Տպել
Նորություններ
ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆ
07.04.2013
Հարգելի մայրեր, սիրելի կանայք և քույրեր.
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
Այս գարնանային տոնը ևս մի լավագույն առիթ է կրկին անգամ ցույց տալու մեր անսահման սերն ու հարգանքը Ձեր նկատմամբ, մեծարելու Ձեզ սիրելի մայրեր, կարևորելու կանանց բացառիկ դերը մեր հասարակության մեջ:
Հավատացած եմ, որ Դուք հարգելի մայրեր, այսուհետ էլ ձեր ավանդն ու մասնակցությունն եք ունենալու պետության արժանի քաղաքացիների ձևավորման, սերունդների հայեցի դաստիարակության, ազգային արժեքների պահպանման գործում:
Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, անսահման սեր, ընտանեկան երջանկություն ու խաղաղություն:
Ֆ. ՑՈԼԱԿՅԱՆ