Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԻՈՍԻՖ ԿՈԲԶՈՆԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

02.02.2013

 

2012 թվականի նոյեմբերի 22-ին մայրաքաղաքի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ ԽՍՀՄ և ՌԴ վաստակավոր արտիստ Իոսիֆ Կոբզոնի ,, Ես սիրում եմ քեզ կյանք,, բարեգործական մենահամերգը, որի ողջ հասույթը՝ 3մլն. 622 հազար դրամ Իոսիֆ Դավիդովիչը խոստացել էր նվիրաբերել Գյումրու թիվ 4 երաժշտական դպրոցին երաժշտական գործիքներ գնելու: Այսօր Իոսիֆ Կոբզոնը կրկին Հայաստանում է՝ Գյումրիում: Քաղաքի մուտքի մոտ աղ ու հացով դիմավորելուց հետո, Իոսիֆ Կոբզոնը և նրան ուղեկցող ,,Սոզվեզդիե,, հիմնադրամի ներկայացուցիչները հյուրընկալվեցին Գյումրու քաղաքապետարանում: Գյումրու քաղաքապետը աշխարհահռչակ երգիչին նվիրեց Գյումրու նույնչափ հռչակ ունեցող ,,կլկլան,, մուշուրբա, ապա համաձայն ժամանակացույցի այցելեցին ,,Պատվո բլուր,, հուշահամալիր: Ծաղկեպսակադրության արարողությունից և մոմավառությունից հետո, Իոսիֆ Կոբզոնը ծաղկեպսակ և ծաղիկներ դրեց երկրաշարժի զոհերի հուշակոթողին: Գյումրու ,,Հոկտեմբեր,, կ/թ-ում քաղաքապետ Սամվել Բալասանյանը Իոսիֆ Կոբզոնին պարգևատրեց Գյումրու քաղաքապետարանի շքանշանով: Մաէստրոի մասին իր հիշողություններով ներկաների հետ կիսվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ով հիրավի հաճելի պահեր հիշոցրեց միջոցառման մասնակից ավագ սերնդի ներկայացուցիչներին: Իր շնորհակալական խոսքը, Իոսիֆ Դավիդովիչն ուղղեց արդեն երիտասարդներին, հորդորելով սիրել իրենց հայրենիքն ու պայքարել նրա համար:
- Կրասնոդարից գալիս էի Հայաստան, իր հիշողություններով կիսվեց ժողովրդական արտիստը, հետս բերեցի մեկ մեքենա ալյուր և մեկ մեքենա շաքարավազ, հետերկրաշարժյան  90ական  թվականների դաժան օրերն էին՝  ցուրտ, մութ: Բայց հայ ժողովուրդը դիմակայեց, և ես վստահ եմ ու հավատում եմ, որ դուք ավելի լավ եք լինելու: Օգտվելով առիթից, Իոսիֆ Կոբզոնը հաջողություններ մաղթեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին առաջիկա ընտրությունների հետ կապված, վստահեցնելով, որ վերջինս բավականին մեծ ուշադրություն է դարձնում արվեստի և նրա ջատագովների նկատմամբ: Հաղթանակ մաղթելով Նախագահ Սերժ Սարգսյանին, Իոսիֆ Դավիդովիչը կատարեց իր հանրահայտ երգերից մի քանիսն, ավարտելով հանդիպումը ,,Հաղթանակի օր,, երգով, որին ձայնակցեց Գյումրու քաղաքապետարանի փողային նվագախումբը: ՀՀ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի բարեմաղթանքները Ժողովրդական արտիստին փոխանցեց մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, վերջինիս փոխանցելով ոսկեզօծ Աստվածաշունչ, իսկ մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրոկոսյանն իր շնորհակալական խոսքն ուղղեց անվանի երգիչին, ով աղետալի երկրաշարժից անմիջապես հետո եղել է Գյումրեցիների կողքին  և մինչև օրս մնացել հավատարիմ իր սկզբունքներին: Նվիրաբերած երաժշտական գործիքների համար Իոսիֆ դավիդովիչին Գյումրու  թիվ 4 երաժշտական դպրոցի դասատուների, սաների և իր անունից շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրենը, երգիչին արժանացնելով պատվոգրի:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-29 17:20:32