Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արթուր Ալեքսանյանը մարզպետի հյուր

26.03.2013

 

Մարտի 26-ին ՀՀ Շիրակի մարզպետ ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ, Լոնդոնի 30-րդ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, <<Մովսես Խորենացի>> շքանշանակիր, Գյումրու քաղաքապետարանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզադպրոցի սան Արթուր Ալեքսանյանին: Մարզպետը շնորհավորեց մարզիկին Եվրոպայի կրկնակի չեմպիոն դառնալու կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց մարզիկին և վերջինիս մարզչին ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանին հաղթանակների և բարձր նվաճումների համար, ցանկացավ եռանդ ուժ ու կորով, նորանոր հաջողությունների հսնելու   ինչպես սպորտում, , այնպես էլ անձնական կյանքում:  
Շիրակի մարզպետը հայր և որդի Ալեքսանյաններին իր անունից նվերներ հանձնեց հանրապետության պատիվը բարձր պահելու համար: Հայր և որդի Ալեքսանյաններն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին մարզպետին ջերմ ընդունելության,  բարեմաղթանքների համար և խոստացան հետայսու ևս բարձր պահել հանրապետության պատիվը, չբավարարվել ձեռք բերված հաջողություններով և անպայման հասնել նոր բարձրունքների աշխարհի և օլիմպիական խաղերի ժամանակ:   
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56