Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կորոնոգրաֆիա Գյումրու նորաբաց առողջապահական կենտրոնում

25.01.2013

 

Գյումրու նորաբաց առողջապահական կենտրոնում այսօր հիրավի կարելի է ասել պատմական իրադարձություն տեղի ունեցավ, ակցիայի շրջանակներում, մայրաքաղաքի Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի լավագույն սրտաբանների մասնակցությամբ, կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանի գլխավորությամբ, առաջին անգամ օգտագործվեց  հիվանդանոցին պատկանող կորոնոգրաֆ սարքը, որը հիվանդանոցի շահագործման օրվանից չէր ծառայել իր նպատակին: Ի դեպ, շուրջ մեկ միլիոն դոլար արժողությամբ սարքը, նորաբաց կենտրոնում տեղադրվել է ՀՀ Նախագահ պարոն սերժ Սարգսյանի ցուցումով, ինչպես լրագրողներին տեղեկացրեց կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը, - սարքը գերմանական է, և չի զիջում մայրաքաղաքում եղած նմանատիպ սարքավորումներին: Նախապես հետազոտություն անցած քսան հիվանդներից պետք է ընտրվեին հինգ կամ վեց հիվանդ, որոնց նախ կորոնոգրաֆիա՝ անոթների ստուգում էր իրականացնելու, ապա անհրաժեշտությա դեպքում նաև ստենդավորում, որն ինչպես գիտենք բավականին թանկ հաճույք է: - Քանի որ սրտի նման վիրահատությունը բավականին թանկ արժի, այն իրականացվում է պետ պատվերի շրջանակում, տեղեկացրեց Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի տնօրեն  տիկին Լիդա Մուրադյանը, և ավելացրեց, նմանատիպ ակցիաները լինելու են շարունակական, Գյումրու բժշկական կենտրոնից երկու բժիշկ երկու տեխնիկական աշխատակից կվերապատրաստվեն մայրաքաղաքում, որից հետո, գյումրեցիներն այլևս ստիպված չեն լինի հասնել մայրաքաղաք ստենդավորման կամ զոնդավորման համար:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 22:56:22