Տպել
Նորություններ
ԵՄ ծրագիրը Շիրակի մարզում
02.04.2013
Ապրիլի 2-ին Շիրակի մարզ ճանաչողական այցի շրջանակում, մարզպետ Ցոլակյանի հետ աշխատանքային հանդիպում ունեցավ ԵՄ հայաստանյան կենտրոնի ծրագրի ղեկավար Հետել Հալլիսթեն: Ծրագրի ղեկավարը նախ ներկայացրեց այս տարվա հունվարի վերջ մայրաքաղաքում բացված կենտրոնի վերաբերյալ տեղեկատվություն: 2013 թվականի հունվարի 31-ից մայրաքաղաքի կենտրոնում պաշտոնապես սկսեց գործել ԵՄ կենտրոնը, որը միտված է դառնալու Եվրամիության հաղորդակցության հանգույց:
Կենտրոնի պաշտոնական բացման արարողության ժամանակ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ասաց,- ԵՄ-ն աջակցել է Հայաստանին դեռ 1990-ականներին: ԵՄ կենտրոնը Եվրամիության կողմից ֆինանսավորվող <<Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը՝ Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ>> ծրագրի հիմնական բաղկացուցիչն է:
Այն հաղորդակցության մասնագիտական հաստատություն է, որը համակարգում է Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի հաղորդակցային գործունեությունը: Մարզպետի հետ հանդիպման ժամանակ ծրագրի ղեկավար տիկին Հետել Հալլիսթեն նշեց, որ <<Զարգացման ծրագրերի ձեռքբերումների մասին մարդկանց իրազեկումը կմեծացնի հասարակության վստահությունը ԵՄ-ի նկատմամբ և աջակցությունը՝ ԵՄ գործունեությանը, մենք այստեղ ենք ՝բացատրելու, թե ինչ է անում ԵՄ-ը և ինչու, ինչպես նաև ուղղորդելու, Հայաստանի բնակչությանը կարևոր հարցերում>>:
Համաձայն նախնական պայմանավորվածության ԵՄ հայաստանյան կենտրոնի ծրագրի ղեկավարը մարզում հանդիպումներ էր նախատեսել ՀԿ սեկտորի և ԶԼՄ ներկայացուցիչների հետ, հանդիպում Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի պրոֆեորա դասախոսական կազմի և ուսանողների հետ, ինչպես նաև Ախուրյանի ,,Նիկոլ Աղբալյանի,, անվան ավագ դպրոցի սաների և հանրույթի հետ: Հանդիպումների հիմնական նպատակն է աշխատանքներ տանել բնակչության իրազեկման բարձրացման գործում ԵՄ-ի գործունեության նկատմամբ: Այսօրվա հանդիպումներից հետո, արդեն մայիսին ԵՄ կենտրոնը ԵՄ-ին գովազդող հատուկ ավտոբուսներով կայցելեն այն տարածքներ, ուր իրենց ծրագրերը կիրականացնեն: ԵՄ ծրագրի ղեկավարը մինչև Գյումրու քաղաքապետի հետ հանդիպելը, շրջեց Շիրակի մարզպետարանում ծանոթացավ պատմական հուշաքարերին, որոնք Շիրակի ներկայի ու անցյալի խոսուն պատկերներն են: