Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Գյումրու Ձմեռ,, և ,,Սրբ. Սարգսի,, տոնակատարություններ

26.01.2013

 

 Արդեն ավանդական դարձած այս բարի ու հոգեհարազատ միջոցառումն այս տարի ևս մարզային և քաղաքային իշխանությունների համատեղ ջանքերի շնորհիվ ուրախ ժամեր պարգևեցին ոչ միայն գյումրեցիներին, այլև միջացառմանը մասնակից Ախուրյանի տարածաշրջանի մի շարք դպրոցների աշակերտների ու նրանց ղեկավարների: Դեռ առավոտից մարդաշատ էր Գյումրու ,,Մայր Հայաստան,, հուշահամալիրի տարածքը, որտեղ ժամը 12-ին մեկնարկեց ,,Գյումրու Ձմեռ,, և ,,Սրբ. Սարգիս,, տոնակատարությունները: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի բարեմաղթանքից և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ողջույնի խոսքից հետո սկսվեցին տոնական ուրախ ու տարաբնույթ միջոցառումները, որոնք ուղեկցվում էին երգ ու պարով: Միջոցառմանը մասնակից բոլոր դպրոցները միջոցառմանը բերել էին Սրբ. Սարգիսի տոնի իմասը խորհրդանշող աղի բլիթներ, բաղարջ ու գաթա, պատրաստել օրվա խորհրդին համահունչ թաթերականացված բեմականացումներ, մի կողմում լարախաղացներն էին, մյուս կողմում Սրբ. Սարգիսին մարմնավորող ձիավորները, մի կողմում ուրախ ծիծաղն ու ձնագնդին էր, մյուղ կողմում դահուկորդների մրցավազքը: Շիարկի մարզպետարանը և Գյումրու քաղաքապետարանը ոչ մի ջանք ու եռանդ չէին խնայել այդ գեղեցիկ միջոցառումները տոնի վերածելու հարցում:
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44