Տպել
Նորություններ
ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԻՇԱՏԱԿԻՆ
22.01.2013
![](http://shirak.mtad.am/files/n_pics/2638_s.jpg)
ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմը խոր վշտով ցավակցում է Փոթինյանների ընտանիքին, մերձավորներին և հարազատներին, մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության բաժնի պետ Ռաֆիկ Փոթինյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
Ռաֆիկ Փոթինյանը ծնվել է 1948թ. փետրվարի 5-ին Լենինականում:
1966թվականին ավարտել է Լենինականի թիվ 25 միջնակարգ դպրոցը:
1971թվականին ավարտել Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:
1990 թվականին Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի ժողտնտեսության
պլանավորման ֆակուլտետը:
Ռաֆիկ Փոթինյանն աշխատանքային գործունեությունը սկսել է
1971 ՀԼԿՀՄ Լենինականի քաղաքային կոմիտեի հրահանգչի պաշտոնից:
1972 – 1974թթ ծառայել Խորհրդային զինված ուժերում, որպես ավագ լեյտենանտ, զորամասի ՀամԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, հրամանատարի քաղ. գծով տեղակալ:
Ծառայությունից վերադառնալուց հետո 1974թ. վերադարձել է ՀԼԿՀՄ Լենինականի քաղաքային կոմիտե, հրահանգիչ:
1975 – 1979թթ աշխատել է Լենինականի Մ. Նարբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտիՀԼԿԵՄ կոմիտեի քարտուղար:
1979 – 1985թթ - Լենինականի Մ. Նարբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի միացյալ արհմիութենական կոմիտեի նախագահ
1985 – 1989թթ - Ժողովրդական պատգամավորների Մոսկովյան շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի քարտուղար:
1989 – 1991թթ - Ժողովրդական պատգամավորների Մոսկովյան շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ, բնակարանային տնտեսության արտադրական վարչության պետ:
1991 – 1992թթ - Ժողովրդական պատգամավորների Մոսկովյան շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ, պլանային հանձնաժողովի նախագահ:
1992 – 1994թթ - Ժողովրդական պատգամավորների Գյումրու քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի քաղաքային տնտեսության / կապի, տրանսպորտի և սպասարկումների/ բաժնի վարիչ:
1996 թվականից աշխատել է ՀՀ Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի առաջատար ապա գլխավոր մասնագետ,վարչության պետի տեղակալ:
2008 թվականից Շիրակի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, սոցիալական ապահովության բաժնի պետ:
Ռաֆիկ Փոթինյանն ամուսնացած էր, ուներ երկու դուստր, չորս թոռ:
Ազնիվ մարդու, լավ ծնողի ու գործընկերոջ հիշատակը միշտ վառ կմնա Ռաֆիկ Փոթինյանին ճանաչողների հիշողության մեջ:
Ռաֆիկ Փոթինյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 23-ին ժամը 17:00-ին, հուղարկավորությունը՝ հունվարի 24-ին ժամը 14:00-ին Գյումրու Գորկի 109շ, 25 բնակարանից: