Տպել
Նորություններ
Տարոն Մարգարյանի նվերը Շիրակի մարզպետին
06.04.2013
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շիրակի մարզպետ ֆելիքս Ցոլակյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ նվիրել է տաս նստարան և չորս աղբաման: Շիրակի մարզպետն իր հերթին Գյումրին մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ նստարանները նվիրել է Գյումրու քաղաքապետարանին: Ապրիլի 6-ին քաղաքապետի նվերը հասավ Գյումրի: Առայժմ այն կպահեստավորվի քաղաքապետարանի կողմից, առաջիկա մի քանի օրվա ընթացքում նստարաններից հինգը կտեղադրվի Գյումրու կենտրոնական, մնացած հինգը Թատերական հրապարակներում: Բավականին թանկարժեք նվերը հաճելի անակնկալ է Գյումրու համար, քանզի մայիսից Գյումրին կընդունի տարբեր տարածքներից հյուրեր ու պատվիրակություններ, մշակութային մայրաքաղաքի միջոցառումների շրջանակում: Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանի հավաստմամբ սա լավ գործի սկիզբն է, և նմանատիպ նստարաններ էլի ձեռք կբերվեն, իսկ արդեն ապրիլի 8-ից Գյումրու կենտրոնական հատվածում կսկսվեն ասֆալտապատման լայնածավալ աշխատանքներ, ինչի համար արդեն նաև համապատասխան գումարները հատկացված են: