Տպել
Նորություններ
Շիրակի մարզպետի կոչը
19.03.2013
Գյումրիում ծավալված եւ տարբեր ԶԼՄ-ներում արձագանք գտած Գյումրու ներկա եւ նախկին քաղաքապետների հեռակա բանավեճի հետ կապված Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը կրկին հանդուրժողականության կոչ է անում բոլորին:
-Ցանկացած հարց կարող է լուծվել, չկա չլուծվող հարց, եթե մարդիկ ցանկություն ունենան:
Խնդրանք-հորդոր լրատվամիջոցներին. չընկնել սենսացիների հետեւից, ցուցաբերել զսպվածություն, չէ որ մենք բոլորս մտածում ենք մեր քաղաքի եւ մարզի հոգսերի մասին:
Բնական է, որ մարզպետը զբաղվում է այս հարցերով, եւ պետք չէ, որ մարզպետն ի լուր աշխարհի հայտարարի իր քայլերի մասին:
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյան: