Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարդու իրավունքի պաշտպանի զեկույցը Գյումրիում

02.04.2013

 

Ապրիլի 2-ին Գյումրու «Ստիլ» պատկերասրահում մարդու իրավունքների պաշտպանի Գյումրու մարզային գրասենյակը նշեց իր գործունեության մեկ տարին: Միջթցառմանը մասնակցում էին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեսայանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ  ներկայացուցիչներ: Մինչև Գյումրու գրասենյակի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեսյանը ներկայացրեց ընտրությունների վերաբերյալ իր արտահերթ զեկույցը՝ նշելով, որ այն Գյումրիում ներկայացնելը պատահական չէ, այն սիմվոլիկ բնույթ է կրում այն առումով, որ  Գյումրու գրասենյակը բացվեց 2 ընտրությունների առիթով, եւ որ Գյումրին ակտիվ մասնակցություն է ունեցել:
 Կարեն Անդրեսյանի գնահատմամբ ընտրություններն ավելի ազատ էին, բայց շատերը չեն հավատում դրանց արդարությանը, ավելացնելով, որ շատերը կարող է  այս գնահատականի հետ չհամաձայնեն,  շատերը կվիճեն ու կընդվզեն, ոմանք կկարծեն, որ դա ընդդիմադիրների կողմից է, ոմանք էլ իշխանությունների: Կարեն Անդրեսյանը ներկայացրեց որոշ վյալներ թվերի տեսքով՝ստացվել են ընտրակաշառքի մասին 100 ահազանգ, բայց բացահայտվել է զրո դեպք, կրկնակի քվեարկությանը վերաբերող 20 ահազանգերից  4-ը բացահայտվել են: Ստացված 293 ահազանգից 273-ի առիթով իրավապահ մարմինները որոշել են քրեական գործ չհարուցել կամ հարուցված քրեական գործը մերժվել են: Պաշտպանի դիտարկմամբ՝ շուրջ 3500-ով նվազել են ընտրողների ցուցակում առկա անճշտությունները, իսկ ՀՀ Ոստիկանությունն էականորեն բարելավել է ընտրողների ցուցակներում անճշտությունների վերացմանն ուղղված վարչարարությունը: Որպես ընտրական գործընթացի թերություն պաշտպանն առանձնացրեց նաև այն, որ 1988 ընտրական տեղամասերից միայն 44 ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում են կատարվել համապատասխան գրառումներ:Անդրադառնալով Գյումրու գրասենյակի գործունեությանը Կարեն Անդրեսյանը նշեց, - մեկ տարվա ընթացքում Գյումրուց մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումների քանակն աճել է  200 տոկոսով: Թվային այս աճը զարմացրել է անգամ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներին: Մեկ տարի առաջ հանրապետության 6 մարզկենտրոններում, այդ թվում՝ Գյումրիում հիմնադրվեցին մարզային գրասենյակներ՝ «ՀՀ-ում 2012-2013 թթ. ընրությունների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրամիության գրասենյակի կողմից, սակայն Եվրամիության ֆինանսական աջակցությունը գրասենյակներին, համաձայն ծրագրի, մինչեւ տարեվերջ է: 2014թ հունվարի 1-ից, ֆինանասավորում չլինելու դեպքում, մարզային մասնաճյուղերը հնարավոր է փակվեն: Գյումրու գրասենյակի պատասխանատու Կարապետ Պողոսյանն էլ պատվոգրեր ևւ շնորհակալագրեր հանձնեց մեկ տարվա իրենց գործունեության ընթացքում իրենց աջակցած ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23