Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տոնական միջոցառում Ոստիկանության օրվա կապակցությամբ

13.04.2013

 

Ապրիլի 13-ին Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում մեծ հանդիսությամբ նշվեց ՀՀ Ոստիկանության օրը: Այս տարի լրանում է ՀՀ Ոստիկանության 95-րդ տարեդարձը: Միջոցառման մասնակիցներին նախ ողջունեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ով բարձր գնահատեց և կարևորեց ոստիկանի դժվարին աշխատանքը: Ապա ընթերցվեցին ՀՀ Ոստիկանապետ Վլադիմի Գասպարյանի և Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի շնորհավորական ուղերձներն ոստիկանության օրվա կապակցությամբ: Մարզային ոստիկանությանը դժվարին ծառայության համար, մարզի ազգաբնակչության անունից շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց ԳՊՄԻ դասախոս Անահիտ Պապիկյանը: Իրենց ուսադիրավոր գործընկերներին շնորհավորեց և հաջողություններ մաղթեց Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատարը:
Բարեմաղթանքներից հետո համակարգի մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին մեդալներով: Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար, ինչպես նաև ի նշանավորումն Մայրության և գեղեցկության տոնի՝ ապրիլի 7-ի ,,Օրենքի պատվար,, մեդալով պարգևատրվեցին ՀՀ ոստիկանության մարզային վարչության Գյումրու բաժնի ինֆորմացիայի և վերլուծության ավագ տեսուչ Սուսաննա Մարտիրոսյանը և   ՀՀ ոստիկանության մարզային վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների խմբի ավագ տեսուչ Արմանուշ Մովսիսյանը: ,,Ոստիկանությունում գերազանց ծառայության համար,, կրծքանշանով պարգևատրվեց ՀՀ ոստիկանության մարզային վարչության Արթիկի բաժնի հետաքննության գծով ավագ տեսուչ Արաքսյա Իգիթյանը: ,,Իրավակարգի ամրապնդման համար,, ,,Օրենքի պատվար,, մեդալներով և  ,,Ոստիկանությունում գերազանց ծառայության համար,, կրծքանշանով պարգևատրվեցին համապատասխանաբար Խաչատուր Գնթունին  ՀՀ ոստիկանության մարզային վարչության Գյումրու բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ, Ռոբերտ Նավասարդյանը  ՀՀ ոստիկանության մարզային վարչության Անիի բաժնի պետ և Հրայր Քալաշյանը  ՀՀ ոստիկանության մարզային վարչության Գյումրու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ, Արթուր Ղազարյանը  ՀՀ ոստիկանության մարզային վարչության Գյումրու բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ, Էդուարդ Առաքելյանը  ՀՀ ոստիկանության մարզային վարչության Աշոցքի բաժնի քրեական հետախուզության խմբի ավագ օպերլիազոր: ՀՀ ոստիկանության 2012թ. օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքներով ,,Լավագույն քննիչ,, է ճանաչվել Շիրակի մարզի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, ոստիկանության մայոր Երեմ Հակոբյանը, ,, Պահպանության լավագույն ծառայող,, ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրու պահպանության բաժնի ոստիկանության վաշտի հրամանատար, ոստիկանության կապիտան Արփենիկ Թադևոսյանը: Պարգևատրման արարողությունից հետո մարզի լավագույն երաժիշտ կատարողներն ու արվեստագետներն իրենց երաժշտական ողջույնները հղեցին մարզի ոստիկանության աշխատակիցներին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58