Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը ստանձնեց պաշտոնը

11.03.2013

 

Մարտի 11-ին աշխատանքային այցով Գյումրի էր ժամանել ՀՀ Տարածքային կառավարման նախարար պարոն Արմեն Գևորգյանը: Պարոն Գևորգյանի այցը պայմանավորված էր ՀՀ Շիրակի նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին շիրակցիներին ներկայացնելու: Մարզպետարանի նիստերի դահլիճում ներկա էին մարզի գրեթե բոլոր համայնքների ղեկավարները, մարզպետարանի աշխատակազմի պատասխանատուներ, ենթակառուցվածքների և հանրապետական գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Զլմ ներկայացուցիչներ: Պարոն Գևորգյանը շնորհավորելով պարոն Ցոլակյանին մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ներկայացրեց պարոն Ցոլակյանին, որպես բանիմաց և երկար տարիների փորձ ու համբավ ունեցող մի մարդու, ով քաջատեղյակ է մարզում առկա հիմնական խնդիրներին, մնացած խնդիրներին պարոն Ցոլակյանը կծանոթանա արդեն պաշտոնը ստանձնելուց հետո: Պարոն Գևորգյանը խոստացավ տասն օրից կրկին գալ մարզ, պարոն Ցոլակյանին առավել մանրակրկիտ ներկայացնելու այն բոլոր հարցերը, որոնք անմիջապես առընչվում են մարզի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին: Իր խոսքում պարոն Ցոլակյանը շնորհակալություն հայտնեց իր հանդեպ ցուցաբերած վստահության համար և հայտնեց, -պատրաստ եմ աշխատելու և արդարամիտ լինելու: Մինչև նորանշանակ մարզպետին ներկայացնելը, մարզպետարանի մոտ հավաքվել էին Գյումրու մուշ-2/2 թաղամասի շինարարներ, ովքեր արդեն յոթ ամիս ինչ-ինչ պատճառներով չեն կարող ստանալ իրենց աշխատավարձը: Պարոն Գևորգյանն ընդունեց շինարարներին, լսեց նրանց խնդրո հարցը, և հավաստիացրեց, որ հարցը կստանա դրական լուծում, ինչի վերաբերյալ շինարարները տեղեկացրեցին լրագրողներին: Լրագրողները նորանշական մարզպեին ուղղեցին մի շարք հարցեր, որոնց մարզպետը խոստացավ անդրադառնալ փոքր-ինչ ավելի ուշ, իսկ պարոն Գևորգյանին սկսեցին ուղղել օրվա հետ որևէ կապ չունեցող հարցեր, պարոն Գևորգյանի պատասխանը եղավ շատ կարճ և խորիմաստ -օրվա հետ կապված հարցեր եթե չկա, հաջողություն:  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-10 15:58:00