղարներին ցույց են տրվել անհրաժեշտ մեթոդական և խորհրդատվական օգնություն: Համայնքների կողմից արդեն վերացվել են արձանագրված թերությունների ու բացթողումների զգալի մասը, իսկ մնացածների վերացման աշխատանքներն ընթացքի մեջ են:
     Տարվա ընթացքում ուսումնասիրվել են նաև համայնքների ղեկավարների աշխատակազմերի հաստիքացուցակների ու պաշտոնային դրույքաչափերի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը: Ուսումնասիրությունների արդյունքում տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմում առկա այն հաստիքները, որոնց վերապահված գործառույթները ենթադրում են մասնագիտական աշխատանք, համայնքային ծառայությանը բնորոշ գործունեություն, արված առաջարկության համաձայն տեղափոխվել են <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենսդրության դաշտ:
 Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել 2012 թվականին մարզի թվով 93  համայնքների ղեկավարների և 103 համայնքների ավագանու անդամների հերթական ու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ուղղությամբ:
Անհրաժեշտ օգնություն և աջակցություն է տրամադրվել համայնքներին 2012 թվականի մայիսի 6-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններին ու  2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ Նախագահի ընտրություններին ՀՀ ընտրական օրենսգրքով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացման գործում:
      2012 թվականին  ընթացքում ՀՀ Շիրակի մարզպետարանում ստացվել է մարզի բոլոր 119 համայնքների ավագանիների կողմից ընդունված բոլոր որոշումները՝ թվով 1309: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77.5 հոդվածով սահմանված ընթացակարգին համապատասխան մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից սահմանված կարգով ուսումնասիրվել են ստացված համայնքների ավագանիների բոլոր որոշումների համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ Շիրակի մարզպետարան ստացված համայնքի ավագանու թվով 1309 որոշումներից 1003-ը համապատասխանել են ՀՀ օրենսդրությանը, իսկ թվով 306 ոչ իրավաչափ որոշումների վերաբերյալ կազմվել են առարկություններ (տեսակարար կշիռը՝ 23.4 տոկոս) և համապատասխան առաջարկություններով ուղարկվել են համայնքների ղեկավարներին:   
      Մարզպետի կողմից ներկայացված առարկությունները համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունվել են ամբողջությամբ, դրանք քննարկվել են ավագանու նիստերում, իրավական ակտերը համապատասխանեցվել են ՀՀ օրենսդրությանը և արդյունքների մասին սահմանված կարգով ՀՀ Շիրակի մարզպետարան ներկայացվել են տեղեկատվություններ:  
    Մարզպետարանի դիրքորոշման հետ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից չհամաձայնվելու դեպքեր չեն արձանագրվել:
     Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, նախորդ տարիների համեմատությամբ, էականորեն բարելավվել են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ՀՀ օրենսդրությանը համապատասխան իրավական ակտերի ընդունման գործընթացը:
     Մարզի համայնքների ավագանիների որոշումները մարզպետարան ներկայացնելու վերաբերյալ սահմանված կարգով ամենամսյա տեղեկատվություն է ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման նախարարություն:
     Աջակցություն է ցուցաբերվել մարզի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնության և թափանցիկության ապահովման աշխատանքներին:   
    Տարվա ընթացքում նախապատրաստվել և կազմակերպվել է մարզի համայնքների ղեկավարների հաշվետվությունները` իրենց գործունեության վերաբերյալ, դրանք լուսաբանվել են մարզի ԶԼՄ-ներով, տեղադրվել մարզպետարանիկայքում և համայնքների տեղեկատվական ցուցատախտակներում: Տեղեկություններ են հրապարակվել նաև մարզի համայնքներում կատարված աշխատանքների ու իրականացված ծրագրերի վերաբերյալ: 
      Աջակցություն է ցուցաբերվել <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 69-րդ հոդվածի համաձայն, համայնքների ավագանիների կողմից համայնքների 2011 թվականի բյուջեների կատարման տարեկան հաշվետվությունների, ինչպես նաև համայնքների 2012 թվականի բյուջեների առաջին, երկրորդ և երրորդ եռամսյակների կատարման ընթացքի վերաբերյալ համայնքների ղեկավարների հաղորդումները ավագանու նիստերում քննարկելու և դրանց հրապարակայնությունը ապահովելու ուղղությամբ:
      Ապահովվել է մարզի համայնքների ղեկավարների և ավագանիների կողմից ընդունված որոշումների տեղադրումը մարզպետարանի կայքում:
      Հետևողական աշխատանք է տարվել մարզի համայնքներում առկա տեղեկատվական ցուցատախտակների միջոցով համայնքների ղեկավարների և ավագանիների կողմից ընդունված որոշումների իրազեկումն համայնքների բնակիչներին ապահովելու ուղղությամբ:
      ՀՀ տարածքային կառավարման նախարարություն սահմանված կարգով տեղեկատվություն է ներկայացվել համայնքային բյուջեի եռամսյակային և տարեկան հաշվետվությունները, հաստատված բյուջեն և նրանում կատարվող փոփոխությունները համայնքապետարաններում ցուցատախտակներին և տեսանելի այլ վայրերում փակցնելու, լրատվամիջոցներով հրապարակելու, մարզային կայք էջերում տեղադրելու, ինչպես նաև ավագանու աշխատանքները կազմակերպելու համար աշխատասենյակ առանձնացնելու ու համայնքապետարաններում գործավարության մատյան ունենալու մասին 2011 թվականի 4-րդ, 2012 թվականի 1-ին, 2-րդ և 3-րդ, եռամսյակների արդյունքների վերաբերյալ:
    Տեղական ինքնակառավարման համակարգում կարևոր և դեռևս ամբողջությամբ չլուծված խնդիրներից մեկը շարունակում է մնալ համայնքների տեխնիկական զինվածության մակարդակի բարձրացումը: Օրակարգային կարևոր խնդիրներից է եղել մարզի բոլոր համայնքներին ժամանակակից համակարգչային սարքավորումներով ապահովելու հարցը, որը շարունակական լուծում է պահանջում:
    Կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ նախորդ տարվա համեմատությամ մարզի համայնքներում 28-ով ավելացել է համակարգիչների քանակը, 16-ով տպիչ սարքերի և 11-ով համացանցին միացված գյուղապետարանների քանակը: 
Այս խնդիրը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Դեռևս 2009 թվականին Զարգացման միջազգային ընկերակցության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված N3891-AM վարկային պայմանագրի շրջանակներում պետական հատվածի արդիականացման ծրագրի (ՊՀԱԾ) նպատակների համար ձեռք բերված համակարգչային տեխնիկայի որոշակի քանակություն ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «Գույք ամրացնելու և նվիրելու մասին» N805-Ա որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի ու 4-րդ կետի համաձայն նվիրաբերվել է նաև Շիրակի մարզի 13 համայնքների և այժմ դրանք ծառայում են «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի» (ՀԿՏՀ) շահագործման նպատակին:
Ընթացիկ տարում նախատեսված մարզի 29 համայնքներից 11-ում արդեն տեղադրվել է «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ»: Ներկայումս ընթացքի մեջ են 9 համայնքների կողմից այդ նպատակի համար նոր համակարգիչների ձեռքբերման, համակարգի տեղադրման համար անհրաժեշտ պայմանների ապահովման և համապատասխան մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպման աշխատանքները:
     ՀԿՏՀ-ի ներդրումը հնարավորություն է տվել համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններին ներքին փաստաթղթաշրջանառությունը և հասարակայնության հետ կապերն իրականացնել էլեկտրոնային տարբերակով՝ «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ» ծրագրով, որն էապես բարձրացրել է համայնքի ղեկավարի աշխատակազմի ներքին աշխատանքների արդյունավետությունը և բարեհաճ պայմաններ է ապահովել քաղաքացիների սպասարկման համար:
      ՀՀ պետական հատվածի արդիականացման ծրագրի շրջանակներում ստեղծված և համայնքներում ներդրված համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը (ՀԿՏՀ) համալրված  է ՀՀ պետական կառավարման մարմիններում գործող «Mulberry» համակարգի հետ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն իրականացնելու հնարավորություններով:
      Համացանցի առկայության և էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու պարագայում համայնքները ՀԿՏՀ միջոցով կարող են պետական կառավարման մարմինների և այլ համայնքների հետ առցանց եղանակով իրականացնել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն: 
      Ներկայումս ՀԿՏՀ տեղադրված համայնքներում ընթացքի մեջ են  Էլեկտրոնային ստորագրության ձեռք բերման աշխատանքները:
 Գործընթացի արդյունավետությունն ապահովելու նպատակով համայնքները սերտորեն համագործակցում են «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի հետ;
Չնայած դրան, մարզի առանձին համայնքներ շարունակում են մնալ առանց համակարգիչների (Փոքրաշեն, Վարդաղբյուր, Սարագյուղ, Սարապատ, Սալուտ և այլն): Համայնքների ղեկավարներին առաջարկվել է հնարավոր ծրագրերով կամ համայնքի բյուջեի միջոցներով գյուղապետարանները ապահովել համակարգչային տեխնիկայով, տպիչ սարքավորումներով և կապի ժամանակակից միջոցներով:
     Ըստ մարզի համայնքներից հավաքագրված տեղեկատվության, 2012 թվականի հուլիսի 1-ի դրությամբ համայնքների 85 տոկոսն ունի ժամանակակից պահանջներին բավարարող համակարգիչներ և իրենց գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրեր: Սակայն համայնքների մի մասի մոտ համակարգիչների և ինտերնետային կապի բացակայության պատճառով տեղեկատվության փոխանակումը և փաստաթղթաշրջանառությունը դեռևս արդյունավետ չի իրականացվում:
     2012 թվականին վարչության ուշադրության կենտրոնում են եղել համայնքների զարգացման քառամյա ծրագրերի մշակման, հաստատման և նրանցում ներառված հրատապ լուծում պահանջող ծրագրային աշխատանքների իրականացման գործում համայնքներին անհրաժեշտ օգնության և աջակցության տրամադրման հարցերը:   
     Առանձնահատուկ ուշադրություն է հրավիրվել համայնքային ենթակառուցվածքների (միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհներ, ջրամատակարարման, կոյուղացման, ջեռուցման, գազամատակարարման համակարգեր, կապի միջոցներ, սոցիալական և կրթական ենթակառուցվածքներ) վերականգնմանն ուղղված ծրագրերի մշակման և իրականացման խնդիրների վրա:
     Տեղական ինքնակառավարման բնագավառի 2012 թվականի ՄԶԾ գերակայություններին համահունչ մարզում իրականացվել են նաև հետևյալ միջոցառումները.
1)       Տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման համար ՏԻՄ-երի լիազորությունների ընդլայնում, համայնքների ֆինանսական ապահովվածության մակարդակի բարձրացում, համայնքների բյուջեների եկամտային մասի շարունակական աճի ապահովում:
2)       Համայնքներում առկա սեփական եկամուտների մասով կուտակված ապառքների հավաքագրման մեխանիզմների մշակում, բազաների հստակեցում, իրատեսական բյուջեների ձևավորում:
3)       Համայնքների կողմից մատուցվող ծառայությունների ծավալների ավելացում, նրանց որակի ու մատչելիության ապահովում, կառավարման հմտությունների և ունակությունների մեծացում:
4)       Համայնքների ավագանիների, որպես տեղական ինքնակառավարման ղեկավար մարմնի դերի և պատասխանատվության բարձրացում:
5)       Համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկության և հրապարակայնության ապահովում:
 
·           Արտակարգիրավիճակներիկանխարգելում, բնակչությանևտարածքներիպաշտպանություն, զորակոչայինեվզորահավաքայինառաջադրանքներիկատարում
    - Արտակարգ իրավիճակների կանխարգելման, մարզի բնակչության և տարածքների պաշտպանության խնդիրները մշտապես գտնվել են մարզպետարանի ուշադրության կենտրոնում: 2012 թվականին ՀՀ ԱԻՆ ՓԾ ՇՄՓ վարչության, մարզի ՏԻ մարմինների և կազմակերպությունների հետ համատեղ իրականացվել են մի շարք միջոցառումներ, ուղղված արտակարգ իրավիճակների կանխարգելմանը, բնակչության և տարածքների պաշտպանությանը: 
     2012թ.-ի անցած 11 ամիսների ընթացքում մարզում արձանագրվել է արտակարգ իրավիճակների 400 դեպք /2011թ.-ի նույն ժամանակահատվածում 372 դեպք/, նախորդ տարվա համեմատությամբ դեպքերն աճել են 7,5%-ով.
   այդ թվում`
   տարերային բնույթի` 32 դեպք /2011թ.-ի նույն ժամանակահատվածում` 17 դեպք/ նախորդ տարվա համեմատությամբ դեպքերն աճել են  88.2%-ով.
   տեխնածին բնույթի` 315 դեպք /2011թ.-ի նույն ժամանակահատվածում` 312 դեպք/ նախորդ տարվա համեմատությամբ դեպքերն աճել են 0.9%-ով.
   այլ բնույթի` 53 դեպք /2011թ.-ի նույն ժամանակահատվածում` 43 դեպք/ նախորդ տարվա համեմատությամբ դեպքերն աճել են 23.2%-ով.
   տուժել է 307 մարդ /2011թ.-ի նույն ժամանակահատվածում` 224 մարդ/ նախորդ տարվա համեմատությամբ դեպքերն աճել են 37%-ով
   զոհվել է 37 մարդ /2011թ.-ի նույն ժամանակահատվածում 25 մարդ / նախորդ տարվա համեմատությամբ դեպքերն աճել են 48.%-ով:
·                   2012թ.-ի   ընթացքում արտակարգ իրավիճակներից մարզին հասցված նյութական վնասը կազմել է` 345 մլն.857հազ.589դրամ (2011թ. - 198մլն. 232 հազ.760 դրամ): Նյութական վնասը աճել է 74.4 %-ով կամ 147մլն. 624հազ. 829դրամով:
·              Տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից պատճառած նյութական վնասը կազմել է` 32մլն. 297հազ. 589դրամ (2011թ.- 40 մլն.533 հազ. 260 դրամ): Նյութական վնասը նվազել է 20.3%-ով կամ 8մլն.235հազ.671 դրամով:
·               Տարերային բնույթի արտակարգ իրավիճակներից պատճառած նյութական վնասը կազմել է` 313մլն. 560հազ. դրամ (2011թ.- 157 մլն. 699 հազ.500 դրամ): Նյութական վնասը աճել է 98.8%-ով   կամ 155մլն. 860հազ. 500դրամով:
·               Կարկտահարությունից տուժել են 7 համայնքներ – ընդհանուր` 1841.5հա. ցանքատարածքներ, նյութական վնասը կազմել է` 313մլն. 560հազ. դրամ: (2011թ. ` թվով 9 համայնք – ընդհանուր` 1616,5 հա. ցանքատարածքներ, նյութական վնասը կազմել է` 157 մլն. 699 հազ. 500դրամ):   Նյութական վնասը աճել է 98.8 %-ով կամ 155մլն. 860 հազ. 500դրամով:
   Մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքերի օպերատիվ արձագանքման և հետևանքների մեղմացման աշխատանքները իրականացվել են մարզի տեղական ինքնակառավարման մարմինների, ՔՊ ծառայությունների, շահագրգիռ կազմակերպությունների և մարզում տեղակայված զինվորական մասերի հետ փոխհամագործակցված:
    ԱԻՆ ՓԾ ՇՄՓՎ կողմից 2012 թվականին կատարված գույքագրման արդյունքների համաձայն Շիրակի մարզում առկա են թվով 32 ապաստարաններ, որոնցից 12-ը ենթակա են հիմնանորոգման, 9-ը` մասնակի վերանորոգման, 12-ը` դուրս գրման, 1-ը հաշվառված է որպես հակաճառագայթային թաքստոց, 1-ը որպես նկուղ:
    Մարզպետարանի աշխատակազմի կողմից ապահովվել է համապատասխան ստորաբաժանումների և քաղաքացիական պաշտպանության ծառայությունների մասնակցությունը պետական հանրապետական պլաններով և ծրագրերով նախատեսված քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին:
   Կազմվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ակադեմիաում 2012 թվականի ուսումնական տարում ՀՀ Շիրակի մարզպետարանի, մարզի կազմակերպությունների ղեկավար աշխատողների   և մասնագետների ուսուցման պլանը, ապահովվել է ունկնդիրների մասնակցությունը դասընթացներին:      
   Համաձայնեցվել, ճշգրտվել և հաստատվել են մարզային բնակչության պաշտպանության ոլորտին առնչվող՝ <<Քաղաքացիական պաշտպանության ՀՀ Շիրակի մարզային>>,  <<Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ՀՀ Շիրակի մարզային>>, <<ՈՒժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ Շիրակի մարզի գործողությունների>>,  <<ՀՀ Շիրակի մարզի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման>>, <<ՀՀ Շիրակի մարզի անտառներում հակահրդեհային պահպանության ապահովման միջոցառումների>> և <<ՀՀ Շիրակի մարզի տարածքում 2012 թվականի գարնանային հնարավոր հեղեղումների կանխարգելման, դրանց հետևանքների նվազեցման և վերացման միջոցառումների>> պլանները: ԱՌՆ ծրագրի իրականացման նպատակով ստեղծվել է աղետների ռիսկի նվազեցման մարզային թիմ:
   2012 թվականի մայիսի 16–ին ՀՀ Շիրակի մարզում անցկացվել է <<Մարզում բռնկված անասնահամաճարակի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը>> թեմայով շտաբային ուսումնավարժություն Շիրակի մարզի Նոր Կյանք, Վարդաքար և Հոռոմ համայնքների մասնակցությամբ:
  2012 թվականի մայիսի 30–ին ՀՀ Շիրակի  մարզի Բայանդուր կայարանում <<Հարավկովկասյան երկաթգիծ>> ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ անցկացվել է <<Բայանդուր կայարանում առաջացած հրդեհի դեպքում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում, հրդեհի մարում, վթարված մարդատար և բեռնատար վագոնների վթարավերականգնողական աշխատանքների իրականացում, ինչպես նաև տուժածներին վագոններից դուրս բերում>> թեմայով ցուցադրական վարժանքի գործնական միջոցառումներ:
 2012 թվականի հուլիսի 12-ից 13-ը ՀՀ Շիրակի մարզում անցկացվել է <<Կառնուտի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը>> թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, որում ընդգրկվել են Շիրակի մարզի Ախուրյան, Արևիկ, Գետք և Ղարիբջանյան  համայնքները:
   2012 թվականի հոկտեմբերի 30 –ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի <<Ստեկլոմաշ>> ԲԲԸ տարածքում անցկացվել է <<Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը փլատակներում հրդեհի օջախի առկայության դեպքում>> թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն Արթիկի քաղաքային համայնքի մասնակցությամբ: 
    ՀՀ Շիրակի մարզային քաղաքացիական պաշտպանության ծառայությունները մասնակցել են <<Փոխգործակցություն-2012>> զորավարժության շրջանակներում <<Պետական համակարգի ղեկավարման համակարգի ծավալումը պատերազմական ժամանակաշրջանում, ագրեսիայի հետ մղման հիմնական միջոցառումների կազմակերպումը>> թեմայով 2012 թվականի հուլիսի 26-ից 28-ը անցկացված հանրապետական հրամանաշտաբային ուսումնավարժությանը:
   ՀՀ Շիրակի մարզպետարանի օպերատիվ խումբը մասնակցել է 2012 թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ Երևան քաղաքում անցկացված <<ՈԻժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը>>թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժությանը:
   2012 թվականի   ընթացքում ՀՀ Շիրակի  մարզի   թվով 30 գյուղական համայնքներում անցկացվել են քաղաքացիական պաշտպանության շտաբային ուսումնավարժություններ:
·              Անցկացվել է 17 օբյեկտային վարժանքներ` որից 15-ը մարզի ուսումնական հաստատություններում, 2-ը բժշկական կենտրոններում: 
     <<Կառուցենք   անվտանգ   տեղական  համայնքներ հարավային   Կովկասում>>   ծրագրի շրջանակներում 2012 թվականի հոկտեմբերի 24-ին Շիրակի մարզի Քեթի,  հոկտեմբերի 25-ին Պեմզաշեն, հոկտեմբերի   26-ին   Անուշավան   և նոյեմբերի   1-ին   Նոր Կյանք գյուղական համայնքներում անցկացվել են ուսումնական վարժանքներ: Վարժանքներում ընդգրկված էին նաև Շիրակի մարզի, Առափի, Բենիամին, Փանիկ, Մեծ Մանթաշ, Ազատան, Մեծ Սեպասար, Սառնաղբյուր, Շիրակ, Կապս և Արեգնադեմ գյուղական համայնքները:
    Ուսումնավարժությունների կազմակերպման, ղեկավար

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42