Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկեց «Վերածնունդ» միջազգային հինգերորդ մրցույթ-փառատոնը

11.04.2013

 

Ապրիլի 10-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում  ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո մեկնարկեց
Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային հինգերորդ մրցույթ-փառատոնը նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին և Սպիտակի  երկրաշարժի 25-րդ տարելիցին: Փառատոնի կազմակերպիչներն են, փառատոնի մշտական և հավատարիմ գործընկեր Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը:  Գլխավոր հովանավորներ՝ՎիվաՍել-ՄՏՍ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ,  ՀայՌուսգազարդ:
Մինչև փառատոնի մեկնարկը միջոցառման մասնակիցներին ընդունեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Ծավալվեց ջերմ և բարեկամական մթնոլորտ, միջոցառման մասնակիցները կարևորեցին նման փառատոնների անցկացումը, և իհարկե պատահական չհամարեցին Գյումրիում այն անցկացնելու գաղափարը, քանզի Գյումրին եղել և կմնա արհեստների և արվեստների դարբնոց: Ասվածի վառ ապացույցն այն է, որ  Գյումրին 2013 թվականին ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք ճանաչվելն է:
Արդեն թատրոնում թմբկահարների քայլքով մեկնարկեց փառատոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Վեհափառ կատողիկոսի ուղերձը փառատոնի մասնակիցներին ընթերցեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Փառատոնի մասնակիցներին և հյուրերին ողջունեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ցանկանալով մասնակիցներին բեղմնավոր աշխատանք և նոր երիտասարդ անունների բացահայտում: Փառատոնի բացման արարողությանն  իրենց մասնակցությունն էին բերել պրոֆեսիոնալ երաժիշտ կատարողներ ՌԴ-ից, Վրաստանից, Իրանից, Լատվիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Իսրայելից: Դահլիճն առանձնահատուկ ոգևորությամբ ընդունեց Հարավ Կորեացի ջութակահար Չունգ Միհյեի կատարմամբ Կոմիտասի ,,Կռունկը: Փառաոտնի հանդիսավոր բացման արարողությունն եզրափակեց Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժյոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Ապրիլի 11-ից Գյումրու մի քանի
կրթոօջախներում կմեկնարկի փառատոնը:
Փառատոնի մասին: Առաջին փառատոնը կայացել է 2007 թվականին՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարինե Ավդալյանի մտահղացմամբ:
Փառատոնին, որն իր մասշտաբներով հանրապետական էր, իր մասնակցությունն է բերել շուրջ 400 պատանի եւ երիտասարդ երաժիշտ:
Այն ներառում է 4 անվանակարգ՝ դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ եւ դասական մեներգեցողություն:
2008թ. կայացել է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» երկրորդ մրցույթ-փառատոնը, որին մասնակցել է շուրջ 200 դաշնակահար եւ մեներգիչ՝ 3 տարիքային խմբերում:
2009թ. մայիսին կազմակերպվել է «Վերածնունդ» միջազգային առաջին մրցույթ-փառատոնը՝ 3 տարիքային խմբերում եւ 6 անվանակարգերում: Մրցույթին մասնակցել է 10 երկրից ժամանած 590 երաժիշտ: Փառատնը նվիրված էր Կոմիտասի ծննդյան 140-ամյակին:
2010թ. մրցույթ-փառատոնը անցկացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված «Մշակույթների մերձեցման միջազգային տարվա» շրջանակներում եւ նվիրվել Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին:
Մրցույթ-փառատոնին մասնակցել է 976 մասնակից 14 երկրից:
2011թ. անցկացվեց «Վերածնունդ» երաժշտական միջազգային 3-րդ մրցույթ-փառատոնը՝ 7 անվանակարգերով, որը ներառում էր 32 ենթաանվանակարգ, մրցույթ-փառատոնին մասնակցեց 22 երկրներից ժամանած 1121 երաժիշտ-կատարող:
 
2012թ. կայացավ «Վերածնունդ» երաժիշտ-կատարողների միջազգային չորրորդ մրցույթ-փառատոնը, որին մասնակցեցին 25 երկրից 1365 երաժիշտ-կատարողներ: Մրցույթներն անցկացվեցին 9 անվանակարգերում եւ 42 ենթաանվանկարգերում:
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58