Տպել
Նորություններ
Գյումրին՝ 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք
23.01.2013
ԱՊՀ պետությունների Հումանիտար համագործակցության Խորհուրդը /ՀՀԽ/ ստեղծվել է 2005թ. օգոստոսի 26-ին ստորագրված համաձայնագրի հիման վրա:
ՀՀԽ ստեղծումից փոքր-ինչ ուշ՝ 2006 թ. մայիսի 26-ին Դուշանբեում ստորագրված պայմանագրի հիման վրա ստեղծվեց Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը /ՀՀՄՀ/, որն իր գործունությամբ նպաստում է ԱՊՀ երկրների միասնական հումանիտար դաշտի զարգացմանն ու միջմշակութային երկխոսությանը: ՀՀՄՀ բարձրագույն մարմինը հիմնադրամի վարչությունն է, որի անդամներն են ԱՊՀ երկրների հումանիտար ոլորտը համակարգող նախարարները: Հայաստանը վարչությունում ներկայացնում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
2012 թ. դեկտեմբերի 5-ին Աշխաբադում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում որոշում է ընդունվել «Գյումրին՝ 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու մասին:
2012 թ. դեկտեմբերի 5-ին Աշխաբադում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում որոշում է ընդունվել «Գյումրին՝ 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու մասին:
Հունվարի 23-ին ԱՊՀ երկրների պատվիրակության հետ Հայաստան ժամանած արվեստագետների մի խումբ՝ Միխայիլ Շվիդկոյը, Իրինա Ռոդնինան,Լևոն Օգանեզովը, Կարեն Շահնազարովը ԱՊՀ ՀՄՀ համանախագահ Միխայիլ Շվիդկոյի և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ ժամանեցին Գյումրի: ,,Շիրակ,, օդանավակայնում պատվիրակությանն աղ ու հացով դիմավորեցին Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներ, ՌԴ հյուպատոսարանի աշխատակիցներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Օդանավակայանից հյուրերը և նրանց ուղեկցողները մեկնեցին Գյումրու ,,Պատվո բլուր,, հուշահամալիր: Ծաղկեպսակադրության արարողությունից հետո Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ «Գյումրին 2013 թ. ԱՊՀ մշակութային մայարաքաղաք ծրագրի մարզային և քաղաքային պատասխանատուների հետ: