Նորություններ
Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ
06.04.2013
Ապրիլի 6-ին Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ճեմասրահում Շիրակի մարզպետարանը և Երևանի Արվեստների ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը կազմակերպել էին տոնական միջոցառում նվիրված Մայրության և գեղեցկության տոնին: Մինչև միջոցառման սկսվելը մի խումբ երիտասարդներ ծաղիկներ էին նվիրում ճեմասրահ մտնող յուրաքանչյուր իգական սեռի ներկայացուցչի, ով էլ շոյված այդ գեղեցիկ քայլից, արդեն իսկ տրամադրվում էր սպասվող միջոցառմանը: Միջոցառումը շատ պարզ էր, բաղկացած մի քանի մասից բաղկացած արարողություն էր, որում խոսվեց ու ցուցադրվեց միայն կնոջը վերաբերվող ամենալավն ու գեղեցիկը: Նախ դրվագներ ներկայացվեցին ուսանողների պատրաստած մանրապատումներից, ապա մոդելավորողները ներկայացրեցին զգեստների նորաձևություն, ընթացքում միջոցառման մասնակից Շիրակի մարզպետի երկու տեղակալները շրջեցին ճեմասրահում, դիտեցին երիտասարդ նկարչուհիների աշխատանքները: Միջոցառման ողջ ընթացքն ուղեկցվեց Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի կատարումներով: Միջոցառման ավարտին մարզպետի տեղակալները շնորհակալագրեր և նվերներ հանձնեցին միջոցառման առավել ակտիվ մասնակիցներին և կազմակերպիչներին