Տպել
Նորություններ
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ
28.01.2013
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելի հայրենակիցներ
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայոց ազգային բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Ազգային բանակի ստեղծումը հայ ժողովրդի գիտակցության մեջ հասունացրեց այն զգացումը, որ միայն Հայոց Բանակը կարող է լինել մեր ժողովրդի ու հասարակության անվատանգության միակ երաշխիքը:
Հայոց Բանակը ձևավորվեց պատերազմի բովում, երբ հարցականի տակ էր մեր երկրի ամենաթանկ ձեռքբերումը՝ անկախությունը: Հայոց բանակաշինությանը մասնակցեցին ազատամարտիկներ, երկրապահներ ու կադրային սպաներ, մեր ողջ ժողովուրդը: Հայրենիքի նվիրյալներին միավորեց և թշնամու դեմ պայքարի հանեց հայրենի տան ու ընտանիքի պատիվը պաշտպանելու վեհ գաղափարն ու ազատ ապրելու կամքը:
Իմ հարգանքի ու խոնարհման խոսքն եմ ուղղում բոլոր նրանց հիշատակին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի պաշտպանության: Հավերժ փառք սուրբ նահատակներին:
Հարգելի զինվորականներ, առանձնահատուկ ջերմությամբ եմ ուզում շնորհավորել Ձեզ Բանակի օրվա առթիվ: Մեր բանակն այսօր ի վիճակի է հակադարձելու ամեն մի ոտնձգություն, պաշտպանելու մեր ժողովրդի խաղաղ, ստեղծագործ աշխատանքը: Ձեր մասնագիտական պատրաստությունն ու մարտական բարձր ոգին մեր ազատության ու անկախության հիմնասյուններից են:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, խաղաղություն, անձնական երջանկություն, անկոտրուն կամք, և բարի ծառայություն:
Ամենաջերմ բարեմաղթանքներով`
Ա. ԳԻԶԻՐՅԱՆ