Տպել
Նորություններ
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
20.03.2013
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մարզպետի հրավերով մասնակցում էին ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության ,,Հայավտոճան,, ՊՈԱԿ տնօրեն Հենրիկ Քոչինյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Խորհրդակցության նպատակը Գյումրի քաղաքի ճանապարհների բարեկարգման հետ կապված խնդիրների քննարկումն էր: Մինչ խորհրդակցությունը մարզպետարանում կազմվել էր քաղաքի բոլոր փողոցների (գլխավոր եւ երկրորդային) տվյալների բազան(երկարություն, լայնություն, ներկայիս տեխնիկական վիճակ) : Քննարկման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա երկու օրերի ընթացքում ,,Հայավտոճան,,-ից մասնագետներ գործուղել Գյումրի, որոնց կմիանան տեղի` մարզպետարանի եւ քաղաքապետրանի մասնագետները: Հանգամանորեն կուսումնասիրվի քաղաքի փողոցների վիճակը, մի քանի օրից կտրվի մասնագիտական եզրակացություն:
Քաղաքապետարանին հանձնարարվել է մասնագիտական առաջարկությունները ստանալուց հետո` եղանակային բարենպաստ պայմանների դեպքում, անմիջապես սկսել փողոցների վերականգնողական, բարեկարգման աշխատանքները: