Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐԵՐ ԳՅՈՒՄՐՈՒ ԾՆՆԴԱՏԱՆԸ

31.01.2013

 

,,Գյումրու Ծննդատուն,, ՓԲԸ-ում հունվարի 21-ից 31-ը հայտարարվել էր բաց դռների օրեր, մարզի առաջատար բժիշկների մասնակցությամբ: Անցած տասն օրերին ծննդատուն են հաճախել 160 կանայք: Ինչպես տեղեկացրեց Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ գինեկոլոգ, ,,Գյումրու Ծննդատուն,, ՓԲԸ մանկաբարձա գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Ֆելիքս Գրիգորյանը, այցելուներից 70-ի մոտ եղել է սեռական օրգանների հիվանդությունների, 10-ը արգանդի պարանոցի պաթոլոգիաներ, 30-ի մոտ դաշտանային ցիկլի խանգարում, 15-ի մոտ բորբոքային և ուռուցքային հիվանդություններ, և 15-ի մոտ անպտղության և դեռահասների գլնեկոլոգիական հիվանդություններ: ,,Բժշկական ծառայության մատչելիություն,,  ակցիայի շրջանակում անվճար իրականացվել է երկու վիրահատություն:
-Բաց դռների օրերին այցելածներն արդեն հիվանդությունը հայտնաբերած կանայք են, բայց խիստ կարևոր է, որ մեր կանայք, դիմեն ավելի վաղ, անցնեն պրոֆիլակտիկ հետազոտություն, որ հետագայում չկանգնեն նման բարդությունների առջև, ցավոք, մեզանում այդ մշակույթն այդպես էլ չձևավորվեց, նշեց ,,Գյումրու Ծննդատուն,, ՓԲԸ ծննդօգնության ղեկավար Լիլիկ Պողոսյանը:
,,Գյումրու Ծննդատուն,, ՓԲԸ գործադիր տնօրեն Եղիշե Խաչատրյանը ներկայացրեց ծննդատան 2012 թվականի գործունեության որոշ թվային տվյալներ, համաձայն որի, 2012-ին ծննդատուն են այցելել 1221կանայք /կազմակերպվել է հինգ բաց դռների օրեր/, որոնցից 28-ը մինչև 18 տարեկան, իսկ 16-ը մինչև 14 տարեկան: 2011 թվականին այցելուների թիվը կազմել է 605: եթե 2011-ին ծննդատանը գրանցվել է սիֆիլիսի մեկ դեպք, ապա 2012-ը եղել է առանց սեռավարակների, չնայած դիմողների թվի աճին: ,,Գյումրու Ծննդատուն,, ՓԲԸ դիմած 122 ուռուցքային հիվանդություններից 120-ը լիարժեք բուժվել են: 2011 թվականին ծննդատունն իրականացրել է մանկական ռեանիմացիայի 67 ծառայություն, 2012-ին ՝55 ծառայություն: 33 տեղափոխված երեխաների քաշը եղել է 2.5 կգ: Եղիշե Խաչատրյանն անթաքույց հպարտությամբ նշեց, որ հանրապետությունում ,,Գյումրու Ծննդատուն,, ՓԲԸ երկրորդն է նորածինների, հատկապես կանխածինների աչքի տեսողության և լսողության հետազոտության իրականացման հարցով, -այ եթե կարողանայինք վահանաձև գեղձի հետազոտումը ևս մեր ծննդատանն իրականացնել շատ լավ կլիներ, նշեց պարոն Խաչատրյանը և կարևորեց մեկ խնդիր ևս, ծննդատանը ռենտգեն սարքավորում ունենալու հարցը, ինչի հետ կապված նաև տեղեկացրեց, որ նախարարությունը խնդրին տեղյակ է, և խոստացել են հնարավորության սահմաններում աջակցել սարքի տեղադրման հարցում, ինչ համար նախապես շնորհակալություն ենք հայտնում նախարարությանն այդ շատ կարևոր հարցում աջակցելու պատրաստակամություն հայտնելու համար: Պարոն Խաչատրյանը ներկայացրեց տեղեկատվություն ,,Գյումրու Ծննդատուն,, ՓԲԸ-ում  գրանցված ծնունդների վերաբերյալ, համաձայն որի 2011 թվականին գրանցվել է 1542 ծնունդ, 817 տղա, 725 աղջիկ, 16 զույգեր, 2012 թվականին գրանցվել է 1469 ծնունդ, 778 տղա, 704 տղա, 13 զույգ:
Եվ վերջում պարոն Խաչատրյանը տեղեկացրեց, որ փետրվարի 1-ից մինչև 15-ը ,,Գյումրու Ծննդատուն,, ՓԲԸ-ում կրկին անցկացվելու է բաց դռների օրեր, այս անգամ միայն հղի կանանց համար: Կանցկացվեն խորհրդատվություններ, կարիքի դեպքում կկատարվեն լաբորատոր-գործիքային զննություններ և էխոսկոպիա: Ծննդատանը կազմակերպվում են դասընթացներ, հոգեբանի խորհրդատվություն, հետազոտություններ, հղիների ֆիզիկական և հոգեբանական նախապատրաստում մայրության դպրոցում և կինոդիտումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:48:41